Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» շարժում է նախաձեռնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, «Ժառանգություն» կուսակցության առաջիկա համագումարից հետո կարող է լինել խոշորացում: Դուք պատրա՞ստ եք համագործակցության լայն հարթա­կի մաս կազմել:

-Այսօր կա անվտանգության թիվ մեկ սպառնալիք՝ Սերժ Սարգսյանն է, և պետք է լուրջ շարժում ձևավորել ընդդեմ Սերժ Սարգսյանի, ընդդեմ համակարգի: Հիմա կուսակցաշինությամբ զբաղվելու ժամանակը չէ, այդքան ժամանակ չկա, և ես չեմ գտնում, որ այս պահին հիմնական հարցը դա է:

-Եթե շատ կուսակցություններ հավաքվեն մեկ տանիքի ներքո, հնարավո՞ր է՝ միանաք:

-Քաղաքական ուժերը պետք է կանգնեն իրար կողք, և ժողովուրդը պետք է տեսնի, որ միասնական են: Հիմնական խնդիրը պետք է լինի համակարգից ազատվելը: Ոչ թե նորից համագումարներ, շոուներ կազմակերպել, դրա ժամանակը չի: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ դա չէ խնդիրը: Ըստ էության՝ սև և սպիտակի խնդիրը, և նրանք, ովքեր շեղվում են հիմնական խնդրից, նպաստում են ռեժիմի գոյատևմանը: Հիմա ավելորդ եմ համարում դրանով զբաղվելը: Պետք է լուրջ շարժում լինի: Եվ մենք առաջիկայում նախաձեռնում ենք «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» շարժում:

-Հետաքրքիր է՝ մենք ասելով, ո՞ր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին նկատի ունեք:

-Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել: Կլինեն մարդիկ, ովքեր իշխանությունների ազդեցությունից դուրս են: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական համակարգը չի աշխատում, և հակառակը, եթե չես մասնակցում ընտրություններին մեկ միասնական ցուցակով, ըստ էության՝ լեգիտիմացնում ես: Մենք տեսանք, որ ըստ էության՝ երկու ուժերն էլ լեգիտիմացվեցին քաղաքական ուժերի կողմից և արդյունքն էլ կանխորոշված էր, եթե մեկ ցուցակով չէին գնում:

-«Ժառանգություն» կուսակցությունից Ձեզ առաջարկ եղե՞լ է միանալու իրենց:

-Ո՛չ, նման առաջարկ չի եղել: Բայց կրկնում եմ՝ քաղաքական ուժերը պետք է մեծ ֆորում կազմակերպեն, հավաքվեն, և յուրաքանչյուրն այս իրավիճակից ելք ասի: Ամեն մի ուժ պետք է նաև ասի, թե ինչու այսպես ստացվեց, որովհետև միշտ կարելի է մեղադրել բոլորին, բայց սեփական սխալները հաշվի չառնելու դեպքում, նորից սխալվելու հավանականությունը մեծ է: Ինչպես ասում են, պատմության ամենամեծ դասը սխալներից չսովորելն է: Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ քաղաքական ուժերը միասին լինեն և ընդդեմ համակարգի միավորվեն: Խնդիրն այն է, որ կուսակցություններ են ձևավորվում, հետո պառակտվում: «Ժառնագության» դեպքում մենք տեսանք, որ իրենք պառակտվեցին դաշինք կազմելու խնդրի հետ կապված: Եվ հիմա նորից նույն գետը մտնել իմաստ չունի: Բոլոր քաղաքական, հասարակական շերտերը, որոնք գտնում են, որ այս իշխանությունը պետք է հեռանա, պետք է լծվեն այս գործին: Այլապես նորից արհեստական բաներ ստեղծվեն, իմաստը չեմ տեսնում: Ժողովուրդը իմաստուն է, եթե տեսնի, որ քաղաքական լիդերները իրար կողքի են, բնավ կարևոր չէ անունը, կարևորը ձևակերպված խնդիրն է, և եթե այստեղ որևէ մեկը փորձի խաղեր տալ, շատ հստակ երևալու է: Իշխանության դեմ պետք է բաց պայքարել, իշխանության դեմ փակ պայքարում ընդդիմությունը պարտված է: Պետք է բաց նիստեր անել, խնդիրը ձևակերպել: Եվ չպետք է մեկ քայլանոց հարց դնել, որ այսօր միտինգ ենք անում և պետք է հեռանա, կամ քանի մարդ կգա, դրանից կերևա: Այդպես չի լինում: Ժողովրդի 99 տոկոսն ընդդիմադիր է, իշխանության ներսում ատում են Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի իշխանությունը դավաճանների իշխանություն է և հարմար պահի նրանք էլ են իրեն դավաճանելու: Պետք է ռեսուրսները միավորել և ձևակերպված խնդրով առաջ գնալ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում իշխանափոխություն, եթե ընտրություններով այն բացառում եք:

-Այո, ընտրական ինստիտուտը չի աշխատում, բայց պետք է ժողովրդով կանգնել: Համոզված եմ, նույն «Սասնա ծռերի» առիթով ժողովուրդը հավաքված էր, բայց, ցավոք սրտի, շեղեցին և անտեր թողեցին ժողովրդին: Խնդիրը սխալ էր ձևակերպված: Մեկ անգամ էլ եմ ասել. եթե «Սասնա ծռերի» նպատակն այն էր, որ պետք է Ժիրայր Սէֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանին, կարող էին զանգել աշխատակազմի ղեկավարին այդ պահանջով, մինչև ՊՊԾ գունդ մտնելը: Միակ ճանապարհը՝ ժողովրդի ընդվզման միջոցով իշխանափոխություն անելն է: Զենքով պայքարը իշխանության դեմ ես չեմ գտնում, որ կարող է հաջողություն բերել, որովհետև դա չի ճանապարհը: «Սասնա ծռերի» տղաները այդ քայլին դիմել են՝ այլ ելք չտեսնելով, բայց այն ճանապարհը, այն շարժումը, որ հավաքված էր, երկու շաբաթ ժողովուրդը տուն չէր գնում, բայց քաղաքական ուժերը չկարողացան ուղղորդել: Պետք է կանգնել և պահանջել իշխանությունների հրաժարականը և ես համոզված եմ, որ ժողովուրդը կգա, ուղղակի ժողովուրդն ուզում է տեսնի, որ քաղաքական ուժերն իրար հետ են, իրար վրա քար չեն գցում, իշխանությունների հետ խաղերի մեջ չեն փորձում մտնել: Եվ եթե իշխանությունը կդիմի բռնի քայլերի և կփորձի արյուն հեղել, բնական է, որ այդ ժամանակ հետևանքներն անկանխատեսելի կլինեն, և իշխանությունն ինքը չի կարող տակից դուրս գալ: Համոզված եմ, որ խաղաղ ճանապարհով, ընդվզման միջոցով հնարավոր է, որովհետև Սերժ Սարգսյանը հենարան չունի, ինքը իշխանության մեջ ոչ մեկին չի վստահում, մեկ կետի վրա հենված իշխանություն է, իսկ մեկ կետի վրա հենված իշխանությունը չի կարող գոյատևել:

-Պատեկացնո՞ւմ եք արդյոք Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նման շարժում ստեղծվի, մանավանդ, որ վերջերս նա հայտարարեց, որ շարունակելու է պայքարել Հայաստանում իշխանափոխության համար, և ֆորս-մաժորը չի բացառվում:

-Ես այս շարժումը պատկերացնում եմ այն մարդկանց առաջնորդությամբ, ովքեր գտնում են, որ Սերժ Սարգսյանը մեր երկրի անվտագության համար հիմնական սպառնալիքն է: Եվ եթե Սեյրան Օհանյանը կընդունի դա, խնդիր չկա: Ամեն դեպքում քարոզարշավի ժամանակ նա այդ շեշտադրմամբ չխոսեց, որ Սերժ Սարգսյանն է հիմնական սպառնալիքը: Մեր ընդդիմադիր շարժումների ձախողման պատճառն այն է եղել, որ մեկ հոգի է առաջնորդել, և այն պահին, երբ այդ առաջնորդը պետք է տեղում լիներ, պարզվել է, որ տեղում չէ՝ սկսած 1996-ին, 2008-ին, 2013-ին, ուստի մենք գտնում ենք, որ մեկ հոգի չպետք է առաջնորդի, այլ պետք է լինի կոորդինացիոն խորհուրդ, ռոտացիոն կարգով նիստերը նախագահեն: Եվ հստակ պետք է օրակարգը ձևակերպվի և քայլ առ քայլ առաջ գնալ: Պարարտ հող կա, քանի որ այս իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում, այս իշխանությունների օրոք եղել է Ապրիլյան պատերազմ, տարածքներ ենք կորցրել, զոհեր ենք տվել, Հայաստանը մեկուսացված է, վարկաբեկված է դրսում: Այնպես որ, որևէ պատճառ չկա, որ շարժումը չունենա հաջողություն, եթե շարժման անդամները խաղեր չտան, իսկ բաց նիստերի դեպքում դա բացառվում է:

Պարոն Հարությունյան, հնարավո՞ր է այս օրակարգով դիմեք նախկին պաշտոնյաներին, ընդդիմադիրներին՝ այդ թվումՀովիկ Աբրահամյանին: Մամուլը շրջանառում է, որ դուք շարունակում եք վայելել Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը։ Հիմա դրա համար կարծես արգելքներ չկան, Հովիկ Աբրահամյանի վտակը արդեն չի հատվում ՀՀԿ-ի գետի հետ:

-Ես ընդհանրապես Հայաստանում ամենաանկախ քաղաքական գործիչն եմ և որևէ քաղաքական գործչի հովանավորությունը չեմ վայելել: 2008-ին իշխանությունն անընդհատ փորձում էր հասկանալ՝ ես ում կողմից եմ հովանավորվում: Հովիկ Աբրահամյանի հետ տարիներ առաջ անգամ մրցակիցներ ենք եղել: Եվ ես չեմ կարծում իշխանության մեջ ինձ որևէ մեկը կարող էր հովանավորել՝ չվախենալով Սերժ Սարգսյանից: Հայաստանում չկա ազատ փողատեր, Սերժ Սարգսյանն անում է այնպես, որ դա տեղի չունենա: Մենք տեսնում ենք, որ օլիգարխները անգամ 100 դոլարով չեն կարող ֆինանսավորել ընդդիմությանը: Սերժ Սարգսյանի մարտավարությունն է դա․ պատահական չէր, որ խաղից դուրս թողնվեցին Արա Աբրահամյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի հակասահմանադրական ձևով վարվեցին: Հովիկ Աբրահամյանի հետ որևէ առնչություն չկա, Հայաստանում այնպես է ստացվել, որ ինձ բոլորը ճանաչում են: Ավելին՝ տեսե՞լ եք իմ ֆեյսբուքյան էջում իմ բանաստեղծություններում այնքան էլ բարեկամական չեմ արտահայտվել Հովիկ Աբրահամյանի հասցեին:

Սերժ Սարգսյանը ժամանակին շատ բարձր պաշտոնյաների միջոցով է փորձել ինձ վրա ազդել, այդ թվում և Հովիկ Աբրահամյանի, բայց չի հաջողվել: Անգամ 2015-ի մայիսի 27-ին փորձել են ազդել, որպեսզի ես փակեմ Գագիկ Ծառուկյանի թեման այն իմաստով, որ ես սկսել էի ստորագրահավաք Սերժ Սարգսյանին անվստություն հայտնելու վերաբերյալ՝ կապված փետրվարի 12-ի իր ելույթի հակասահմանադրական լինելու հետ: Այսինքն՝ իշխանությունները սկզբում փորձում են սպառնալ, հետո միջնորդավորված ազդել: Դա արդյունք չի տալիս, և նույնիսկ 2016-ի հուլիսին փորձել են կաշառել, որ ես տեղս զիջեմ ուրիշի և նույնիսկ հարցրել են ինձ՝ որքան գումար է հարկավոր քաղաքականությունը թողնելու համար: Եվ դա անմիջականորեն եղել է Բաղրամյան 26-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում