Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընտրատեղամասերը բացվել են Փարիզի ժամանակով 08.00-ին (մեր ժամանակով՝ 10.00), կտևի մինչև 18.00-ն (20.00):
Անցած շաբաթ անցկացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ստեղծած «Առաջ, հանրապետություն» շարժումը և նրա դաշնակիցները «Դեմոկրատական շարժում» կուսակցությունից ստացել են ընտրողների ձայների 32,3%-ը: Հաջորդը «Հանրապետական» կուսակցությունն է՝ 15,8%, Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը ստացել է 13,2%-ի աջակցությունը:
Հաղթանակի համար առաջին փուլում թեկնածուներին պետք էր ստանալ ձայների ավելի քան 50%-ը: Իսկ երկրորդ փուլում հաջողության համար բավարար է մրցակիցներին շրջանցելը: