Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Այս պահին դեռ «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ չենք կարող համարել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

-Պարոն Սաքունց, վերջին օրերին բուռն քննարկումներ, նույնիսկ մեղադրանքներ են հնչում ընտրություններին մասնակցող և դրանք մերժող ուժերի միջև։ Կարծու՞մ եք՝ լավ է, որ նման դիսկուրս կա առհասարակ։

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրության ինստիտուտի նկատմամբ հանրային վստահություն գոյություն չունի։ Թե ընտրության  կողմնակիցները, թե մերժողները խոսում են վստահության պակասի մասին։ Պարզապես  մի մասը նշում է, որ անգամ առկա պայմաններում պետք է փորձել, որ այդ ինստիտուտը կայանա, մյուսն մասն էլ այդպես չի կարծում։ Երկուսի պարագայում էլ կան օբյեկտիվ հիմքեր։ Կողմ լինողներն ասում են՝ պետք է այնպես անել, որ ընտրությունները կայանան և դա նորմալ է, պետք է քայլ կատարել։ Դեմ լինողներն էլ ասում են՝ նախապայմաններ չկան, որովհետև արդեն 20 տարուց ավելի է՝ ընտրության միջոցով իշխանություն չի ձևավորվել։ Խոսքի ազատություն, քաղաքական ազատություն չկա, սեփականության պաշտպանություն չկա, վաղուց  գիտեինք, որ աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն՝ հիմա էլ համոզվեցինք։ Ինչպես Խաչատուր Սուքիասյանը, թիվ մեկ օլիգարխ Ծառուկյանը կարող  են ունեցվածքից զրկվել, եթե իշխանությանը հակադիր կարծիք ունենան։ Մարդիկ չեն տեսնում ընտրության ինստիտուտի ապահովման համար նախապայմաններ, նույնիսկ քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ։ Մյուսներն էլ ասում են՝ չէ, պետք է քայլեր անել։ Կներեք, ես էլ եթե քայլեր չեմ տեսնում՝ թերահավատություն ունեմ․ կոռուպցիայի դեմ պայքարող բազմաթիվ ծրագրեր են եղել, 2003 թվականից անընդհատ տարբեր ծրագրեր են մշակվում, բայց ինչքան մշակում են, կոռուպցիան այդքան ծաղկում է։ Ինչքան խոսում են խոսքի  ազատության մասին, այնքան իրավիճակն ավելի է վատանում,  լրագրողներին ճնշում են։  Ես չեմ տեսնում քայլեր, գործողություններ, ես  տեսնում եմ՝ հարաբերական դադարի վիճակ է։ Մենք դեռ գոյություն ունենք՝ հանձինս առանձին ԶԼՄ-ների, բայց կա այն մեծ ռեսուրսը, որն իշխանությունն է իրականացնում։ ՀՀԿ-ն իր ռեսուրսով  երեք անգամ գերազանցում է  բոլոր ԱԺ ուժերին իրար հետ վերցրած։ Եթե Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալից հետո առաջադրում և ընտրում են որպես պատգամավոր՝ դա ինձ մոտ չի առաջացնում  ընկալում, որ կա կոռուպցիայի դեմ պայքարի իրական ցանկություն։ Եթե վարչապետի նշած ներդրողների ցուցակում ընդգրկվում են քրեական հեղինակություններ, և դրանց միջոցով մեր մոտ ինվեստիցիոն ներդրումներ են անում՝ ինձ մոտ վստահություն չի առաջացնում, բայց երբ առաջարկ է լինում 8 միլիարդի ներդում, որևէ ոգևորություն ու արձագանք չի լինում։ Ի՞նչ ենք մենք անելու։ Մի մասն ասում է՝ պետք է փոխենք…

-Փոխելու մեթոդները տարբեր են։ Մի մասը փոխելու մեթոդ է համարում զենքով պայքարը, մյուսը՝ ընտրությունը։ Կարծում եք՝ զենքով պայքարն արդարացվա՞ծ է։

-Իմ կարծիքով՝ այստեղ գիտակցված կեղծիք է կատարվում, որովհետև օբյեկտիվ իրականությունը  հետևյալն է՝ եթե «Սասնա ծռերի» զինված գործողությունը, որն իրենք ապստամբություն են համարում, ունենար համախոհների մեծ բանակ՝ Երևանը հեղեղված կլիներ ցուցարարնեով։ Իհարկե  կային ցուցարարներ, բայց մեծամասնությունն անտարբեր էր։ Խնդիրը պետք է ուղղել ոչ թե «Սասնա ծռերի» դատապարտմանը կամ արդարացմանը, այլ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, որ քո մոտ մարդկանց մի խումբ փորձ են անում այս պատային իրավիճակը հաղթահարել ուժային մեթոդով։ Եթե դու այդ հարցին չես մոտենում այնպես, որ դա իշխանության քաղաքականության հետևանքով է ստեղծվել՝ պատասխանատվությունդ  հերքում ես։ Իշխանությունները  տաս հոգու սպանությամբ, քաղաքացիներին ճնշելով, ահաբեկելով են իշխանություն պահում։  Այսինքն՝ այնպիսի անելանելի իրավիճակ է, որ մարդկանց մոտ դա հաղթահարելու  նման մեթոդով ցանկություն է առաջացել։ Արդարացված կամ չարդարացված գնահատականները կեղծում է առկա խնդրի պատասխանատվությունը։

-Իսկ եթե նշվում է, որ այո՛, իշխանությունը վատն է, ժողովրդին ծայրահեղ վիճակի է հասցրել, պետք է զենքո՞վ պայքարել, ըստ Ձեզ։

-Իշխանությանը պատասխանատվության  ենթարկելու գործողությունները կարող են բերել այն նախապայմանների ձևավորմանը, որի մասին նշեցի։ Եթե այդ պատասխանատվության հարցը սրությամբ  չես  դնում  և սրությամբ դնում են «Սասնա ծռերի» գործողությունը՝ սա օրակարգի կեղծում է։ Այսինքն՝ ձիու ու սայլի տեղերը շրջում ես։ Եթե ես դեմ եմ ուժային մեթոդով իշանության ձևավորմանը, ես չեմ  կարող  ընդունել, որ կողմնակից եմ զինված մեթոդով խնդրի լուծմանը։ Բայց քանի որ իշխանության գործողության հետևանք է, իմ քննարկման և պատասխանատվության առարկան իշխանությունն է՝ ոչ թե քաղաքացիների մի խումբ, որն ի դեպ իշխանություն չունի։

 -Եթե նայենք ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալ տերմինի վերաբերյալ բանաձևին, ըստ Ձեզ՝ «Սասնա ծռերը» տեղավորվո՞ւմ են դրա մեջ։

-Չէ, դրա համար մենք չենք կիրառել քաղբանտարկյալ հասկացությունը, մենք պետք է սպասենք դատավարությանը։ Այո՛, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ  Սաֆարյանը, Սէֆիլյանը տեղավորվում են, կիրառելի է, նրանք զինված  մեթոդների հետ կապ չունեն՝ քաղաքական հայացքների համար են դատապարտված։ Բայց եթե «Սասնա ծռերի նկատմամբ լինի ոչ արդար դատաքննություն, կլինեն սահմանափակումներ, ազատազրկման վայրերում խնդիրներ՝ իհարկե, կարող ենք համարել, որ տեղի ունի քաղաքական հետապնդում։

Մենք այս պահին եզրույթը չենք կարող օգտագործել, բայց մինչ դատական գործըթնացի ավարտը, այլ գնահատական էլ չեմ կարող տալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում