Թուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քասթամոնուից ութ զինվոր տարբեր գանգատներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ թունավորում է հայտնաբերվել: Թե որն է եղել թունավորման հստակ պատճառը՝ այս պահին հայտնի չէ:
Հիշեցնենք. մի քանի օր առաջ զանգվածային սննդային թունավորման դեպք էր գրանցվել Մանիսա նահանգի զորամասերից մեկում: Թունավորման հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 731 զինվոր: Կատարվածի հետևանքով ձերբակալվել էր ճաշարանի աշխատակից 24 մարդ: