Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 31-ամյա Սամվել Ալեքսանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MH 690 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ- Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։