Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մինչև տարեվերջ Մակրոնի հետ հանդիպում կկայանա. ինչ ակնկալիք ունեն ֆրանսահայերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Nuvelles D՛Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը: Հունիսի 18-ին Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով խորհրդարան է անցել երեք հայազգի թեկնածու և Վիերզոն քաղաքից՝ Նադյա Եսայանը, ում ամուսինը հայ է:

– Պարոն Թորանյան, նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից 3 ֆրանսահայեր առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին՝ Ժակ Մարիլոսյանը՝ Փարիզից, Դանիել Կազարյանը ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը՝ Շարտր քաղաքից, Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայ, ընտրվել է Վիերզոն քաղաքից:  Ի՞նչ սպասելիքներ կան նրանից: Ի՞նչ քայլեր կարող են նրանք անել Արցախի խնդրի կարգավորման, Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

– Նրանց՝ Ազգային ժողովում ներկայությունը, անշուշտ, լավ է: Անշուշտ, լավ է, որ հայերը մասնակցություն են ունենում Ֆրանսիայի քաղաքական և հասարակական կյանքին: Եվ հույս ունեմ, որ մեր շահերը պետք է պաշտպանեն: Նրանցից մեկին՝ Նադյա Եսայանին, շատ երկար տարիներ ճանաչում ենք: Նա երկար տարիներ ընդգրկված է եղել  Հայ Դատի աշխատանքներում:  Բացի այդ, պարոն Մակրոնը խոստացել է պաշտպանել մեր պահանջները, հիմա պետք է տեսնենք՝ նրա խոսքը կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ: Հիշում եք՝ Էմանուել Մակրոնը Փարիզում ապրիլի 24-ին այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հենց այդ օրը՝ ապրիլի 24-ին, խոսել ենք, համաձայնության եկել Ցեղասպանության հարցի, Թուրքիայի կողմից ուրացման հարցի շուրջ, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության և Հայաստանի հետ կապերը ամրապնդելու վերաբերյալ: Պետք է սպասենք արդյունքներին, որ խոստումներն իրականություն դառնան։ Այս ամենը դրական է, մնացածը պետք է տեսնենք ապագայում: Համենայնդեպս, լավատես ենք, որ պայքարը պետք է շարունակվի, և պահանջները ճիշտ են:

– Մայիսի 29-ին Վերսալյան պալատում հանդիպեցին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում, Մակրոնը քննադատեց ռուս լրագրողներին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը:

– Հստակ է, մենք ռուսոֆիլ չենք, և հստակ է, որ մենք կփորձենք և կկարծենք ու ավելի ուրախ կլինենք, որ Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերությունները բարելավվեն, զորանան, բայց դա մեր առաջին և հիմնական պայքարը չէ:

– Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» 8 մանդատ ունի ԱԺ-ում: Կարծում եք՝ հետաքրքիր բախումներ կլինե՞ն ԱԺ-ում:

– Նախկին երկու մանդատի փոխարեն՝ այս անգամ ութ պատգամավոր է ներկայացվել, և լավ է իրենց համար: Մնացածը առաջիկայում կերևա:

– Ֆրանսիայում իշխանություն է փոխվել, Հայաստանում  կառավարություն է  ձևավորվել. այս ութ ամիսներին որևէ պաշտոնական այց Ֆրանսիա տեղի չի ունեցել կառավարության և նոր վարչապետի մակարդակով: Ի՞նչ եք կարծում՝ տնտեսական հողի վրա այդ հարաբերությունները բարելավելու հնարավորություն կա՞:

– Չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, դեռ շատ վաղ է դրա մասին խոսելը: Մեկ ամիս է՝ իշխանություն ունի, և հստակ է, որ իր գործերի մեջ Հայաստանը և Հայաստանի խնդիրները առաջնային չեն, Ֆրանսիայում կան լեզվի խնդիրներ, կան և տնտեսական դժվարություններ, աշխատանքի խնդիր կա, տկարություն շատ կա: Համենայնդեպս, մեր խնդիրները մեզ համար առաջնային են, և մենք եկող ամիսների ընթացքում պետք է տեսնենք՝ ինչ քայլեր են կատարվում, և արդեն ուզել ենք նրա հետ ժամադրություն ունենալ: Մինչև դեկտեմբեր նրա հետ հանդիպում կունենանք և կխոսենք հայկական հարցերից ու կներկայացնենք խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում