Tuesday, 23 04 2024
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Սարգսյան և Պուտին. նույն ճակատագրի գերիները

Ուղիղ կապ չի կարելի փնտրել Ռուսաստանի և Հայաստանի ներքաղաքական զարգացումների միջև: Չնայած եվրասիական քաղաքական «մշակույթի» ընդհանրությանը` մեր երկրները տարբեր են մասշտաբներով, ազդեցությամբ, խնդիրների առաջնահերթությամբ, ի վերջո` հասարակություններով: Այնուամենայնիվ, այսօր նույն ճակատագիրը, քաղաքական հեռանկարի անորոշությունն ընդհանուր են Պուտինի և Սարգսյանի համար: Նրանք երկուսն էլ` իշխանության արշալույսին ժառանգել էին այնպիսի համակարգեր, որոնց ֆոնին չափավոր բարեփոխումներն անգամ կարող էին որակական փոփոխություններ առաջացնել Ռուսաստանում և Հայաստանում:

Երբ Ռուսաստանում իշխանության եկավ Պուտինը, այս երկիրը նման էր «խաների դաշնության»` մի մոդելի, որում առանցքային էին օլիգարխների և նահանգային «իշխանիկների» դերակատարությունը: Երկարամյա չեկիստը խոստացավ վերացնել ժողովրդին կեղեքող այս համակարգը, շատերը, գոնե նրա կառավարման առաջին տարիներին, մտածում էին, որ «ուժեղ ձեռքի» իշխանությունն անհրաժեշտություն է` երկրում հաստատված քաոսը հաղթահարելու համար:

«Ուժեղ ձեռք» ձևակերպումն ինքնին հակաքաղաքական և հակաիրավական է, որովհետև գործընթացի հիմքում ենթադրվում է ոչ թե օրենքի, այլ` մարդու դիկտատուրա: Հետագա իրադարձություններն ապացուցեցին այս աքսիոմի անխոցելիությունը: Պուտինի ստեղծած համակարգը, որը պայմանականորեն կարող ենք կոչել «կորպորացիաների դաշնություն», ավելի ուղղահայաց էր, բրգաձև, բայց ավելի գիշատիչ էր ու ռեպրեսիվ, քան այն, ինչ գոյություն ուներ Ելցինի ժամանակ: Այս համակագի ողնաշարի դեր էին կատարում «Գազպրոմը», ՖՍԲ-ն, որոնք, ըստ էության, «պետություն էին պետության մեջ»:

2014թ-ի Ղրիմի փաստացի օկուպացումը և նոր «պատի» կառուցումը Արևմուտքի հետ Ռուսաստանում, ըստ էության, դրեցին նոր համակարգի` վոժդիզմի հիմքերը, երբ բոլոր ինստիտուտներն ու հարաբերությունները ենթակա են մեկ մարդու դիկտատին կամ քմահաճույքին: Գրեթե նույն տրամաբանությունն է գործել Հայաստանում: Եթե Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կառուցված էր օլիգարխիկ մի քանի կենտրոնների հարաբերությունների բալանսի վրա, ապա Սերժ Սարգսյանը հակաօլիգարխիկ կարգախոսներով ձևավորեց բրգաձև օլիգարխիկ համակարգ, որում նա փաստացի «գլխավոր» օլիգարխն է: Այս համակարգն էլ ժամանակի ընթացքում ամրապնդվեց վոժդիզմի բաղադրիչով:

Հայաստանում դա տեղի ունեցավ 2015թ-ին, երբ ըստ էության, վերացվեց ընդդիմությունը, ավելի ճիշտ` ներհամակարգային դիմադրության կենտրոնը ու նոր իրավաճիկը իրավա-քաղաքական ամրագրում ստացավ 2015 թ-ի սահմանդրական հանրաքվեում: Հիմա Հայաստանում պետական բոլոր ինստիտուտներն, ըստ էության, կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը և ենթարկված են մեկ մարդու քմահաճույքին: Պուտինն ու Սարգսյանը մեծ հաջողությամբ չեզոքացրել են ըննդիմադիրներին` համակարգի ներսում և դրանից դուրս: Նրանք, ըստ էության, իշխանությունը պահելու խնդիր էլ չունեն, որովհետև չկան այն ուժերը, որոնք պատրաստ են Պուտինից կամ Սարգսյանից խաղաղ «ժառանգել» այդ իշխանությունը:

Սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, Ռուսաստանի նախագահը առայժմ չի հայտարարում, թե մասնակցելու է հաջորդ տարվա մարտի նախագահական ընտրություններին, իսկ Սերժ Սարգսյանն էլ խուսափում է պատասխանել այն հարցին` մնալո՞ւ է իշխանության 2018թ-ի ապրիլից հետո, թե՞ ոչ: Ընդ որում, երկու առաջնորդների իշխանական հավակնությունները միանգամայն լեգիտիմացված են սահմանադրական նորմերով, այսինքն առաջնորդներին կաշկանդում են այլ` ոչ իրավական գործոններ:

Բանն այն է, որ Պուտինն ու Սարգսյանն այս հարցում դարձյալ ճակատագրի «երկվորյակներ» են: Նրանք ունեն բացարձակ իշխանություն, հասել են դրա պիկին, սակայն սպառել են իրենց: Նրանք վաղուց որև բան չեն տվել իրենց պետություններին և հասարակություններին, հիմա որևէ բան չեն կարող տալ նույնիսկ այն համակարգերին, որոնց ծնել են: 2018-ին Պուտինն ու Սարգսյանն, իհարկե, կարող են երկարաձգել իրենց իշխանությունը, սակայն նրանք «բեռ» են լինելու` արդեն ոչ միայն ժողովուրդների, այլ` իրենց համակարգերի համար: 2018-ին նրանք կարող են խաղաղ հեռանալ, դրանից հետո` համակարգն է որոշելու «բեռի» ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում