Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Վարչապետի նախաձեռնած ներդրողների ակումբը կարող է վտանգավոր լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Պարոն Ասատրյան, որքանո՞վ է հիմնավոր Սերժ  Սարգսյանի այն հայտարարությունը, թե մինչև 2040 թվականը Հայաստանը պետք է ունենա 4 մլն բնակչություն:

– Որևէ կերպ հիմնավորված չէ: Չեմ հասկանում՝ ովքեր են այդ հայտարարության խորհրդատուները, ինչ նպատակ են հետապնդում, որ նման խորհուրդ են տալիս: Ժողովրդագրական առկա պատկերի պարագայում նման արդյունք հնարավոր է ապահովել, եթե այս տարվանից սկսած տարեկան 50-60 հազար մարդ ներգաղթի: Ծավալուն ներգաղթի խնդիր դրվել է ԽՍՀՄ-ի օրոք, և տարի է եղել, որ նման ծավալի արդյունք եղել է, բայց այն ժամանակ դրա համար հսկայական ռեսուրս է ներդրվել: Այսօր էլ հայտնի է այն գինը, որը պետք է վճարեն իշխանությունները՝ տարեկան 15-20 տոկոս տնտեսական աճ: Իսկ նման աճ ապահովելու համար տարեկան առնվազն 1,5-2 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ պետք է լինեն:

– Ս. Սարգսյանը նաև տնտեսական աճի մասին էր հայտարարել, բայց տարեկան ոչ թե 15-20, այլ 5-6 տոկոս: Երեկ հայտնի դարձավ, որ կառավարության նոր ծրագրում էլ առաջիկա 5 տարիների համար 5 տոկոս աճ է ամրագրված:

– Դա աճի այնպիսի զուսպ ցուցանիշ է, որը ոչ միայն չի կարող նման ներգաղթ ապահովել, այլև ի զորու չէ լուծել առկա խնդիրների զգալի մասը: Հիշեցնեմ, որ մենք 2000-ականներին ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, բայց դրա միջոցով ընդամենը կանխվեց արտագաղթը:

– Նման հավակնոտ ծրագրեր ունենալը կամ իրականացնելը միգուցե հնարավոր է, բայց մենք ունե՞նք համապատասխան պայմաններ:

– Ոչ, մենք անգամ նման ծրագիր չունենք: Հավանաբար Ս. Սարգսյանը կամ նրա խորհրդականները տեղյակ չեն, որ առայժմ գոյություն ունեցող միակ մշակված և հրապարակված փաստաթղթով՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված է առաջիկա երեք տարիներին՝ 2017-2019թթ. ապահովել ՀՆԱ-ի  4 տոկոս աճ: Ասեմ նաև, որ 2011թ. մարդահամարի և  վերջին տարիների արտագաղթի պաշտոնական տվյալները հիմք ընդունելով՝ կարող եմ եզրակացնել, որ այսօր ՀՀ առկա բնակչությունը 2,5-2,6 մլն է: Ընդ որում, վերջին տարիներին մենք ունեցել ենք ծնելիության զգալի անկում, իսկ մահացության՝ աճ, որի արդյունքում արդեն 2018-2019թթ. ծնվողների և մահացողների թիվը համարյա հավասարվելու է, ու մենք բնական աճ չենք ունենալու: Բնակչության բնական շարժի նման պատկերի պարագայում ծնելիության գործակիցը 2-3 անգամ պետք է աճի, որ մենք հետագայում ապահովենք բնակչության պարզ վերարտադրություն:

– Դուք ասացիք, որ բնակչության թվի նման աճ ունենալու համար նաև տարեկան 1,5-2 մլրդ դոլարի ներդրում է անհրաժեշտ: Այս տարվա համար վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումը մոտ է այդ թվին՝ 850 մլն դոլարի ներդրում:

– Կտեսնենք տարվա վերջում, բայց դա էլ փոքր թիվ է: Ընդ որում, Կ. Կարապետյանը խոսում է ինչ-որ ակումբի մասին, որը դեռ նախաձեռնություն է: Տնտեսության մեջ որակական տեղաշարժ պետք է տեղի ունենա, որ այդ ներդրումների հոսքը բնականոն կերպով լինի: Համակարգային, կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն: Այս տարվա ընտրություններում իշխանությունները հակառակն արեցին, միակ խնդիրը որ դրվեց ու լուծվեց՝ սեփական վերարտադրությունն ապահովելն էր: Արդյունքում մենք ունեցանք խորհրդարան, որն իր նախորդներից շատ ավելի վատն է: Բայց արդյոք իշխանություններն ունե՞ն համակարգային փոփոխություններ անելու ցանկություն: Ոչ: Նրանք ընդամենն ունեն հանգիստ վերարտադրվելու ցանկություն:

– Այսինքն՝ այս տարվա համար Կ. Կարապետյանի ասած 850 մլն դոլարի ներդրումները և 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր ունենալն ընդամենը նախընտրական խոստո՞ւմ էին, ցանկությո՞ւն:

– Ես կարծում եմ՝ դա շատ թույլ հիմք ունեցող ցանկություն է: Իմիջիայլոց, բարեկամների կամ ընկերների ակումբի միջոցով տնտեսական գործունեություն իրականացնելը շատ վտանգավոր երևույթ է: Այդպիսով դու փակում ես այլ ներդրողների ճանապարհը: Իսկ սա նշանակում է, որ ընտրյալ մարդիկ կարող են ներդրում անել, իսկ ընտրյալները ճիշտ այնքան են, որքան Կ. Կարապետյանի շրջապատն է: Արդյոք այդ ակումբով կարո՞ղ ենք ներդրումային մթնոլորտ ապահովել: Կարծում եմ՝ ոչ, և կարծում եմ, որ այդպիսով հետագայում մենք ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնենք: Մինչև հիմա էլ տեսանելի էր, որ ներդրողները իշխանությանը մոտ մարդիկ են եղել: Ի դեպ, 2000-ականների երկնիշ աճի հիմքում հենց այդ սկզբունքն էր դրված եղել, թեև ակումբ անվանումը չէր կրում: Ռոբերտ Քոչարյանը շատ բաց ասել էր՝ եկեք, ներդրումներ արեք՝ ես տեր եմ: Իհարկե, դա անհատույց չէր արվում, բայց ներդրումները երաշխավորվում էին անգամ ապօրինությունների ճանապարհով, ինչպես կատարվեց Հյուսիսային պողոտայում բնակշինարարության դեպքում, որը կլանեց ներդրումների զգալի մասը:

– Պարոն Ասատրյան, կառավարության նախաձեռնած՝ բնակավայրերի խոշորացման ծրագիրը նույն դեմոգրաֆիկ զարգացումների, տնտեսական խնդիրների հետևանքը չէ՞:

– Այո, այդ ծրագիրը նաև ժողովրդագրական զարգացումներով է պայմանավորված: Հայաստանն ունի մոտ 1000 բնակավայր, որոնք հավաքագրված են մոտ 900 համայնքում: Դրանցից մոտ 400-ը կենսունակ չէ, ի վիճակի չէ դպրոց պահել, մշակութային որևէ զարգացում ունենալ, և դրան գումարած սոցիալ-տնտեսական այլ հանգամանքներ: Մինչդեռ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում համայնքը կամ բնակավայրը վերարտադրական հիմնական միավորն են հանդիսացել: Համայնքները ձևավորվել են՝ հիմքում ունենալով ոչ միայն տնտեսական ու սոցիալ-ժողովրդագրական վերարտադրությունն ապահովելու խնդիր, այլ նաև հոգևոր-մշակությային կյանքը կազմակերպելու հարց, որն ապահովել են եկեղեցին և դպրոցը: Իսկ ներկայումս, կրկնում եմ, մեր երկրի բնակավայրերի 40 տոկոսը զրկված է թվարկած հնարավորություններից:

Եվ հիմա պետք է գնալ խոշորացման, որովհետև 30 կամ 50 աշակերտով նորմալ դպրոց չի կարող լինել: Բայց արդյո՞ք ճանապարհը սա է, արդյո՞ք ներկայումս իրականացվող խոշորացման ծրագրերի հիմքում դրված են կրթական կամ բուժսպասարկման, մշակութային և այլ ու այլ վերարտադրության հարցերը: Կամ՝ ի՞նչ միջոցներ են ներդրվելու: Եթե դու ուզում ես համայնքներն արդյունավետ խոշորացնել, պետք է միասնական համակարգ կառուցես, զարգացնես ենթակառուցվածքները: Իսկ քանի՞ լումա է դրվում այդ խոշորացվող համայնքների, օրինակ՝ ներհամայնքային ճանապարհների զարգացման վրա: Համոզված եմ՝ ոչ մի: Խոշորացման անհրաժեշտությունը կա, բայց խնդիրն ունի բազմաթիվ երանգներ, իսկ լուծումները պետք է լինեն խորը քննարկված ու արտահայտեն այդ խոշորացվող համայնքների բնակչության ցանկությունը:

– Փաստորեն այս դեպքում էլ Ս. Սարգսյանի, կառավարության ու իրականացվող ծրագրերի միջև հակասություն կա: Դեմոգրաֆիկ նման աճ՝ 4 մլն բնակչություն նախատեսելու դեպքում, ըստ երևույթին, պետք չէ բնակավայրերը խոշորացնել:

– Այո: Նախ, վարչական այսպիսի խոշորացումն արդյունք չի տա: Եվ երկրորդ՝ եթե նման ծավալի ներգաղթ է լինելու, վերադարձողների զգալի մասը հավանաբար պետք է վերադառնա իրենց բնակավայրերը: Այսինքն՝ խոշորացման կարիք անգամ չի լինի, կամ ծրագրի հեղինակները տեղյակ չեն Ս. Սարգսյանի նախաձեռնություններից: Այսինքն՝ ակնհայտ է, որ, ինչպես ասում են, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար և արդյունավետ կլիներ, եթե մշակեին կոնկրետ ծրագրեր, դնեին, ասենք, հարց, որ 5 կամ 10 համայնքները պետք է ունենան մի բուժկետ, դրանց կապող տրանսպորտային ենթակառուցվածքները ստեղծեին, միասնական կրթական համալիր կամ սոցիալ-տնտեսական հանգույցներ ձևավորեին: Այս ամենը ապահովված լիներ որոշակի ֆինանսական ռեսուրսով և քննարկման ներկայացվեր տվյալ համայնքների բնակչությանը, և ես իրականացվող խոշորացումը լուրջ կընդունեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում