Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 16-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Փորձագետները, դրական գնահատելով «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, մասնավորապես անդրադարձել են օրենքի նախագծում տեղ գտած առավել առանցքային խնդիրներին եւ նշել, որ որոշ դրույթներ հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կարծիքի համար` ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը դառնում է լավ ավանդույթ: Նա հավաստիացրել է, որ կարծիքում տեղ գտած առաջարկությունների ճնշող մեծամասնությունը կիրացվի օրենքի նախագծի մեջ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել կարծիքը:

Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների լույսի ներքո ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքների հետագա զարգացումները եւ նշել, որ ընտրություններն առավելապես անցկացվել են անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանմամբ, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդների կողմից: Առաջին անգամ այս ընտրությունների ժամանակ կիրառվել են ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքեր, տեսախցիկներ են տեղադրված եղել մեծ ընտրատեղամասերում, ինչը թույլ է տվել առցանց հետեւել ընտրությունների ընթացքին:

Վերջում Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքի մշակման աշխատանքների ընթացքին: Կարծիքի նախագիծը մշակող փորձագետները հայտնել են, որ հունիսի 15-ին հանդիպել են Արփինե Հովհաննիսյանի հետ եւ արդյունավետ քննարկում են ունեցել օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է լիազորել փորձագետներին նախքան հոկտեմբերյան նստաշրջանում օրենսգրքի վերաբերյալ կարծիքի հաստատումը, դրա նախագիծը տրամադրել հայաստանյան կողմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում