Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Զինվորը` քաղաքական ուժերի անկյալության և ամլության զոհ

Սպասվում էր, որ Ստեփանակերտում այսօր աշխատանքներն ավարտած հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը բովանդակային ինչ-որ փաստաթուղթ կընդունի ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ, կձևակերպի այն սկզբունքներն ու բանաձևերն, որոնք ուղենշային պետք է լինեն երկու հայկական պետությունների համար: Ի վերջո, ԼՂՀ մայրաքաղաքում հավաքվել էր հայ քաղաքական, նաև փորձագիտական միտքը ու ակնկալվում էր, որ կունենանք ինտելեկտուալ պրոդուկտ, որը դուրս կլինի սխեմատիկ այն լուծումներից, որոնց մասին լսում ենք երկու տասնամյակից ավելի:

Ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ վերջին օրերի ադրբեջանական սադրանքի հետևանքով: Եթե Բաքվի ագրեսիվ գործողությունների մոտիվների շարքում այս ֆորումն ինչ-որ տեղ ունեցել է, ապա Բաքվում գերագնահատել են դրա նշանակությունը: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել` ծանոթանալով այն փաստաթղթին, որն այսօր հեղինակել են Հայաստանի ու Արցախի շուրջ երկու տասնյակ կուսակցություններ: Փաստաթղթում տեղ գտած ձևակերպումները  հազար անգամ լսված, ծեծված ու ոչինչ չասող, շատ դեպքերում` իրենց ադեկվատությունը կորցրած արտահայտություններ են, որոնք համատեղ հայտարարություն դարձնելու համար ֆորում անցկացնելու, այն էլ` դրան նման հավակնոտ անուն տալու որևէ անհրաժեշտություն չկար:

Մինչդեռ Արցախի հարցը պետք է դառնա հայկական քաղաքականության այն լոկոմիտիվը, որը կպայմանավորի Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, կկանխորոշի մեր երկրի ընտրությունը` բառիս գլոբալ իմաստով: Հայկական կուսակցությհւնների կենսունակությունը չափելի է հենց նրանով, թե արդյո՞ք նրանք ԼՂ հարցում ունեն ավելի ռացիոնալ, կրեատիվ լուծում, քան այն` ինչ առաջարկում կամ բանակցում են իշխանությունները:

Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքական համակարգը ամենասկզբունքային հարցում չի ձևակերպել կոնցեպտուալ լուծումներ: Քաղաքական նման ամլության պատճառներն, ըստ էության, երկուսն են` խիզախության բացակայությունը և ստեղծարար լուծում ձևակերպելու մտավոր անկարողությունը: Արդյունքում` խիզախեց միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի պրագմատիզմը սակայն կորցրել է առնվազն ժամանակի ադեկվատությունը և նմանվում է ցինիզմի:

Սակայն Տեր-Պետրոսյանի պացիֆիզմը մերժելը մխիթարություն չէ, ոչ էլ` փակուղին հաղթահարելու միջոց, որովհետև նրա ասածի միակ գաղափարական այլընտրանքը «ոչ մի թիզ հող չհանձնելու» մաուզերիստական մոտեցումն է, որը` հատկապես Բաքուն գրավելու խոստումով, այնքան է նման քաղաքականությանը, որքան հայրենասիրական կենացը` քաղաքական պլատֆորմին:

Քաղաքական ուժերի անկյալության կամ անկարողության ֆոնին ամենապրագմատիկը շարունակում է մնալ իշխանության դիրքորոշումը, որը, սակայն, ոչ այնքան մերոնց դիրքորոշումն է, որքան այն տրամաբանությունը, որի շրջանակներում կարգավորման գործընթացն ընթանում է 1994թ-ից սկսած: Այնքան էլ էական չէ, թե տարբեր փուլերում ինչ անուններ են ունեցել կարգավորման փաստաթղթերը` դրանք բոլորը, մեծ հաշվով, ենթարկվել ու հանգել են մադրիրդյան սկզբունքների փիլիսոփայությանը: Այդ սկզբունքները մենք մերժել ենք մինչև դրամց ծնունդը` արցախյան առաջին պատերազմում, մերժել ենք նաև քառօրյա պատերազմում, սակայն մեր քաղաքական ուժերը չեն առաջարկել կոնցեպտուալ լուծում` ամենապրագմատիկ դաշտում թողնելով դարձյալ իշխանությանը և գոյության հնարավորություն տալով իռացինալ «ոչ մի թիզին»:

Հասկանալի է, որ բարդ է գործ ունենալ արյունարբու Ալիևի, հաշվենկատ Պուտինի, ոչ ադեկվատ Թրամփի հետ, սակայն անհրաժեշտ է լուծում գտնել. անհանդուրժելի է թույլ տալ, որ Ալիևը վարի այս մաշեցնող պատետազմը` իր տնավերությամբ հանդերձ: Գուցե պետք են ռազմական ոչ ստանդարտ լուծումներ, որոնք անակնկալի կբերեն Ադրբեջանին կամ դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք կմեծացնեն մեր երկրի պոտենցիալը ու կսահմանափակեն Ադրբեջանի հնարավորությունները, օրինակ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Սաուդյան Արաբիայի ու դիվանագիտական համալիր աշխատանք Իսրայելի հետ: Ոչ թե պնդումներ ենք անում, այլ փորձում ենք վարկածներ առաջ քաշել, անում ենք գործ, որը պետք է, սակայն չեն անում մեր կուսակցությունները` Ստեփանակերտի ֆորումում, բայց հատկապես տարվա մնացյալ 364 օրերին:

Հայաստանի քաղաքական առաջատար կուսակցությունները պարտավոր են ունենալ ԼՂ խնդրի կարգավորման կոնցեպտուալ ծրագրեր, որոնք իրենց մեջ, ըստ էության, կպարունակեն Հայաստանի զարգացման տեսլականը: Եթե մեր հաղթանակի խւրհրդանիշ Վազգեն Սարգսյանը մտածում էր ԼՂ խնդրի ռացիոնալ լուծման, խելամիտ փոխզիջումների մասին, ապա ի՞նչ արդարացում ունի մեր կուսակցությունների այսօրվա «կենացային հայրենասիրությունը», որն, ոչ այլ ինչ է, եթե ոչ անկյալություն, մտքի ամլություն և անտաղանդություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում