Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Զենքը լեգիտիմ հիմք չունի. ի՞նչ տարբերություն Մարտի 1-ի զոհերի և ՊՊԾ գնդում սպանված 3 ոստիկանների միջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

– Վերջին օրերին կրկին քննարկման առարկա  է դարձել Հայաստանում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ընդ որում՝ տարբեր կարծիք ունեցող, բայց իրենց ընդդիմադիր համարող ուժերը հարցի շուրջ նույնիսկ միմյանց մեղադրում են, վիրավորում։ Կարծում եք՝ լա՞վ է, որ նման դիսկուրս առհասարակ կա։

Սա խոսում է քաղաքական համակարգի ձախողվածության մասին։ Քաղաքական համակարգ ասելով նկատի ունեմ ոչ միայն իշխանությանն ու ընդդիմությանը, ընտրական համակարգը, այլև ընդհանուր՝ ավելի լայն ֆորմատով։ Ըստ էության Հայաստանում և ցանկացած այլ երկրում, երբ պետությունը քաղաքացիների կողմից  հարգանքի է  արժանի  լինում, նրանք ապօրինի մեթոդների մասին չեն խոսում։ Ինչ վերաբերում է վերջին օրերին շրջանառվող «ապստամբություն» եզրույթին, ապա  այն պետության ներսում քաղաքական եզրույթ չէ։ Դա ոչ թե անհնազանդություն կամ բողոքի ձև է, այլ զինված պայքար։ Եթե մարդիկ մի փոքր գիտելիքներ ունենան համաշխարհային պատմության մասին, ապա նման եզրույթ չեն օգտագործի։ Վերջին շրջանոմ դիլետանտների նման օրինակ են բերում ֆրանսիական հեղափոխությունը և այդ կոնտեքստում նշում, որ Բաստիլի գրավումը ապստամբություն էր… այո՛, ապստամբություն էր , այո՛, ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց դրանով, բայց շատ կարճ ժամանակում բերեց այդ ապստամբությունը նախաձեռնող առաջնոդների գլխատման, Նապոլեոնի կողմից իշխանության ուզուրպացման  և Ֆրանսիայի վերջնական տապալման. Ֆրանսիան այդկերպ թաղեցին հողում։ Ուզում եմ ասել, որ անգամ  այդ հեղափոխությունը, որի մասին այդպես հիացած խոսում են, չբերեց ժողովրդավարության։ Հիմա եթե մարդկանց  խնդիրը Հայաստանում ռազմական դիկտատուրա ստեղծելն է՝ դա հարցի մյուս կողմն է, կարող ենք վիճել, հասկանալ՝ որն է մեր կարծիքների տարբերությունը, իսկ եթե մարդկանց խնդիրը ժողովրդավարությունն է, ապա ապստամբությունը պետք է ոչ միայն դատապարտեն, այլև համարեն հանցագործություն պետության  նկատմամբ: Ապստամբությունը լեգիտիմ հիմք չի կարող ունենալ։

– Կոնկրետ «Սասնա ծռերին» շատերը քաղբանտարկյալ են համարում՝ ընդգծելով, որ իշխանությունն է ստեղծել նման պայմաններ, որ մարդիկ այլ ելք չտեսնելով՝ դիմել են այդ քայլին։ Արդյոք նրանք տեղավորվո՞ւմ են այդ եզրույթի մեջ։

– Մարդիկ ոչ թե քննարկում են այդ եզրույթը, մարդու իրավունքները, այլ ստեղծված քաղաքական կոնյունկտուրան, ու իրենց նեղ անձնական շահերն են առաջ տանում։ Փաստ է, որ Հայաստանում կան ընտրություններ, խոսքի ազատոթյուն, կա ժողովրդավարության մինիմալ սկզբունքներին համապատասխանող իրավիճակ։ Ուրեմն  ցանկացած բռնի գործողություն հանցագործություն է տվյալ պետության դեմ։ Նույն «Սասնա ծռերը»,  մնացածը, որ խոսում են ապստամբության մասին՝ ավանդական քաղաքական գործընթացներին ինչպե՞ս են մասնակցել, փորձե՞լ են ժողովրդի հետ խոսել, կուսակցություն բացե՞լ են, մարզեր գնացե՞լ  են, որևէ գաղափար նրանց կողմից տեսե՞լ եք։ Այդ դիսկուրսը հրահրում են շատ փոքր թվով մարդիկ, ՀՀ-ում քաղաքական գործընթացներին 2 միլիոն բնակիչ է ներգրավված, որոնցից,  ցավոք սրտի, ոչ բոլորն են  քաղաքացի։ Ի՞նչ տարբերություն կա Մարտի մեկին սպանված քաղաքացիների և ՊՊԾ գնդում սպանված երեք ոստիկանների միջև։ Երկու դեպքում էլ մարդիկ սպանվեցին քաղաքական նպատակով. մեկը իշխանություններն արեցին՝  իրենց իշխանությունը պահելու համար, մյուսն  էլ՝ իշխանությունը վերցնել պատրաստվող մարդիկ։ Առաջին դեպքում սպանողներին չգիտենք, երկրորդ դեպքում՝ գիտենք, բայց մարդկանց որոշակի շրջանակներ դրանից ոգևորվում, նրանց հերոս են համարում։ Այդ օրերին եղան մարդիկ, որ գրում էին՝ Նաիրի Հունանյանին մենակ թողեցինք, այսինքն՝ Նաիրի  Հունանյանի նման պետական դավաճանին են արդարացնում. ուղղակի այն ժամանակ համացանց չի եղել, չենք տեսել այդ մարդկանց։ Ես հիմա սպանված ոստիկանների հարազատներին կոչ եմ անում գնալ, դատական նիստերին ներկա լինել ու ցույց տալ՝ ով է հանցագործ, ով՝ հերոս. այս մարդիկ ունեն անձնական դժբախտոթյուն։ ՀՀ քաղաքացիները սպանվել են որոշ մարդկանց կողմից, որոնք եկել էին իշխանություն վերցնելու։ Ի՞նչ ասեմ, այս ընթացքում եղան նաև «Դրոյի» գործով մեղադրյալներին արդարացնողներ, այդ մարդիկ ի ծնե իրենց գործունեության  հիմքում տեռորն  են դրել ու այդպես  են ապրում։

– Իրենց հիմնավորումը հետևյալն է՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել չի լինում՝ վարչական ռեսուրս են կիրառում, կաշառք բաժանում, և  պետք է նույնիսկ զենքով հեռացնել վարչախմբին։

2008-ին էլ էին ընտրություններին կաշառք բաժանում, Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով պարկեշտ ու պետության նկատմամբ բավականին բարձր պատկերացումներ ունեցող գործիչ, չգնաց բռնության և,  այո՛, պարտվեց, բայց բռնության չգնաց։ Նույն ձևով Մեծ Բրիտանիայում լիբերալները ընտրությունների միջոցով չեն կարողանում իշխանության հասնել, բայց ի՞նչ, զե՞նք վերցնեն։ Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններով իշխանություններ չփոխել ասողները չե՞ն կարծում, որ իրենց այլընտրանք չեն դիտարկում մարդիկ, դրա համար են գումար վերցնում։ Այդ մարդիկ ալարում են աշխատել, իսկ քաղաքական կապիտալ ստեղծելու համար պետք է գաղափար արտադրել, ավելի երկար պետք է աշխատել,  ոչ թե վերջին 6 ամիսը։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Հայաստանում ընտրություններով փոփոխություն հնարավոր է, որովհետև այստեղ կա մինիմալ ժողովրդավարության համակարգ։ Այդ մարդիկ ալարում են գիրք կարդալ, քաղաքականությունից տեղյակ չեն, կարծում են՝ ոստիկանին պետք է սպանեն,  ու դա համարեն  հերոսություն։  Մի օր կապացուցենք՝ ընտրություններով Հայաստանում հնարավոր է հասնել ռեալ փոփոխությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում