Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Խորացի՝ կտենաս». սպառնալիք՝ Զատիկյանի գործով դատավճռից առաջ

Վաղը՝ հունիսի 20-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, կլսի Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվողներից Նարեկ Խաչատրյանի վերջին խոսքը, պաշտպանի ճառը և կհրապարակի այս գործով երրորդ դատավճիռը:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանն ու Ստեփան Հակոբյանը պարբերաբար վիճել են Սեդրակ Զատիկյանի հետ, որի պատճառով նրանց միջև առաջացել է թշնամություն: Առաջին երկուսը ցանկացել են սպանելով վրեժխնդիր լինել Սեդրակից և խոսակցությունների ընթացքում առաջարկել են Արսեն Առուշանյանին (Նարեկ Խաչատրյանի հոր ընկերոջ որդուն)՝ սպանել Սեդրակ Զատիկյանին՝ խոստանալով գումար: Առաջարկն ընդունվել է, պատվերը՝ իրականացվել 2006թ. հունիսի 22-ին:

Այդ օրը Մալաթիայի «բանկի կռուգ» անունով հայտնի խաչմերուկում, օրը ցերեկով, մարդաշատ տարածքում ինքնաձիգի կրակոցներից սպանվեց նույն համայնքի նախկին թաղապետի ավագ որդին՝ Սեդրակ Զատիկյանը, և պատահական անցորդ, երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Բայց այդ պահին այդտեղ՝ Տիչինա խաչմերուկից մինչև Մալաթիայի գյուղատնտեսական և ոսկու շուկաների հատվածում գտնված շատերը փրկվեցին, քանի որ մեքենայի ընթացքի ժամանակ ինքնաձիգի կրակոցներից մահացու վիրավորում ստացած և գիտակցությունը, մեքենայի կառավարումը կորցնող Սեդրակը դուրս եկավ հակառակ երթևեկելի գոտի ու բախվեց այնպիսի բեռնատար մեքենայի, որը կկարողանար կասեցնել «Բրաբուսի» ընթացքը և հնարավոր աներևակայելի մեծ վնասները:

Նախորդ նիստում դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Վահագն Պողոսյանը մեղադրական ճառում թվարկեց և վերլուծեց հետազոտված ցուցմունքներն ու ապացույցները, որոնցով հաստատվում է Նարեկ Խաչատրյանին վերագրվող՝ սպանության պատվեր տալու մեղադրանքը: Նշենք, որ ամբաստանյալն այն չի ընդունում:

Մի կողմ թողնելով քրեական գործի թերությունները, դատախազը որոշ կարևոր շեշտադրումներ արեց վկաների մասով, ովքեր, այդ թվում՝ սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանը, հակառակ Նարեկի՝ նշել էին, որ Զատիկյանների հետ նախկինում վեճ է եղել:

Բացի այդ, նշեց 2 կարևոր վկաների՝ «ինքնասպանված» գաղտնի վկա «Արամ Արամյանի» և երկրից ստիպված հեռացած Ահարոն Հակոբյանի ցուցմունքների մասին: Խոսելով վերջինիս մասին, նրա տված նախաքննական և գործի մյուս ապացույցների հետ համընկնող, հանցագործության մեջ ներգրավված անձանց դերակատարումը բացահայտող ցուցմունքների մասին, որոնցից վկան հրաժարվել էր Ստեփան Հակոբյանի դատավարության ժամանակ՝ նշելով, որ դրանք տվել է իր նկատմամբ եղած ճնշման պատճառով, դատախազն ասաց, այդ ամենից կարելի է եզրակացնել, թե ում կողմից է ճնշում եղել՝ իրավապահների՞ (ինչը չի հաստատվել քննության արդյունքում), թե՞ ամբաստանյալների մերձավորների:

Կարևոր էր «գաղտնի» վկա «Արամ Արամյանի» ցուցմունքի հիշատակումը: Այն, որ սպանության պատվերը եղել է 100․000 դոլար՝ երկու եղբայրների՝ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության համար: Նրա այդ ցուցմունքը հաստատվում է այլ վկաների հայտնած տեղեկություններով (երկուսին պետք է սպանեին, որ պատվիրատուները խուսափեին հնարավոր վենդենտայից):

Եվ 2013թ. հունվարի 13-ին՝ սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի դատավարության առաջին նիստի օրը մահացած գտան Անդրանիկ Զատիկյանին, կրկին՝ մեքենայի մեջ:

Նախաքննական մարմինը դեռ չի ուզում ուղղակի կապ տեսնել Զատիկյան եղբայրների դեպքերի միջև:

2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին էլ՝ դատարանում հարցաքննվելուց առաջ մահացած գտան վկա «Արամ Արամյանին»: Ըստ պաշտոնական վարկածի՝ «ինքնասպան էր եղել». նա «նետվե՞լ էր» կամրջից, թե՞ նետել էին՝ հույսով, որ դրանով կփրկվեն նաև Անդրանիկի մահվան համար պատասխանատվություն կրելուց:

Մեր այն հարցին, թե հետաքննություն, նախաքննություն կատարվե՞լ է «Արամ Արամյանի» դեպքով, և արդյո՞ք կապ չի եղել սույն գործով պատվիրատու (պատվիրատուների) Նարեկ Խաչատրյանի դեմ ցուցմունք տալու հետ, դատախազ Վահագն Պողոսյանը բացասական պատասխան տվեց. միայն նշեց, որ հետաքննություն արվել է և արագ հեռացավ՝ խուսափելով մեր մյուս հարցերից:

Բայց ահա ես սկսում եմ կապ տեսնել՝ հետևելով ամբաստանյալի և նրա դատավարությանը ներկա գտնվող որոշ անձանց պահվածքին: Մայիսի 23-ի նիստից հետո, երբ ուղեկցող գումարտակը սովորականի պես հապաղում էր՝ դահլիճից դուրս բերել ամբաստանյալին, մի փոքր, բայց շատ բան ասող մի միջադեպ եղավ:

Պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ հրապարակման հետ կապված հարց էինք պարզաբանում. հարցնում էր՝ ինչու եմ գրել «Սեդրակի և Անդրանիկի սպանությունը պատվիրած…»: Ես էլ պատասխանեցի, որ օրինական ուժի մեջ դատավճիռներ կան և հետազոտված ցուցմունք, որ 100․000 դոլարը խոստացվել է երկու եղբայրներին սպանելու համար: Պաշտպանը զարմացավ, որ այդպիսի ցուցմունք կա գործում, իսկ ես շարունակեցի՝ նշելով, որ եթե իրավաբանորեն խորանանք, ապա պետք է մեղադրանք առաջադրվեր նաև Անդրանիկի սպանությունը պատվիրելու համար: Այդ պահին, մեր խոսակցությանը ագրեսիվ տոնով միջամտեց Նարեկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից մեկը և սպառնաց ինձ՝ «խորացի՝ կտենաս»: Հարցրի՝ դու ինձ սպառնո՞ւմ ես… Պահանջեցի ներկայանալ… իհարկե չներկայացավ. փաստաբանը, ամբաստանյալն ու դատական կարգադրիչները հորդորեցին լռել ու չսրել իրավիճակը:

Բայց արտահայտված ընդամենը երկու բառից կարելի է շատ հստակ եզրակացության հանգել. ամբաստանյալի շրջապատում կան մարդիկ, ովքեր շահագրգռված են Անդրանիկ Զատիկյանի մահվան դեպքի չբացահայտման մեջ, պատրաստ են հաշվեհարդար տեսնել բացահայտողների նկատմամբ և նրանք ազատության մեջ են:

Չի բացառվում, որ այդպես էլ «Արամ Արամյանին» են սպառնացել՝ չխորանալ… մինչ այդ էլ օգնել շահագրգիռ անձանց՝ ասպարեզից հեռացնել նաև Զատիկյան կրտսերին՝ Անդրանիկին, պատժաչափեր ստանալուց առաջ: Ո՞վ կամ ովքե՞ր են ավարտին հասցրել սպանության պատվերի չիրագործված մասը, երբ սպանության մեջ ներգրավված բացահայտված անձանցից այդ ժամանակ միայն Նարեկ Խաչատրյանն է եղել ազատության մեջ։

Այնպես որ, իրավապահներն այս միջադեպի վերաբերյալ հրապարակումն էլ կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, պարզել՝ ո՞վ է 35-40 տարեկան, միջին ու մարզված կազմվածքով, կարճ ալեխառն մազերով, լրագրողին սպառնացող անձը: Եթե հատուկ ծառայությունները, իրավապահները հետևեն այս դատավարության ելումուտին՝ կարող են բացահայտել նաև դրսում «պատվեր կատարելը» արդեն արհեստ դարձրած անձանց շրջանակը:

Մեղադրողն իր ճառում նշեց նաև, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ չկան: Բայց նկատենք՝ ծանրացնող հանգամանքները կան. հանցագործությամբ ծանր հետևանքներ են պատճառվել, հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ամբաստանյալը հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դեր է ունեցել (նա է գտել իր հոր ընկերոջ որդուն՝ մարդասպանին, որպես հարմար թեկնածու, նա է զբաղվել «պատվերի փողը» մարդասպանին ուղարկելու, կեսն էլ չուղարկելու բանակցություններով), հանցանքը կատարվել է վրեժի շարժառիթով՝ հանրության համար վտանգավոր եղանակով:

Ուստի դատարանը պետք է այս դատավճռով համաչափ պատիժ նշանակի՝ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները: Պետք է վերջ դրվի Զատիկյանների ընտանիքի դեմ կատարվող ցեղասպանությանը, և պետք է մեկուսացվեն նաև դրսում դեռ անպատիժ վխտացող, սպանության սպառնալիքն ու պատվեր տալը արհեստ դարձրած հանցագործները: Հարգելի իրավապահներ, եկեք դատարան և գուցե գտնեք նաև Անդրանիկ Զատիկյանի մահվան մեջ ներքաշված անձանց… եթե չգիտեք, բայց ուզում եք բացահայտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում