Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Նոկդաունի ենթարկված իշխանության թշվառությունը

«Ինքնիշխանության սպառնալիքները Հայաստանում այլ տեղ են թաքնված, ոչ թե մեր միջամտության մեջ»,- այսօր ասել է ԵՄ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ արձագանքելով իր նախորդ հայտարարությանը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ջղաձիգ արձագանքներին:

Կարիք չկա, որ հեղինակը բացահայտեր «այլ տեղ»-ը, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է՝ մանավանդ, որ հենց նրա առանցքային ներկայացուցիչների հայտարարություններին էր ուղղված Սվիտալսկու պատասխանը:

Պատկերացնել կարելի է, թե հիմա ինչպիսի ընկճախտ է Հայաստանի իշխանության վերնախավում, որովհետև ընդամենը մեկ նախադասությունն առնվազն կասկածի տակ է դնում նրանց միջազգային լեգիտիմությունը` ապրիլի 2-ի ընտրություններով և համակարգային տրանսֆորմացիայով հանդերձ:

Սերժ Սսրգսյանը հասարակությանը խաղից դուրս էր թողել, ընդդիմությանը ոչնչացրել էր, համակարգային մրցակիցներից ազատվել էր ավելի վաղ՝ 2015-16թթ., խորհրդարանական ընտրություններով նա առավելապես փորձում էր լուծել իր համակարգի ու քաղաքական պրոյեկտի միջազգային լեգիտիմության հարցը: Այդ համատեքստում, կարծես թե, նույնիսկ պատահական չէր ընտրվել ՀՀԿ կարգախոսի «անվտանգություն» բառը, որով գործող նախագահը մեր երկրի գործընկերներին փորձում էր ըստ էության ցույց տալ իր անփոխարինելիությունը, այլընտրանք չունենալու հանգամանքը:

Սերժ Սարգսյանը, կարծես թե, հաջողել էր, համենայնդեպս՝ դրա մասին էին խոսում եվրոպական մայրաքաղաքներից ու Մոսկվայից ստացված հետընտրական արձագանքները: Սակայն իշխանությունները սովորաբար չարդարացված հավակնություններ են ունենում՝ չկայացվածության բարդույթից ելնելով:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը «ապրիլի 2»-ը փորձեց թանկ «վաճառել» եվրոպացիների վրա՝ թյուրիմացաբար կարծելով, թե «անաղմուկ ընտրությունների» իր մոդելն ընձեռում է նման հնարավորություն: Ու եղավ այն, ինչ նկարագրված է «կոտրած տաշտակի» մասին հայտնի հեքիաթում:

Էդուարդ Շարմազանովի և Դավիթ Հարությունյանի հավակնոտ ու խիստ «ինքնիշխան» հայտարարություններին այսօր հետևեց Սվիտալսկու «էպիկրիզը», որով, ըստ էության, կասկածի տակ դրվեց Հայաստանի իշխանությունների ոչ միայն լեգիտիմությունը, այլ նաև կենսունակությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը տողատակով ակնարկեց, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնում է հենց այն կոռումպացված, կրիմինալ համակարգը, որը Երևանում թաքնվում է իշխանության ցուցանակի տակ ու իր որակի պատճառով երկիրը վերածել է ռուսական չուլանի:

Եթե իշխանությունը սպառնալիք է դիտվում երկրի ինքնիշխանությանը, առնվազն վիճահարույց է դառնում նրա լեգիտիմությունը: Էլ չեմ ասում այն մասին, որ անվտանգության օրակարգով պոտենցիալ գործընկեր չեն կարող դիտվել մի իշխանություն կամ առաջնորդ, որոնք սեփական երկրի ինքնիշխանությունը զոհաբերել են օտարի կայսերական շահերին:

Սվիտալսկին շատ ցավոտ հարված է հասցրել, նոգդաունի է ենթարկել իշխանությանը, որը դեռ խելքի չէր եկել ընտրական խրախճանքից: Թեև չկա չարիք, առանց բարիքի. նոգդաունը երբեմն սթափեցնում է այն բռնցքամարտիկներին, ովքեր գերագնահատել են սեփական հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում