Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին երեքշաբթի ժամանել է Թեհրան` բանակցություններ վարելու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների հետ:
Ինչպես ընդգծում է Press TV-ն՝ ուղևորությունն Իրան հաջորդել է Սաուդյան Արաբիա կատարած այցին: Իրաքցի վարչապետին օդանավակայանում դիմավորել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
Պաշտոնական ընդունելությանն անմիջապես հաջորդել են պաշտոնյաների բանակցությունները, որոնք ուղղված են եղել Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունների բարելավմանն ու միջինարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
Ջահանգիրին և Աբադին նաև համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել: Իրաքցի վարչապետը նշել է, որ կողմերն ընդգծել են փոխադարձ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև շեշտել է, որ երկու երկիրը պետք է ուժեղացնի համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: