Thursday, 18 04 2024
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Գուցե Մոսկվան շատ անշնորհք ձևով փորձում է ցույց տալ, որ սկսել է Հայաստանին բանի տեղ չդնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում անցյալ շաբաթ տեղի է ունեցել վարչության պետերի մակարդակով հայռուսական խորհրդակցություն, որը վերաբերել է հյուսիսամերիկյան երկրների հետ գործակցությանը: Խոսքը կոնկրետ վերաբերում է ԱՄՆի և Կանադայի հետ գործակցությանը: Ռուսաստանն ի՞նչ առնչություն և մտավախություն ունի ՀայաստանԱՄՆ հարաբերությունների մասով։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է դա քննարկի Ռուսաստանի հետ։

– Հայ-ռուսական հարաբերությունները, թեկուզ Միացյալ Նահանգների և Կանադայի հետ գործակցության խնդրով, չեն կարող կառուցվել ԱԳՆ վարչության պետերի մակարդակով, ավելին՝ այդ հարցով Մոսկայից Երևան մարդ չէր գա: Այդ մասին Կրեմլը ասում է Սերժ Սարգսյանին կամ վատագույն դեպքում՝ Էդուարդ Նալբանդյանին: Այնպես որ, նման տեղեկատվության տարածումը չափազանց հետաքրքիր է, և կարելի ենթադրել, որ այն հիմնականում ունի ապատեղեկատվական բնույթ՝ կա՛մ եղել է ուրիշ քննարկում, այդ մասին իմացվել է, և ստիպված այս տեղեկատվությունն են տարածել, կա՛մ Ռուսաստանը շատ անշնորհք ձևով փորձում է ցույց տալ, որ սկսել է Հայաստանին բանի տեղ չդնել:

– Ինչո՞վ են պայմանավորված Ռուսաստանի և Հայաստանի խորհրդակցությունները ԱՄՆ ու Կանադայի հետ հարաբերությունների թեմայով: Ինչոր խնդիրնե՞ր են առաջացել ԱՄՆՌուսաստանՀայաստան եռանկյունում:

– Հայ-ամերիկյան հարաբերություններում կարծես թե նոր խնդիրներ չկան: Սպիտակ տանը շարունակվում է քաոսը, և այդ քաոսի ներքո Թրամփը շարունակում է Պուտինին ակամա օժանդակելու քաղաքականությունը՝ հարձակվում է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի վրա, նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ Կոնգրեսով հաստատվող՝ պետքարտուղարության պատասխանատու աշխատատեղերի 80%-ը թափուր է, և այդ պայմաններում լուրջ մշակված արտաքին քաղաքականության մասին խոսելը անիմաստ է: Թերևս Հայաստանի հետ կապվող միակ հարցը վերականգնվող էներգետիկայի զարգացման համար առաջարկվող 8 միլիարդի ներդրումն է, որը երևի թե մնացել է դեռևս Օբամայի ադմինիստրացիայի ժամանակից: Համոզված եմ, որ առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու էլ Երևանը կմերժի այդ հեղափոխական առաջարկը, քանի որ այն մի շարք տեսանկյուններից կարող է թուլացնել Կրեմլից վասալական կախվածությունը:

Հայաստանն ինչո՞ւ է իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնում Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ ոչ, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի մասով. մենք վերանայումների անհրաժեշտություն չունե՞նք։

– Դուք համեմատում եք անհամեմատելին: Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ արտաքին քաղաքականություն է կառուցում, իսկ Հայաստանը պարզապես պարտավոր է ենթարկվել այդ որոշումներին և Մոսկվայի մնացած որոշումներին: Ռուսաստանից ամբողջապես կախված արտաքին քաղաքականության պայմաններում, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ գոյությունը անթույլատրելի ճոխություն է, հարկատուների փողերի անիմաստ մսխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում