Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես են գումար վաստակում հայկական թիմերը. Եվրագավաթները՝ փրկության միջոց

Մեկ շաբաթից կմեկնարկի ֆուտբոլի եվրագավաթների 2017/18թթ. խաղարկությունը, որին կմասնակցեն նաև հայկական չորս թիմեր: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին Հայաստանը կներկայացնի «Ալաշկերտը», իսկ «Շիրակը», «Փյունիկին» ու «Գանձասար-Կապանը» ելույթը կսկսեն Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից: Այս տարի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերից եվրագավաթների խաղարկությանը չեն մասնակցում միայն «Արարատն» ու «Բանանցը»:

Ի՞նչ է տալիս եվրագավաթների խաղարկությունը հայկական թիմերին, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 6 ակումբների տարեկան բյուջեն կազմում է միջինը 5-6 հարյուր հազար եվրո: Տեղացի ֆուտբոլիստների աշխատավարձը տատանվում է 300-ից 2000 եվրոյի սահմաններում: Դրսից հրավիրված ֆուտբոլիստներն էլ հիմնականում ստանում են ամսական 3-4 հազար եվրո: Հայաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում չեմպիոն և մրցանակային տեղեր գրաված թիմերը, որոնք նաև եվրագավաթների խաղարկության իրավունք են ձեռք բերում, ՈՒԵՖԱ-ի կողմից գումար են ստանում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախորդ տարի «Ալաշկերտը» Հայաստանի չեմպիոն դառնալու և Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել է մոտ 400 հազար եվրո: Հայկական թիմերը ՈՒԵՖԱ-ից որոշակի օգնություն են ստանում նաև ՈՒԵՖԱ-ի Համերաշխություն ծրագրից: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որպես համերաշխության վճարումներ ՈՒԵՖԱ-ից կստանա 3.871 մլն եվրո: Այդ գումարից 940 հազարը հատկացվել է Հայաստանի հավաքականին, իսկ մնացածը՝ ակումբներին:

ՈՒԵՖԱ-ն գումարներ է տրամադրում նաև այն ակումբներին որոնց ֆուտբոլիստները ազգային թիմերի կազմում մասնակցում են ընտրական փուլի հանդիպումներին: Օրինակ՝ 2016 թվականին հայկական թիմերից ամենաշատ գումար ստացել է «Փյունիկը»՝ 263 հազար եվրո: Թիմերը ՈՒԵՖԱ-ից գումար են ստանում նաև եվրագավաթներին մասնակցելու համար:

Մեր տեղեկություններով՝ եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի արգելքը, ՈՒԵՖԱ-ի կողմից կստանա մոտ 700 հազար եվրո: Այս գումարի զգալի մասը կծախսվի մրցավայր մեկնելու ավիատոմսերի և հյուրանոցային վճարումների վրա:

«Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասար-Կապանը» ավելի քիչ գումար կստանան, քանզի Եվրոպա լիգայի խաղարկությունը վարկանիշով ավելի ցածր է: Մասնավորապես, որակավորման առաջին փուլում ելույթ ունենալու համար ՈՒԵՖԱ-ն թիմերին տրամադրում է մոտ 300 հազարական եվրո: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հաշվետվության համաձայն՝ 2015-16 թվականների մրցաշրջանի համար Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ստացել էր 750 հազար եվրո, իսկ Եվրոպա լիգայի մասնակիցներ «Ալաշկերտը» և «Շիրակը»՝ 410-ական, «Ուլիսը», որն արդեն գոյություն չունի՝ 200 հազար եվրո: Պրոֆեսիոնալ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար Հայաստանը ՈՒԵՖԱ-ից ստացել է նաև 395,6 հազար եվրո:

Փաստորեն եվրագավաթների խաղարկությունը այսօր հայկական թիմերի համար դարձել է գոյատևելու միջոց: Թիմերի բյուջեների հիմնական մասը, եթե ոչ՝ ամբողջ բյուջեն, ըստ էության, գոյանում է միջազգային ասպարեզում ելույթ ունենալու իրավունք նվաճելուց և ելույթներից: Ֆինանսական լուրջ խնդիրների առաջ հնարավոր է կանգնել միայն այն դեպքում, երբ թիմը անհաջող է ելույթ ունենում Հայաստանի առաջնությունում և չի տիրում եվրագավաթների խաղարկության մասնակցելու ուղեգրին: Այս թվերը վյայում են այն մասին, որ հայկական ֆուտբում՝ մասնավորապես ակումբային մակարդակով, ներդրումները անասելի փոքր տոկոս են կազմում:

Ինչևէ, Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլում «Շիրակը» մրցելու է սլովենական «Գորիցա» թիմի հետ: Կարելի է ասել, որ հաջորդ փուլի ուղեգրին տիրելու պայքարում այս թիմերի հնարավորությունները հավասար են: Հավասար կարելի է գնահատել նաև «Գանձասար-Կապանի» և Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հնարավորությունները, իսկ ահա «Փյունիկին» բաժին հասած Սլովակիայի «Սլովանը» կարգով գերազանցում է հայկական թիմին և այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում