Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքրված է ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 20-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախագծերից մեկի` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» աշխատանքը Հայաստանում և հույս հայտնել, որ ընկերությունն առաջիկայում ևս կընդլայնի իր գործունեությունը մեր երկրում, օրինակ՝ ստեղծելով լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով:

Ռոնալդ Բինկոֆսկին հայտնել է, որ հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման աջակցությամբ և ուրախ կլինեն այս ոլորտում կիսել իրենց գիտելիքներն ու փորձը:

Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՏՏ համայնքի սկսնակ ներկայացուցիչների աջակցման նախաձեռնություններին, առավել ևս, որ նախարարությունը շարունակաբար աշխատում է ստարտափերի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում սկսնակները խորհրդատվության կարիք ունեն հատկապես արտասահմանյան ընկերությունների հետ գործարար շփումներ հաստատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտի և երթևեկության կառավարման նորարարական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր, այդ ուղղությամբ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները:

Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ այս ոլորտում կարող են առաջարկել պատրաստի լուծումներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում կիբերանվտանգությանը վերաբերող ծրագրերում «Մայքրոսոֆթ»-ի ներգրավվածությունը, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման գործում ընկերության հնարավոր մասնակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում