Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը ի՞նչ զինատեսակներ կարող է արտադրել

ՀՀ կառավարությունը հունիսի 15-ի նիստի ընթացքում հավանություն է տվել Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագրին, որը բխում է 2017թ. հունվարին ՀՀ նախագահի կողմից ստորագրված Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից:

Առաջնահերթություններ

Ի՞նչն է ծրագրի հիմնական նպատակը: Ըստ ռազմավարական փաստաթղթի՝ պետությունը ծրագրում է զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությունների և ռազմական գույքի մի մասը արտադրել երկրի ներսում: Իսկ դրա համար հարկավոր է զարգացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ): Ռազմավարության մեջ նշվում են մասնավորապես հետևյալ առաջնահերթությունները՝
1) ամրապնդել ՌԱՀ-ի դերը Հայաստանի տնտեսության նորարարական զարգացման մեջ,
2) հասնել Հայաստանում արտադրվող և արտերկրից ներկրվող սպառազինությունների, ռազմական տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցության,
3) ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունն արտերկրի շուկաներում:

ԱԹՍ-ներ և հրաձգային զենք
Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը զարգացնելու անհրաժեշտությունն, անշուշտ, ակնհայտ է՝ հատկապես անվտանգության ներկայիս սպառնալիքների և կիսապատերազմական վիճակի պայմաններում, բայց մյուս կողմից՝ ծրագրի կենսագործման հեռանկարներն էլ առայժմ անորոշ են՝ այդ թվում տեղեկատվության պակասի պատճառով:

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, թե Հայաստանում արտադրվում են ռազմական տարբեր սարքավորումներ՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բազայում, բայց վերջնական արտադրանք առայժմ չկա:

«Եթե Հայաստանն ուզում է ունենալ իր ռազմական արդյունաբերությունը, ապա, ըստ երևույթին, ստիպված է լինելու կառուցել այն գրեթե զրոյից: Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը առաջին հերթին հենվելու է Ռուսաստանի օգնության վրա, և եթե նա փորձի արտադրել սեփական զենք, ապա դա լինելու է կա՛մ ռուսական լիցենզիայով, կա՛մ գոնե Ռուսաստանի օգնությամբ»,- նշեց փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Հայտնի է, որ Հայաստանն արտադրում է ԱԹՍ-ների որոշ տեսակներ: Փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանը կարող է արտադրել նաև հրաձգային զինատեսակներ, բայց ծանր զինտեխնիկայի արտադրություն այս պահի դրությամբ Հայաստանում չկա:

«Ռազմածովային սպառազինություն Հայաստանին ակնհայտորեն պետք չէ: Ավիացիոն տեխնիկա, կարծում եմ, Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող արտադրել: Ըստ երևույթին, արտադրվելու են զենքեր ցամաքային ուժերի համար, հնարավոր է՝ հրթիռային զինատեսակներ: Բայց հիմա դժվար է ասել: Սովորաբար սկսում են հրետանու և թեթև զրահատեխնիկայի արտադրությունից»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում