Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սվիտալսկու հայտարարությունների վերաբերյալ իշխանության դիրքորոշումը չի փոխվել

Այսօր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է իր վերջին հայտարարությունից հետո իշխանության արձագանքին:

Հիշեցնենք. դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Այս հայտարարությանը կոշտ արձագանքեցին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարությունը համարելով դեսպանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ:

Այսօր Սվիտալսկին հայտարարել է. «Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանություններին հանրային քննարկման միջոցով։ Մենք լավ հաղորդակցման միջոցներ ունենք և լավ հարաբերություններ։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ես իմ ուղերձները տեղ հասցնեմ։ Ոչ մի կարծիք, որ ես հայտնել եմ հանրային ճանապարհով, գաղտնիք չէ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո։ Առանց սրա, ջանքը՝ այդ նոր տեխնոլոգիաների իրականացման, արդյունք չէր տա։ Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Բայց ես կարող եմ շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Եվ եթե այլևս չեն ուզում՝ չենք անի։ Բայց մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»։

Ինչպե՞ս է իշխանությունը գնահատում այսօրվա հայտարարությունը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանել է իր հայտարարություններից հետո ձեր հնչեցրած մեղադրանքներին: Չե՞ք ափսոսում ավելի վաղ Ձեր հնչեցրած տեսակետի համար:

– Ծանոթ եմ այսօր ասուլիսին Պյոտր Սվիտալսկու հնչեցրած մտքերին: Ես էլ կարիք չունեմ երկրորդ անգամ կրկնվելու: Իմ կարծիքն արտահայտել եմ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, բացեք այդ օրվա նիստի հղումը, տեսեք: Իմ մտքերը շատ հստակ էին: Ես նշել եմ. «Կարծում եմ՝ պարոն Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, որպեսզի ներկայացներ ընտրական գործընթացներում տեղ գտած դրական տեղաշարժերը, այդ թվում՝ հենց ԿԸՀ ուղղակի մասնակցությամբ»:

– Այսինքն՝ հիմա նորից վերահաստատո՞ւմ եք Ձեր ասածը:

– Ես իմ կարծիքը հստակ արտահայտել եմ և կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է զբաղվենք մեր գործով: Հիմա պարոն Սվիտալսկին արդարանում է, թե չի արդարանում, դա է նկատի ունեցել, թե նկատի չի ունեցել՝ որևէ խնդիր չկա: Մենք հրապարակային գործիչներ ենք, և իմ  ու Դավիթ Հարությունյանի հայտարարությունները, չեմ կարծում, քաղաքական կոռեկտության սահմաններն անցել են: Ընդհակառակը՝ և՛ իմ, և՛ պարոն Հարությունյանի հայտարարությունները եղել են բավականին հստակ ուղերձ մեր սիրելի գործընկերներին, որ՝ մենք պատրաստ ենք առաջ շարժվել: Իսկ թե պարոն Սվիտալսկին ինչ հետևություն է արել, ինչ հետևություն չի արել, ուղիղ մեզ է մեսիջ տվել, թե հանրությանը՝ դա պարոն Սվիտալսկու իրավունքն է, ես պարոն Սվիտալսկու իրավունքը քննարկելու խնդիր չեմ տեսնում: Ես իմ կարծիքը հստակ ասել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ. կարծում եմ՝ ԵՄ դեսպանը արդարացի կլիներ, եթե ամբողջական ներկայացներ ընտրական գործընթացները և այն դրական տեղաշարժերը, որոնք նաև ԵՄ օժանդակությամբ են տեղի ունեցել Հայաստանում ԿԸՀ մասնակցությամբ, այլ ոչ թե ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ իրականացներ վերլուծություն: Հիմա էլ մնում եմ այն կարծիքին, որ որևէ երկրի դեսպան, որևէ կառույցի դեսպան, չեմ կարծում, թե շատ խրախուսելի է, որ այս կամ այն երկրի քաղաքական զարգացումների, ներքաղաքական կյանքի վերաբերյալ կարծիք հայտնի՝ մանավանդ որ Սվիտալսկին ինքն էլ ասում  է՝ իր համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի իր ուղերձները տեղ հասցնի, քանի որ դա արվում է  ուղիղ շփումների միջոցով:

– Դեսպանը նաև հետաքրքիր դիտարկում արեց՝ հայտարարելով, որ  հայերը շատ լավ հասկանում են, որ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են թաքնված: Համամիտ չե՞ք:

– Ավելի լավ, քան ՀՀ իշխանությունները, քաղաքական ուժերը և քաղաքացիները, Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը չեն  պատկերացնում: Շատ հարգելով պարոն Սվիտալսկուն՝ պետք է նշեմ, որ ՀՀ իշխանություններն ամենալավն են հասկանում և գիտակցում մեր ինքնիշխանության դերը, ժողովրդավարության կարևորությունը: Նորից ասեմ, որ հարգելով մեր եվրոպացի գործընկերոջը, հարգելով իմ բոլոր դիվանագետ գործընկերներին՝ պետք է նշեմ, որ ՀՀ իշխանություններից առավել որևէ կառույց չի կարող շահագրգռված լինել ՀՀ ինքնիշխանության ամրապնդման, Հայաստանի անվտանգության հզորացման և Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերում: Հայաստանի իշխանությունները գնում են խորը, համապարփակ բարեփոխումների ճանապարհով ոչ թե նրա համար, որ դուր գան այս կամ այն միջազգային կառույցին, այլ նրա համար, որ դա մեր ներքին համոզմունքն է, ներքին հրամայականն  է, և դա անհրաժեշտ է ՀՀ-ին: Իսկ թե՛ ԵՄ-ին, թե՛ Միացյալ Նահանգներին և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում աջակցում են բարեփոխումների  իրականացմանը, աջակցում են ժողովրդավարության կայացմանը, մենք միմիայն դրական ենք գնահատում, և համոզված եմ, որ շարունակելու ենք արդյունավետ աշխատանքը, այդ թվում նաև մեր ԵՄ հարգարժան գործընկերների հետ, որպեսզի նրանց օժանդակությամբ միասին կարողանանք ունենալ ավելի լավ, հաստատուն և խորը հարաբերություններ:

– Նա նաև ասել է՝ եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում՝ չենք անի:

– Մենք շնորհակալ ենք և դրական ենք գնահատում մեր միջազգային գործընկերների աջակցությունը, իսկ այդ աջակցությունը, իհարկե, միայն ֆինանսական չէ: Առաջին հերթին մենք գաղափարական պարտնյորներ ենք,  արժեքային պարտնյորներ ենք, ՀՀ իշխանությունների և քաղաքական ուժերի մեծամասնությունը գիտակցում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը, իսկ այդ բարեփոխումների շարժիչ ուժը փողը չէ, այդտեղի շարժիչ ուժը միտքն է, տեսլականը, որով գնում ենք առաջ:

Իմ խնդիրը երևույթներին, որպես քաղաքական գործիչ, գնահատականներ հնչեցնելն է: Ե՛վ ես,  և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ մեր Հանրապետական գործընկերները իրենց կարծիքը արտահայտել են: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության կարծիքին, ապա որպես կուսակցության խոսնակ՝ ես շատ զուսպ  գնահատական եմ հնչեցրել: Ես ասել եմ՝ ավելի արդարացի կլիներ, եթե ԵՄ հարգարժան դեսպանը այս բարեփոխումների և ընտրական գործընթացների մեջ ավելի շատ ներկայացներ դրականը, որը իրականացվել է նաև իրենց օժանդակությամբ և ԿԸՀ-ի մասնակցությամբ, այլ ոչ թե  մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ տար իր գնահատականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում