Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Էլ ինչպե՞ս է լինում անիշխանությունը

Եթե որևէ երկրում որևէ քաղաքական ուժ խորհրդարանի ընտրությունից հետո ստանում է միանձնյա մեծամասնություն, ապա այդ ուժին այլևս ոչինչ չի խանգարում ուղղակի ձեռնամուխ լինելու լայնածավալ բարեփոխումների և գրեթե հեղափոխական լուծումներով նախաձեռնությունների՝ երկրի աղետալի թե՛ տնտեսական, թե՛ դեմոգրաֆիական խնդիրները հաղթահարելու և այդպիսով անվտանգության մարտահրավերները արագորեն չեզոքացնելու համար: Հայաստանն այն պետությունն է, որին անհրաժեշտ են այդ հեղափոխական լուծումները:

Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը իրականում հեղափոխական լուծումների նախադրյալ է, բայց դրանք չկան: Ավելին, ոչ միայն լուծումներ չկան, այլև Հայաստանում տեղի է ունեցել արտառոց մի երևույթ՝ Հայաստանում ընտրությունից հետո իշխանություն չկա: Ոչ կեղծիքով, ոչ օրինական ընտրությամբ ընտրված, ձևավորված իշխանություն չկա: Նախկինում գոնե լինում էր ընտրակեղծիքներով ձևավորված իշխանություն: Այժմ ընտրակեղծիքներ եղել են, բայց իշխանություն չկա:

Էլ ինչպե՞ս է լինում անիշխանությունը, երբ մի ամբողջ պետություն կախվում է 2018-ի խնդրի վրա, երբ պարզ չէ, թե իրականում ով է երկրում որոշումներ կայացնում, քաղաքականություն մշակում՝ Սերժ Սարգսյա՞նը, որ մի քանի ամիս հետո այլևս նախագահ չի լինելու, Կարեն Կարապետյա՞նը, որ դե յուրե վարչապետ է, իսկ դե ֆակտո հայտնի չէ, թե ինչ, Սամվե՞լ Կարապետյանը, որի տնտեսական և քաղաքական հավակնությունները Հայաստանում նույնպես անհասկանալի են ու անորոշ, թե՞ որոշումները կայացվում են բոլորովին այլ տեղ՝ Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բրյուսելում, կամ մեկ այլ տեղ:

Ընտրությունից հետո Հայաստանում գծագրվում է նպատակների ոչ թե առաջիկա հնգամյակի ճանապարհային քարտեզը, այլ առաջիկա 23 տարիների՝ առաջնորդվելով, թերևս, ինչպես ժողովուրդը կասի՝ մինչ այդ «յա էշը կսատկի, յա իշատերը» տրամաբանությամբ կամ ակնկալիքով:

Սրան զուգահեռ՝ Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրության արդյունքում չի ձևավորվել նաև ընդդիմություն: Հինն անցել է, նորը դեռևս չկա, համենայնդեպս՝ բովանդակային և ուղենշային իմաստով: Խնդրի առկայությունը դրսևորվում է այսօր, երբ մենք դիտարկում ենք, թե հրապարակի վրա ինչով են զբաղված կամ ինչով են փորձում հանրային տպավորություն գործել երկու ամենաակտիվ ուժերը՝ «Երկիր ծիրանին» ու «Ելք»-ը: Երկուսի դեպքում էլ գործնականում առայժմ էպոտաժային տրամաբանություն է, «Ծիրանիի» դեպքում՝ կոշտ, ագրեսիվ էպոտաժ, «Ելք»-ի դեպքում՝ փափուկ էպոտաժ, ասենք՝ Սերժ Սարգսյանի ելույթը բոյկոտելով կամ ոտքի չկանգնելով:

Այդպիսով, խորհրդարանի ընտրության արդյունքում Հայաստանում արձանագրվել է իշխանության ու ընդդիմության չգոյությունը, վակուումը: Հայաստանում ապրիլի 2-ից հետո անիշխանություն է և անընդդիմություն: Դրանցից ո՞րը ավելի շուտ կձևավորվի Հայաստանում, եթե, իհարկե, ձևավորվի ընդհանրապես՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Թեև, ավելի ճիշտ կլինի թերևս ասել, որ իշխանություն կլինի այն, որը կձևավորվի առաջինը, և հետևաբար մյուսի ձևավորման դեպքում դա կլինի ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում