ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Ռաքքայի շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է խոցել։ Այս մասին հայտնում է Սիրիայի ՊՆ-ն՝ փոխանցում է SANA գործակալությունը։
Հաղորդվում է, որ սիրիական ռազմական ինքնաթիռը դեպքի պահին հանձնարարություն է կատարել ԴԱԻՇ-ի դեմ։
ՊՆ տվյալներով՝ օդաչուն դեռևս չի գտնվել։ Սիրիայի ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ «ԱՄՆ-ն իր գործողությունները համակարգում է ԴԱԻՇ-ի հետ»։