Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տեռոր Հայաստանի և Արթուր Ալեքսանյանի դեմ. Ինչու հայ և վրացի երկրագուների միջև բախում տեղի ունեցավ

«Իրեն հարգող տղամարդը՝ տեսնելով, որ հորն ուզում են քաշքշել, անպատվել, նույն կերպ կվարվեր: Ո՞վ անտարբեր կանցներ այդ միջադեպի կողքով: Արթուր Ալեքսանյանն իրեն շատ ճիշտ է պահել: Եթե տեսներ, թե ինչպես են իր հորը քաշքշում, և անտարբեր գտնվեր, ապա իրեն չէի հարգի: Այս միջադեպը, կարծում եմ, ավելի կոգևորի մեր օլիմպիական չեմպիոնին աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Թբիլիսիի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ սկանդալով ավարտված եզրափակչին:

Հիշեցնենք, որ 98 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտի ընթացքում գորգի անկյունում կռիվ էր ծագել, որին խառնված է եղել ըմբիշի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացել է գորգից, ինչի համար օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին որակազրկել են և զրկել արծաթե մեդալից: Ջուլֆալակյանի խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցած մրցաշարի միջադեպը նման էր Ալեքսանյանի և Հայաստանի դեմ հատուկ մտածված տեռորի:

«Թբիլիսիում եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Վրաստանի ներկայացուցչի հետ, ով միջազգային ասպարեզում լուրջ նվաճումներ չի ունեցել, բայց մեծ ցանկություն ունի դառնալու Եվրոպայի, աշխարհի 7-րդ օլիմպիական չեմպիոն: Նրա համար Ալեքսանյանին հաղթելը կլիներ մեծ նվաճում: Գոտեմարտի 5-րդ րոպեին մրցամարտին հետևող հանդիսականների շարքերում տեղի ունեցավ տարաձայնություն, քանի որ բացահայտ կերպով անտեղի միավորներ էր շնորհվում վրացի ըմբիշին: Եվ սա այն դեպքում, երբ Արթուր Ալեքսանյանը հենց մեկնարկից միայն հարձակվում էր:

Ի վերջո, երկրպագուները չդիմացան, նրանց նյարդերը տեղի տվեցին, և տեղի ունեցավ բախում հայ և վրացի երկրպագուների միջև: Գոտեմարտը կանգնեցվեց, և միջադեպը շարունակվեց մոտ 15 րոպե: Նշեմ, որ մարտավկաներին ևս ներքաշեցին այդ կռվի մեջ, մասնավորապես՝ ինձ և Արթուր Ալեքսանյանի հորը: Մասնավորապես, սկսեցին քաշքշել Գևորգ Ալեքսանյանին, և Արթուր Ալեքսանյանը չզսպեց իրեն, իջավ գորգից: Դա տևել է մի պահ, նա եկավ և երկրպագուներին խնդրեց, որ դադարեցնեն, հանդարտվեն, որպեսզի շարունակվի գոտեմարտը: Ցավոք սրտի, Արթուր Ալեքսանյանը օրենքի խախտում թույլ տվեց. գորգից հեռանալը պարտություն է՝ երկու միավոր շնորհվեց մրցակցին, և նկատողություն:

Բանն այն է, որ մրցաշարի գլխավոր մրցավարը թուրք էր, և նա արեց այն, ինչ իրեն ձեռք էր տալիս, և հաղթանակը շնորհեց վրացի ըմբիշին»,- հավելեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հունիսի 16-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահները Լևոն Ջուլֆալակյանի հետ դիմում են ուղարկել միջազգային ֆեդերացիային՝ մրցաշարի մրցավարներին պատժելու պահանջով:

«Միջադեպը սկսվեց հայ երկրպագուների կողմից, քանի որ բորբոքվել էին Արթուր Ալեքսանյանի մրցակցին հենց այնպես միավորներ նվիրաբերելու համար: Երկրպագուները բորբոքվել էին զուտ անարդար մրցավարության պատճառով:

Մենք խնդրում ենք ու դիմում ենք միջազգային ֆեդերացիային, որ հետևողական լինեն, մրցավարներն անաչառ մրցավարություն կատարեն, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան: Իրավունք չունեին Արթուր Ալեքսանյանին զրկելու արծաթե մեդալից: Պետք է բոլորս միասին անարդարության դեմ պայքարենք ու բողոքարկենք միջազգային ֆեդերացիային: Ես կարծում եմ, որ բոյկոտելը ճիշտ չէ: Ես միշտ դեմ եմ մրցաշարերը բոյկոտելուն: Նման մոտեցումներն ինձ համար անընդունելի են, քանի որ մարզիկները տարիներ շարունակ պատրաստվում են և ցանկանում մասնակցել մրցումների: Ես կողմ եմ միասնական նման միջադեպերի դեմ պայքարելուն»,- հավելեց Ջուլֆալակյանը:

Նշենք, որ առաջիկա օրերին հայտնի կլինի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը: Հանդիպմանը ներկա Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հույս հայտնեց, որ միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչը որոշում կկայացնի հօգուտ հայկական կողմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում