Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Աջը չգիտե, թե ինչ է անում ձախը, կամ քաղաքական անմեղսունակության քրոնիկոն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ակնկալում է ԵՄ անդամ երկրների աջակցությունը՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությանը մեկնարկ տալու համար: Նալբանդյանի հայտարարությունն իրապես կարեւոր հայտարարություն է, թեեւ, իհարկե, մինչ այդ դեռ պետք է ստորագրել Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը: Իհարկե, մեկը չի բխում մյուսից ինքնաբերաբար, սակայն համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը գոնե մեկ անգամ գործնականում ցույց կտա, որ իր հետ հնարավոր է՝ ինչ որ թեկուզ փոքր մի բան պայմանավորվել: Բայց արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունն անգամ դեռեւս չստորագրված համաձայնագրի պայմաններում կարող էր բավական լուրջ ընկալվել, եթե չլինեին ընդամենը մի քանի օր առաջ Երեւանում հնչած հայտարարությունները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, այլ ՀՀԿ-ական գործիչների շուրթերից: Նրանք պատասխանում էին Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու քայլերի վերաբերյալ:

ԵՄ դեսպան Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանն ընտրական գործընթացում առաջընթաց արձանագրել է, բայց իհարկե կա քայլերի ավելի կատարելագործման կարիք, եւ մասնավորապես խոսել էր ԿԸՀ արժանահավատության խնդրի մասին, այդ առումով ընդամենը խորհուրդ տալով, որ ընդլայնվի ԿԸՀ կազմն ու ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ: Ինչ արձագանք հետեւեց դրան: Դրան հետեւեց իշխանության ներկայացուցիչների գրեթե ակնթարթային եւ միահամուռ արձագանքը, որում նրանք նշում էին, թե ԵՄ դեսպանը գերազանցել է լիազորություններն ու փորձել է անթույլատրելիորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին:

Դեսպան Սվիտալսկին ընդամենը խորհուրդ էր տվել: Այն դեսպանը, ավելի շուտ այն սուբյեկտը ներկայացնող դեսպանը, որի ձեռքից Հայաստանի նույն իշխանությունը մի քանի միլիոն դոլար էր ստացել ընտրատեղամասերում վերահսկողական մեխանիզմների համար, եւ ընդհանրապես տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դոլարների դրամաշնորհներ է ստացել տարբեր ծրագրերի համար, ծպտուն իսկ չհանելով, որ չի կարելի ֆինանսական օգնությամբ միջամտել Հայաստանի ներքին գործերին: Չէ՞ որ Եվրամիության դրամաշնորհները երբ տրամադրվում են, տրամադրվում են հստակ չափանիշներին համապատասխանելու պայմանով, այդ թվում լինում են նաեւ խորհրդատվություններ եւ այլն: Ուրեմն այդ խորհուրդները ներքին գործերի միջամտություն չէին, քանի որ դրանց մեջ փող կար՝ այսպես ասած, իսկ ահա ԿԸՀ արժանահավատության վերաբերյալ խորհուրդը միջամտություն էր, որովհետեւ «մեջը փող չկա»:

Այդպիսով, Հայաստանի իշխանությունը դեսպան Սվիտալսկուն միահամուռ ասաց՝ դու ով ես, որ մեզ ասես, թե ինչ անենք ԿԸՀ հետ: Ընդամենը մի քանի օր անց, այդ նույն իշխանությունը ներկայացնող արտաքին գործերի նախարարը ԵՄ անդամներին դիմում է եւ հայտարարում, որ Հայաստանն ակնկալում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցության մեկնարկի աջակցություն: Եթե ԵՄ անդամները Նալբանդյանին պատասխանեն նույն կերպ՝ «դուք ով եք, որ ակնկալում եք ձեզ հետ վիզային ռեժիմի ազատականացում», ապա այդ վերաբերմունքը, մեղմ ասած, կլինի Հայաստանի իշխանությանը տրված «արժանահավատ» պատասխան: Բայց եվրոպական քաղաքական-դիվանագիտական, հարեւանության, գործընկերության մշակույթում իհարկե այդօրինակ մանևրներ չկան՝ ի տարբերություն եվրասիականի: Բայց հետեւություններ Եվրամիությունն իհարկե կանի: Հետեւություն կամ այն մասին, որ Հայաստանի իշխանության աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը, կամ ինչ է անելու, կամ հետեւություն, որ կամ Դավիթ Հարությունյանն ու մյուս ՀՀԿ-ականները, կամ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի իշխանությունից չեն: Թեեւ, ամենահավանական հետեւությունը կլինի հետեւություն Հայաստանի իշխանության քաղաքական անմեղսունակության մասին, երբ ընդամենը մի քանի օր առաջ գործընկերային պարզ ու սովորական խորհուրդը կարող էին արժանացնել եվրասիական արձագանքի, իսկ մի քանի օր հետո թակել եվրոպական ընտանիքի դուռը եւ ակնկալել, որ այդ ընտանիքը կսկսի Հայաստանի հետ այդ դուռը այլեւս չփակելու, միշտ բաց պահելու հարցի շուրջ բանակցությունը:

Քաղաքական անմեղսունակության ընկալումը ամենավատերից մեկն է, որ կարող է լինել որեւէ պետության համար: Հաճախ ավելի նախընտրելի է, երբ իշխանությունն ընկալվում է ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ամբողջատիրական եւ նույնիսկ բռնապետական, քան երբ ընկալվում է քաղաքականապես անմեղսունակ: Իհարկե համեմատության մեջ գուցե մի փոքր ծայրահեղություն կա, բայց խնդիրը տվյալ պարագայում այն է, որ միջազգային ասպարեզում որեւէ պետության համար առանցքային նշանակություն ունի կանխատեսելիությունն ու վստահելիությունը, քաղաքական ադեկվատությունը: Որովհետեւ այդ դեպքում ինչ-ինչ հանգամանքներում տվյալ պետության հետ կարող են նույնիսկ գործակցել, ինչ-որ բան պայմանավորվել եւ անել, իսկ քաղաքական անմեղսունակության ընկալում ունեցողներին պարզապես լուրջ չեն վերաբերում: Անլուրջ վերաբերմունքը ժամանակակից աշխարհում ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, որ կարող է ունենալ որեւէ պետություն, առավել եւս Հայաստանը, որ գտնվում է բավականին լուրջ տարածաշրջանում՝ լրջագույն մարտահրավերներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում