ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում կմասնակցի Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։