Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար ծրագիր է գրել

Կառավարությունը վերջապես հաստատեց առաջիկա հինգ տարիների իր գործունեության ծրագիրը, ու այն շուտով քննարկվելու է Ազգային ժողովում: Իհարկե, այնտեղ առաջին հերթին աչքի են ընկնում հիմնական ցուցանիշները, թե գործադիրը մինչև 2022թ. ինչ խոստումներ է տալիս կամ ինչ է պատրաստվում իրականացնել: Ու ինչպես սպասվում էր, այդ ծրագրի հիմնական ցուցանիշներն ու նպատակադրված խնդիրները պետք է համապատասխանեին Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին Ազգային ժողովում հնչած ուղերձի ցուցանիշներին:

Եվ այդ առումով՝ թիվ մեկ ցուցանիշը տնտեսական աճի համար նախատեսված 5 տոկոսն է, հաջորդը ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման 40 տոկոս մակարդակի ապահովումն է: Ս. Սարգսյանի ուղերձի և կառավարության ծրագրի այլ համապատասխանություններ ևս կան, ինչը մի կողմից սպասելի էր, քանի որ դա ՀՀԿ-ի կառավարության ծրագիրն է, իսկ այդ կուսակցության նախագահը Ս. Սարգսյանն է: Բայց մյուս կողմից էլ, խորհրդարանին ուղղած իր ելույթի տնտեսական հատվածով և դրանք այս ծրագրում ներառելով՝ Ս. Սարգսյանը կարծես թե մեկ այլ խնդիր է լուծում՝ հասկացնել է տալիս, որ առաջիկա հինգ տարիներին էլ ինքը որոշողի դերում է լինելու: Իսկ դա կարող է ենթադրել վարչապետի պաշտոնը՝ 2018թ.: Այսինքն՝ սա Կ. Կարապետյանի կառավարության ծրագիրն է ընդամենը մինչև 2018թ. ապրիլը:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության նոր ծրագրում արտացոլված հիմնական ցուցանիշներին, ապա ուշագրավ են ևս երկուսը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով և 12 տոկոսով աղքատության կրճատում: Իսկ հիմա այս ցուցանիշների մասին խոսենք առանձին-առանձին: «Զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով»,- նշված է տնտեսության հիմնական ցուցանիշը ներկայացնելու հատվածում:

Ճիշտ է, զարգացած երկրներում տնտեսությունն աճում է ավելի ցածր տեմպերով, բայց նրանց աճն ավելի նկատելի ու որակյալ է, քան թե առաջիկա 5 տարիներին Հայաստանի համար նպատակադրված այդ ցուցանիշը: Ընդ որում, իշխանությունների ազդեցությունից դուրս գտնվող տնտեսագետները միշտ էլ ահազանգել են, որ առանց որևէ տեղաշարժի էլ այդ 5 տոկոս տնտեսական աճը հնարավոր է լինում ապահովել գնաճի հաշվին, եթե, իհարկե, անկում չի լինում: Եվ Ազգային վիճակագրական ծառայությունն առանց որևէ հիմքի, միայն գնաճով պայմանավորված կարողանում է նման ցուցանիշ ապահովել, որը բնակչության ու տնտեսության վրա առանձնապես դրական ազդեցություն չի ունենում: Իսկ եթե կառավարությունը ցանկանում է, որ բնակչությունն իսկապես իր վրա զգա այդ աճի դրական հետևանքները, ապա այն պետք է տարեկան 7-8 աստիճան լինի: Իսկ զարգացած երկրների աճի որակն ապահովելու համար պետք է ունենանք երկնիշ աճ: Չէ որ Հայաստանը ցածր կենսամակարդակ ունի, և մեր քաղաքացիների համար 5 տոկոս աճը, այն էլ գնաճով պայմանավորված, նշանակություն չի ունենա: Այնպես որ, այդ 5 տոկոսն առանձնապես հավակնոտ թիվ չէ, հակառակը՝ շատ ցածր է, և այն ապահովելը հեշտ է:

Հաջորդը՝ առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը հիմա 55.000 դրամ է, իսկ դրա 25 տոկոսը կազմում է 13.750 դրամ: Այսինքն՝ կառավարությունը պլանավորում է մինչև 2022թ. այն դարձնել 68.750 դրամ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագրով այդ թիվը մինչև 2017թ. 65.000 դրամ էր, թեև այն չկատարվեց: Նախորդից առավելություն ունենալու համար Կ. Կարապետյանն այդ թիվն ընդամենը 3750 դրամով է բարձրացրել: Հատկանշական է, որ պետական համակարգում աշխատող մոտ 190.000 քաղաքացիներից նվազագույն աշխատավարձ են ստանում ընդամենը 9000-ը: Այսինքն՝ պետական բյուջեի վրա այդ թիվն առանձնապես մեծ բեռ չի լինի: Այդ բեռն ավելի շատ ընկնելու է մասնավոր հատվածի վրա, որտեղ շատ դեպքերում վճարում են որոշակի գումար, բայց գրանցում են նվազագույն աշխատավարձով: Նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջները երբեմն ունեին թաքնված աշխատավարձը հարկման դաշտ բերելու խնդիր: Եվ ընդդիմության ներկայացուցիչները երբեմն այն մինչև 100.000 դրամ բարձրացնելու պահանջ են ներկայացրել, որպեսզի այն ունենա արժանապատիվ չափ:

Առաջիկա հնգամյակում նախատեսվում է նաև աղքատության 12 տոկոս կրճատում: Ինչպես հայտնի է, Հայաստանում աղքատությունը 30 տոկոս է, և Կ. Կարապետյանը նախատեսում է մինչև 2022թ. իջեցնել մինչև 18 տոկոսի: Նորից համեմատության համար նշենք, որ նախորդ ծրագրում այն նախատեսվում էր իջեցնել 10 տոկոսային կետով:

Եվ վերջապես արտահանումը 2022թ. պետք է հասնի համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին: Տարիներ շարունակ սա շատ ցավոտ ցուցանիշ է եղել մեր երկրի համար: Ու տարիներ շարունակ արտահանումը մի քանի անգամ քիչ է եղել ներմուծումից, և մեր կառավարությունները միշտ խոսել են, ոչ միայն դրանք հավասարակշռելու, այլև արտահանումն ընդհանրապես ավելացնելու մասին: Իսկ կառավարության ծրագրի ցուցանիշն ապահովելու տեսանկյունից նշենք, որ 2016թ. ներմուծումը եղել է մոտ 3․3 մլրդ դոլարի, մինչդեռ արտահանումն ընդամենը՝ 1․7 մլրդ: 2016թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 11 մլրդ դոլար, արտահանումը դրա համեմատ եղել է ընդամենը 16-18 տոկոս: Ընդհանրապես տնտեսագիտության մեջ բավարար է համարվում այն մակարդակը, որ արտահանումը կազմում է ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը: Իսկ եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ մեր մոտ ստվերային տնտեսությունը գնահատվում է միջինը 50 տոկոս, դա նշանակում է, որ այդքան ՀՆԱ-ն գտնվում է ստվերում: Դա իր հերթին նշանակում է, որ իրական հաշվարկ կատարելու դեպքում, Հայաստանում ՀՆԱ-ն կլիներ մոտ 15 մլրդ դրամ, իսկ արտահանումը՝ դրա 12-15 տոկոսը: Հնարավո՞ր է արդյոք մինչև 2022թ. այս ցուցանիշը կրկնապատկել: Դատելով վերջին տարիներին մեր տնտեսության զարգացման միտումներից՝ դժվար թե:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում