Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության նկատմամբ՝ նշելով, որ նրանք արդեն 20 տարի է այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում: Այս մասին հայտնում է 1news.az-ը։
«Թո՛ղ նրանք ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է փոխվարչապետ Հասանովը: