Հարյուրավոր բելգիահայեր հավաքվել են Բրյուսելի շրջաններից մեկում, որպեսզի հարգեն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Միջոցառումը տեղի է ունեցել հուշատախտակի մոտ, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հավաքվածները ցավով ընդգծել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Բելգիահայերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Աթասը նշեց, որ բոլոր սերունդները պետք է իմանան, թե ինչ է կատարվել ժամանակին իրենց տատիկ-պապիկների հետ։