Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների բազաներին՝ հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով երկրի արևելքում գտնվող բազաներին՝ «Թեհրանի վրա կատարված հարձակմանն ի պատասխան»։