Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Մալթեփե շրջանում ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել։
5-հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գրասենյակի դիմաց որոտացած պայթյունից մոտակայքում կայանված մեքենաները շրջվել են։ Կան տուժածներ, որոնց թիվը չի հստակեցվում։
Պայթյունն իրականացնողներին գտնելու համար անվտանգության ուժերը շղթայել են տարածքը: