Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Իմ ազատման հարցում դեր է ունեցել ՕԵԿ-ը՝ իր ախմախ ու անկուշտ նախարարով. Գյուլզադյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Ինչպես տեղեկացրին կառավարությունից, Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով:

Գյուլզադյանը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից է, մասնագիտությամբ՝ գյուղատնտես: Գյուղխորհրդի նախագահի պաշտոնից հետո՝ 1999 թվականին, ընտրվել է ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է դարձել և 2003 թվականին կրկին ընտրվել պատգամավոր, որից հետո եղել է գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, որտեղից նրան հեռացրել են: Դրանից հետո Գյուլզադյանը առաջադրվել է Վարդաբլուր համայնքում որպես գյուղապետի թեկնածու, սակայն հաջողության չի հասել, և մինչ օրս զբաղվում է ֆերմերությամբ: «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց վարչապետի նորանշանակ խորհրդականին:

Պարոն Գյուլզադյան, ինչո՞ւ եք հասարակական հիմունքներով խորհրդական նշանակվել: Դա վարչապետի՞ առաջարկն է եղել:

– Այո, ես հասարակական հիմունքներով եմ, անվճար, առանց աշխատավաձի, ազատ գրաֆիկով: Առաջարկը եղել է վարչապետի կողմից՝ ֆերմերների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետն առաջակեց, ես էլ, բնականաբար, համաձայնեցի:

– Ուզում էի հասկանալ՝ վարչապե՞տն առաջարկեց հասարակական հիմունքներով, առանց աշխատավարձի խորհրդական նշանակել Ձեզ:

– Ես եմ այդպես ուզել: Ինձ առաջարկեցին որպես խորհրդական, ես էլ ասացի, որ միայն ազատ գրաֆիկով: Ասացի՝ եթե համաձայն եք, ես կաշխատեմ, եթե ոչ՝ ոչ: Ես ասացի, որ աշխատավարձ  չեմ ուզում, ես լրիվ աշխատանքային օրվա զբաղվածությամբ չեմ կարող աշխատել: Ես ֆերմեր մարդ եմ, իմ աշխատանքը ունեմ, գործունեությունը ծավալում եմ: Պարզապես գյուղատնտեսությունից մի քիչ հասկանում եմ և ուզում եմ օգտակար լինել: Այսքանը:

Պարոն Գյուլզադյան, մամուլն արդեն հիշել է Ձեր ազատման պատճառները գյուղնախարարությունից: Իսկապե՞ս Դավիթ Հարությունյանը առնչություն ուներ նախարարությունից Ձեր հեռացման հարցում:

– 10 տարի անցել է այդ պատմությունից, ի՞նչ կարիք կա հիմա դա հիշելու: Դավիթ Հարությունյանը կամ նրա աղջիկը ոչ մի կապ էլ չունեն իմ ազատման հետ, նրանք ոչ մի դեր չեն ունեցել: Իմ ազատման հարցում դեր է ունեցել «Օրինաց երկիրը»՝ իր ախմախ նախարարով (այն ժամանակ գյուղատնտեսության նախարարը ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանն էր-Ս. Հ.): Գերաս էր՝ ինչ էր, ազգանունն էլ եմ մոռացել: Մարդը անկուշտ մարդ էր, անընդհատ փող էր ուզում, ես էլ ասում էի՝ փող չկա, քանի որ ես փող չեմ հավաքում:

Դրա համար էլ հեռացրե՞ց: Կաշա՞ռք էր ուզում:

– Դե դրա համար չէ, պատճառը դա էր, մահանա գտան ու հեռացրին:

– Դուք նախկինում տևական ժամանակ պատգամավոր եք եղել, այնուհետև նախարարությունում եք աշխատել, ապա առաջադրվել եք գյուղապետի թեկնածու, իսկ հիմա ֆերմերությամբ եք զբաղվում: Ֆերմեր լինելը պատգամավոր լինելուց, քաղաքականությամբ զբաղվելուց նախընտրելի՞ է:

– Քաղաքականությամբ զբաղվելու համար ազատ ժամանակ է պետք: Էն ժամանակ էլ, երբ  ՕԵԿ անդամ էի, միշտ էլ պաշտոն-մաշտոն առաջարկվել է ինձ, բայց ես միշտ հրաժարվել եմ, քանի որ շատ եմ սիրում ֆերմերությունը: Ես այս բնագավառի մարդ եմ, ես պաշտոն չեմ ուզում, չինովնիկ լինել չեմ ուզում: Բացի այդ, ուզելը՝ մի կողմ, ես չինովնիկ չեմ էլ կարողանում լինել:

Իսկ արդեն ունե՞ք առաջնահերթություններ՝ ինչի՞ց եք սկսելու, ի՞նչ խնդիրներ եք ներկայացնելու վարչապետին գյուղատնտեսության բնագավառից: Կա՞ն արդեն առանձնացված խնդիրներ, հարցեր:

-Ես որոշակի հարցեր գյուղատնտեսության հետ կապված արդեն ներկայացրել եմ, որոնք կնպաստեն ֆերմերային տնտեսությունների ձևավորմանը, զարգացմանը, գյուղատնտեսության մեջ ապահովագրության ստեղծմանը, ինչպես նաև սուբսիդավորման ձևի փոփոխությանը:

 

Լուսանկարը՝  galatv.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում