Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Ինչու է իջել Սերժ Սարգսյանի սահմանած նշաձողը

Ես չեմ ճանաչում աշխարհում մի կառավարություն, որը 100 տոկոսով կատարում է իր առաջ դրած նպատակները: Այդ կարծիքի հեղինակը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Կարծիքը հնչել է ի պատասխան լրագրողների այն հիշեցման, որ Սերժ Սարգսյանը կառավարությունների նվազագույն հաջողության կամ արդյունավետության ցուցանիշ 2013-ին սահմանել էր 7 տոկոսը, սակայն այդ ժամանակաշրջանից ի վեր առավելագույնը եղել է 2․5 տոկոս տարեկան աճ: Իսկ Սարգսյանի սահմանած այդ նշաձողը հիշելու առիթը եղել է կառավարության նոր ծրագիրը, որը հաստատել է ՀՀԿ ԳՄ-ն և որում սահմանված է տարեկան 5 տոկոս աճի նշաձող: Իհարկե երաշխավորված չէ որևէ կառավարության 100 տոկոս արդյունավետություն: Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի կառավարությունները 2013 թվականից ի վեր չեն ապահովում նույնիսկ սահմանված տնտեսական աճի նշաձողի անգամ 50 տոկոսը: Դա չի նշանակում, որ մինչ այդ ապահովել են: Պարզապես մինչ այդ Սերժ Սարգսյանը հրապարակավ չի սահմանել 7 տոկոս նշաձող՝ ասելով, որ դանից ցածրի դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա:

Ընդ որում, նշաձողը սահմանելով հանդերձ, Սերժ Սարգսյանն ինքը չի հետևել դրա այսպես ասած պահպանմանը: Օրինակ՝ 7 տոկոս նշաձողը նա սահմանել է 2013-ի մարտին, սակայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ է արվել 2014 թվականի ապրիլի վերջին՝ այն էլ ոչ թե տնտեսական աճի նշաձողը չապահովելու, այլ ընդամենը ոչիշխանական բևեռի շուրջօրյա հանրահավաքների ծրագիրը տապալելու համար: Հետո 7 տոկոսը չի ապահովել նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որը սակայն պաշտոնանկ եղավ երկու տարի անց միայն, կրկին ոչ թե աճի ցուցանիշը չապահովելու, այլ պարզապես քաղաքական նկատառումներից ելնելով: Այժմ, փաստորեն առավել հետաքրքիր վիճակ է՝ կառավարությունը հենց սկզբից փաստորեն անտեսում է Սերժ Սարգսյանի նշաձողն ու սահմանում է 5 տոկոս աճի նպատակ: Մինչդեռ, 7 տոկոսը կարծես թե չեղարկված չէ, Սարգսյանը կարծես թե հրապարակավ չի հայտարարել, թե իրավիճակ է փոխվել և այժմ իրատեսական է ոչ թե 7, այլ 5 տոկոս աճը: Իսկ իրավիճակ իսկապես փոխվել է, և եթե չորս տարի առաջ Հայաստանին նվազագույնը գոնե 7 տոկոս տարեկան աճ էր պետք կենսունակությունը պահելու համար, ապա այժմ սոցիալ-տնտեսական վիճակը շատ ավելի վատն է և 7 տոկոսը գուցե ընդամենը գոյություն պահելու ցուցանիշ է:

Սակայն ներկայումս գոյության կռիվն ընթանում է իշխանության ներսում և Հայաստանի գոյությունն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ: Տնտեսական աճի ցուցանիշը նվազելու է իշխանության գնի թանկացմանը զուգահեռ: Դա աքսիոմատիկ է բոլոր այն իշխանությունների պարագայում, որոնք չեն ձևավորվում հանրային քվեի արդյունքում, որոնք կախված չեն հանրային քվեից: Այդպիսի միջավայրերում, այդպիսի համակարգերում որքան բարձր է իշխանության գինը՝ իսկ այն բարձր է երկրում ռեսուրսների սղության և արտաքին տնտեսա-քաղաքական միջավայրում մարտահրավերների գերաճի պատճառով, այնքան քիչ է տնտեսական աճի նշաձողը, որովհետև անգամ իշխանությունն այդպիսի բարձր գին ունեցող իշխանությամբ երկրում չի գնա տնտեսական աճ ապահովող ներդրումային նախաձեռնությունների: Ահա թե ինչու նշաձողը 7-ից «պաշտոնապես» նվազում է 5: Ընդ որում պետք է ենթադրել, որ դա դեռ վերջը չէ, համենայնդեպս, քանի դեռ իշխանության ներսում գոյության կռիվը շարունակվում է: Իսկ դատելով առկա իրավիճակից, կռիվը կշարունակվի երկար, անգամ 2018-ից հետո, անկախ, թե ինչ կառավարություն կձևավորվի 2018-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում