Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Նոր ներդրումներ Կոտայքի գյուղատնտեսությունում. Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարը շրջել է համալիրում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու է 5.5 մլրդ դրամ: 11 հա տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունում տարեկան նախատեսվում է արտադրել 5000-6000 տոննա լոլիկ, որի մեծ մասը կիրացվի տեղական շուկայում: Արտահանման շուրջ ևս արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության և արաբական երկրների հետ: Այստեղ նախատեսում են հաջորդ երկու տարիների ընթացքում կառուցել ևս 20 հա լոլիկի արտադրության ջերմոցային համալիր, որը կապահովի 200 մշտական աշխատատեղ տեղի բնակչության համար:

Այնուհետև նախարարն ուղևորվել է գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող «Վիլֆուդ» ՍՊԸ: Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի մոտ 35 տոկոսն իրացվում է տեղական շուկայում, իսկ մնացած մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա: Օգոստոսին նախատեսվում է բացել նոր արտադրամաս, որը թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալները: Բացի այդ, ընկերությունում 2008 թվականին ներդրվել է գերմանական նոր հոսքագիծ, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել եվրոպական ստանդարտներին համապատասխանող կափարիչների արտադրություն:
Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Նոր Գեղի համայնքում նորակառույց «Քեյ Էմ Ջի» ելակի ջերմոցային տնտեսություն: Ընկերության տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն նշել է, որ 3 հա-ի վրա սկսել են զբաղվել ելակի արտադրությամբ, աճեցնում են «Ալպիոն» տեսակի ելակ: Օգոստոսին նախատեսում են բերք ունենալ, որը կիրացնեն տեղական շուկայում, ինչպես նաև կարտահանեն ՌԴ:

«Մենք այսօր եղանք մարզում կառուցվող նոր ջերմատներում, որոնք ամբողջությամբ նոր ներդրումներ են և արտահանման մեծ ներուժ ունեն: Եղել ենք նաև «Վիլֆուդ» գործարանում, որը բարձրակարգ պահածոյացված արտադրանք է թողարկում և շարունակում է ներդրումներ կատարել՝ ընդլայնելու արտադրությունը: Սրանք այն լավ օրինակներն են, որոնք դրական ազդակ կլինեն մյուս ներդրողների համար այն առումով, որ հայկական արտադրանքը մրցակցային կարող է լինել Ռուսաստանի և արտերկրի շուկաների համար»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ ջերմոցաշինությունը Հաայստանում զարգացման նոր թափ է ստանում, քանի որ այստեղ ռիսկերը նվազագույնի են հասցված, այն ապահովագրված է բնակլիմայական աղետներից, ավտոմատացված համակարգեր են ներդրված, որտեղ մարդկային գործոնը շատ փոքր է:

Անդրադառնալով կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցների, ինտենսիվ այգիների համար:

Բացի այդ, 2018 թվականից կիրականացվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որպեսզի շատ արագ այն ներդրվի հանրապետության բոլոր թիրախային գոտիներում՝ կարկտահարության և բնական այլ աղետների վնասները փոխհատուցելու նպատակով, ինչն այսօր արդիական խնդիր է գյուղատնտեսության զարգացման ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում