Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին՝ հայտնում է Trend գործակալությունը։
Նրա խոսքով՝ այս հարցի հետ կապված արդեն ստեղծվել է անհրաժեշտ ենթակառուցվածք։
«Արդեն Նախիջևանում են տեղակայվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները»,-ասել է նա։
Առևտուրը Նախիջևանի հետ ոչնչով չի տարբերվի թուրքական քաղաքների հետ առևտրից։ Գործարքները կիրականացվեն թուրքական լիրայով՝ նշել է նախարարը։