Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Արցախցի պատգամավորները վրդովված են. նրանց չեն հրավիրել ֆորումին

Արցախում ամփոփվեց Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը: Քվեարկությամբ որպես հիմք ընդունեց եզրափակիչ 10 կետից բաղկացած բանաձևի մի նախագիծ, որտեղ դատապարտում էր Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով։ Վերահաստատում են, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են և այլն:

Պարզվում է, սակայն, որ ԱԺ-ում ընդգրկված յուրաքանչյուր ֆրակցիայից երկու պատգամավոր է մասնակցել այս ֆորումին: «Հայրենիք» կուսակցությունից, որը ԱԺ-ում ունի 15 հոգանոց ֆրակցիա, ընդամենը երկու պատգամավոր է մասնակցել ֆորումին: Խմբակցության քարտուղար Ռամելա Դադայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորված է, ֆորումին մասնակցելու հրավեր չի եղել: Որոշված է եղել, որ յուրաքանչյուր ֆրակցիայից երկու պատգամավոր պետք է մասնակցի:

Նույն խմբակցության պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, որը 2015թ-ից ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, նույնպես հրավիրված չի եղել. «Ներկա են եղել միայն կուսակցական պատվիրակներ։ Հանրապետական կուսակցությունը մյուս կուսակցություններին հատուկ նամակ է հղել ֆորումին մասնակցելու: Ես ոչ թե վիրավորված եմ, այլ պետք է առանձնապես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մասնակից լիներ նման ֆորումի: Եվ ես այսօր նույնիսկ Ազգային ժողովի նախագահին էլ ասացի, թե ինչպես կարելի է, այդքան մեծ պատվիրակություն եկել է, իսկ մենք չենք մասնակցում այս ֆորումին: Ոչ թե վրդովմունք, այլ ցանկությունն այն էր, որ մենք էլ անպայման մասնակից լինեինք»,- ասաց Արզիկ Մխիթարյանը:

Այնուամենայնիվ, նման ֆորումների կազմակերպումը Արզիկ Մխիթարյանը կարևոր համարեց: Եվ անհրաժեշտ է, որ Հայաստանի կուսակցական լիդերները հասկանան՝ ինչ ցանկություն ունի ղարաբաղցին. «Այս հանդիպումներն անհրաժեշտություն են, բայց դրանք պետք է ունենան շարունակություն և տրամաբանական հաջորդ շարունակությունն այն պետք է լինի, թե ինչի ենք մենք ձգտում և ինչ ենք անելու սրանից հետո: Ոչ թե ինքնանպատակ փաստենք իրավիճակը, այլ նաև այն ուղիները, որոնցով կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ այս ֆորումներն անարդյունավետ են, քանի որ փաստում են իրավիճակը, սակայն ուղիներ չեն նշում խնդրի կարգավորման, Արզիկ Մխիթարյանը նշեց. «Չեմ կարող գնահատական տալ ֆորումի աշխատանքներին, քանի որ մասնակից չեմ եղել, բայց, այնուամենայնիվ, արձագանքն այնպիսին չէ, որ հուսադրի, որ ֆորումը տվել է իր խորհուրդները և մատնանշել է որոշակի ուղիներ, առաջարկություններ, որոնցով մենք կարող ենք առաջնորդվել, բայց իհարկե անհրաժեշտություն են նման ֆորումները»:

«Հայրենիք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Գրիգորյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես հրավիրված չի եղել մասնակցելու ֆորումին, նշեց. «Ոչ մի խտրականություն չկա, ֆրակցիայի ղեկավարը և մեր հանձնաժողովի նախագահներից մեկը, որը մեր ֆրակցիայի անդամ է, ներկա են եղել, հաշվի առնելով, որ դահլիճի տեղերը սահմանափակ են, դրա համար յուրաքանչյուր ֆրակցիայից երկու պատգամավոր է մասնակցել»:

Անդրադառնալով ֆորումի տարածած հայտարարությանը, նա նշեց. «Քաղաքական դաշտում միայն այդ հայտարարություններն են, իսկ պատասխան տալիս է մեր բանակը»:

Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք բոյկոտում են այս ֆորումը՝ նշելով. «2016թ. կուսակցությունների երկրորդ ֆորումին մասնակցելով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նպատակ ուներ ֆորումին մասնակից մյուս կուսակցություններին համոզել, որպեսզի թույլ չտան իրենց ղեկավար և պաշտոնյա անձանց Արցախի տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ անել: Այս հարցը մեզ համար սկզբունքային է»: Հիմա, երբ ամփոփվել է ֆորումը, նա նորից մնում է վստահ իր համոզմանը: Նա նշեց, որ նախորդ տարի իրենց կուսակցությունից երկու հոգի էր մասնակցել ֆորումին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում