Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Կառավարության ծրագրի ամենակարևոր հարցը և բացը

Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրն ու այն ներկայացրել խորհրդարան, որն էլ ծրագիրը կքննարկի և ամենայն հավանականությամբ էլ կընդունի: Ծրագիրն ավելի քան 121 էջ է, պարունակում է առավել հանգամանալից և մանրամասն բովանդակություն, քան Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, առաջին ծրագիրը: Թեև այստեղ ամեն ինչ իհարկե հասկանալի է՝ առաջինի դեպքում լիովին այլ ժամկետներ և իրավիճակ էր, ներկայումս այլ: Կարեն Կարապետյանն առաջին ծրագրի դեպքում էլ հայտարարում էր, որ կա կարճաժամկետ, այսպես ասած օպերատիվ գործողությունների ծրագիր և կա ավելի երկար, ռազմավարական: Բայց մյուս կողմից դժվար է ասել, որ ընթացիկ ծրագիրը հենց ռազմավարականն է:

Փորձագետներն անկասկած կետ առ կետ և տող առ տող կվերլուծեն նոր ծրագրի նպատակները, թիրախները, նպատակներին հասնելու մեխանիզմները և այլն՝ կքննադատեն, հավանության կարժանացնեն: Այդ գնահատականներն անկասկած ունեն իրենց տեղը, սակայն ծրագիրը ներկայացված է ամենակարևոր հարցի՝ կառավարության ծրագիրի իրականացնողի անպատասխան լինելու պայմաններում: Այսինքն՝ ծրագիրը ներկայացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը հինգ տարվա կտրվածքով, բայց մեղմ ասած հստակ չէ, որ այդ կառավարությունը կամ այդ վարչապետն են լինելու ծրագիրն իրականացնողները:

Արդեն հայտնի է, որ 2018 թվականի ապրիլին կառավարությունը դնում է իր լիազորությունները վայր, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը թողնելուն զուգահեռ: Այստեղ արդեն մնում է բաց հարցը՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ինչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ, ով է լինելու նոր վարչապետը: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն հայտարարում, որ այն լինելու է Կարեն Կարապետյանը: Դա կարող էր լինել տրամաբանական, եթե, օրինակ՝ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի վերանշանակումը կապեին արդյունքի հետ: Այսինքն՝ ինչը նորմալ է, որ չի երաշխավորվում վարչապետի պաշտոնավարման շարունակությունը, վերանշանակումը: Ինչպես ֆուտբոլային թիմում՝ եթե խաղացողն ունի երաշխավորված տեղ հիմնական կազմում՝ առաջանում է նրա մոտիվացիայի էական նվազման ռիսկ: Հետևաբար, որևէ բարձրակարգ մարզիչ անգամ ամենահեղինակավոր ֆուտբոլիստի տեղը չի երաշխավորի, քանի որ դա մոտիվացիայից կզրկի թե՛ նրան, թե՛ նաև թիմի մյուս խաղացողներին: Ներքին մրցակցությունը խաղային տեղի համար՝ թիմի կենսունակության գրավական է:

Նույն տրամաբանությունն անկասկած գործում է այս դեպքում: Սակայն կիսատ, որովհետև այստեղ տեղ ունենալ չունենալու չափանիշը հայտնի չէ: Ֆուտբոլի թիմում, մարզաշխարհում, օրինակ, դա լավ արդյունքն է: Բայց այստեղ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը չեն էլ ասում, որ Կարեն Կարապետյանը կմնա՝ եթե արձանագրի իքս կամ իգրեկ արդյունքը, կամ կգնա, եթե չբավարարի որևէ ցուցանիշ: Այդպիսով, կա կառավարության ծրագիր հինգ տարվա համար, չկա որևէ հրապարակային չափորոշիչ այդ կառավարության ծրագրի իրականացումը ղեկավարող պաշտոնյայի վերաբերյալ: Հետևաբար, մեղմ ասած՝ անհավանական չէ այն, որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կարող է ունենալ բոլորովին այլ ծրագիր այն պարզ պատճառով, որ կունենա բոլորովին այլ կառավարություն:

Սակայն, ըստ էության, իրականում խնդիրը և իրավիճակն այնպիսին է, որ արդեն իսկ այժմ գործ ենք ունենալու կառավարության իրապես այլ ծրագրի հետ, քան այն, ինչ ներկայացված է: Բանն այն է, որ ներկայացված ծրագիրն այնպիսին է, որ դրա իրականացման ոչ միայն արդյունքը կբերի այլ իշխանության՝ այլ որակի, այլ համակարգի, այլ դրա իրականացման համար ինքնին պետք է այլ համակարգի և որակի իշխանություն, որն այժմ ուղղակի չկա: Հետևաբար, կառավարությունը հանրությանը ներկայացնում է մի ծրագիր, սակայն իրականում գործունեությունը լինելու է բոլորովին այլ կամ ծրագրով, կամ ինչպես պատահի, այսինքն՝ ինչպես կթելադրի ներիշխանական ուժերի հարաբերակցությունն ու շահերի գերակայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում