Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Կառավարությունը ներկայացրել է մեր երազների Հայաստանի տեսլականը

ՀՀ կառավարությունը հրապարակել է իր հերթական՝ 2017-2022թթ. ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր գործունեության հերթական իննամսյակում կենտրոնանալու է ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների վրա: Հատկապես՝ ներքին խնդիրների լուծման և հասարակական բարեկեցության բարձրացման, մասնավորապես՝ ընտանիքի կյանքի որակի ու ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների՝ ներառյալ կրթության, առողջապահության և զբաղվածության մատչելիության ապահովման վրա:

Այդ ճանապարհին կառավարությունը պարտավորվում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը հասարակության մեջ: Ինչի համար էլ առաջին իննամսյակում նախաձեռնել է բարեփոխումներ՝ ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային կառավարման ինստիտուտների հանրությանը հաշվետու դարձնելուն (խոսքը հավանաբար հաստիքների կրճատման և համայնքների խոշորացման մասին է):

Ծրագրում նշվում է նաև երկրում արդյունավետ մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշության մասին: «Ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի, որ յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչը, որ մեկ ուրիշը»: Սա արդեն լուրջ է, որ հնարավորություն է ստեղծում թե՛ բանանի, թե՛ շաքարավազի և թե՛ ամեն ինչի ազատ, առանց խոչընդոտի ներկրման համար:

Որպես դրա տրամաբանական շարունակություն, Կարեն Կարապետյանի թիմը թերևս առաջին անգամ բարձրաձայնում է դատական համակարգում եղած «մեր կառավարման համոզմունքներին խորթ որոշակի դրսևորումների» մասին և նշում, որ երկրում արդարության կարևորագույն երաշխավորներից է դատական համակարգը։ «ՀՀ կառավարությունն իրականացնելու է համալիր միջոցառումներ՝ ուղղված դատական համակարգի անկախության և անաչառության երաշխավորման գործում արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք նրան, որ իրավական վեճ ունեցող յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ ՀՀ դատական համակարգի միջոցով իրենց խնդիրներին կտրվի արդար և անաչառ լուծում»։ Իսկ սա շրջադարձ է 180 աստիճանով: Բայց թե ով է լինելու «շրջվողը», առայժմ դժվար է ասել, եթե, իհարկե, այդ ամենը լուրջ է:

Այս ծիրում կառավարությունը չի շրջանցում անգամ կոռուպցիայի թեման, բարձրաձայն հայտարարելով, որ այն մեծագույն չարիք է, որի դեմ պատրաստակամ են պայքարելու բոլոր հնարավոր և օրինական միջոցներով։

«Հայաստանի զարգացման հիմքում պետք է դրվի «խելացիի» գաղափարը: Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ ժամանակակից, աշխարհում մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ, մոտիվացված և շարժունակ աշխատուժի»: Այդ ճանապարհին ՀՀ կառավարությունը վերանայելու է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ հանրությանը զինելու այն գիտելիքներով և հմտություններով, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում:

Բարոյական, սկզբունքային հարթությունից տեղափոխվելով գործնական, տնտեսական ոլորտ, կառավարությունը հայտարարում է, որ առաջիկա հինգ տարիներին տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը: «Ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը»:

«Մեր երկրի գործարար միջավայրը պետք է ապահովի հավասար խաղի կանոններ, այն պետք է գրավիչ լինի թե՛ տեղական գործարարների, և թե՛ օտարերկրյա ներդրողների համար»։

Հայտարարելով՝ ավելի քան 7 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս և սփռված է ամբողջ աշխարհում, կառավարությունը փնտրում է սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: «Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի Սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին»: Այդ ուղղությամբ հանրապետության վարչապետը վաղուց է ջանքեր ներդնում: Նա անգամ բաց նամակով դիմեց Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հորդորելով ակտիվորեն մասնակցել Հայաստանի մշակութային ու առողջապահական կյանքին, ինչը սակայն «անարձագանք» մնաց:

Այդ «հեղափոխական» փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի (համաձայն կառավարության հաշվարկների) 2017-2022 թվականների ընթացքում ունենալ ՀՆԱ-ի՝ միջին հաշվով տարեկան շուրջ 5% աճ, արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում կհասնի 40-45%-ի, աղքատությունը կկրճատվի 12%-ով, նվազագույն աշխատավարձը կաճի 25%-ով, որն էլ կապահովի երկրի բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան:

Բնականաբար գրվել է այն, ինչ պետք է գրվեր կառավարության հերթական ծրագրում: Այլ կերպ հնարավոր էլ չէր: Պարզապես հարց է առաջանում. եթե նույնիսկ ներկայացված նկրտումները լուրջ են, ապա ինչու այս 9-10 ամիսների ընթացքում նշյալներից ոչինչ գործնականում այդպես էլ չարվեց: Եվ երկրորդ. Կարեն Կարապետյանի թիմը գործնականում ոչինչ էլ չի կարող անել այն պարզ պատճառով, որ նրա մեծամասնությունը նույն այն մարդիկ են, որ վերջին ավելի քան 10 տարիներին կառավարման այդ համակարգում են և նրանց ակտիվ ջանքերով է երկիրն այս վիճակին հասել: Իսկ եթե կան մի քանիսն էլ, որ ներկայանում են որպես ազնիվ գործիչներ, ապա այնքան թույլ ու անդեմք են, որ սրանցից ոչ միայն 180, այլև 30 աստիճանի շրջադարձ անող դուրս չի գա: Հատկապես, որ հերթական անգամ գործելու, ընդամենը, 9 ամսվա ժամանակ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում