Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Դատապարտյալը վճարում է արտոնությունների համար․ «Միայն «Նուբարաշեն»-ով հարցը չի լուծվի»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կաշառակերության ավելի քան 30 դեպք է բացահայտվել։ Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի։ Այդ մասին Հատուկ քննչական ծառայությունը օրերս հաղորդագրություն էր տարածել, որի մեջ մասնավորապես նշված էր, որ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ։ Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:

ՔԿՀ-ներում կոռուպցիոն ռիսկերի առկայության և այնտեղ արգելված իրերի ներթափանցման մասին բազմիցս ահազանգել են հայաստանյան փորձագետներն ու իրավապաշտպանները։ Կարո՞ղ ենք սա դրական տեղաշարժ համարել, թե՞ հասկանալի է, որ ՔԿՀ-ի միայն մեկ կամ մի քանի աշխատակցի մեղադրանք առաջադրելով չէ, որ խնդիրը լուծվում է։ Արդյո՞ք սա այն հարցը չէ, որը համակարգային մոտեցում է պահանջում։

Այս և խնդրին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանի հետ։

«Նախկինում էլ մի դատապարտյալ կար, Արմեն Շամիրյան անունով, որը բարձրաձայնում էր կոռուպցիոն այդպիսի ռիսկերի մասին։ Նա նշում էր, թե ում հետ է հեռախոսներ բերել քրեակատարողական հիմնարկ, ում հովանավորչությամբ, ում միջոցով, բայց այդ գործն արդյունք չունեցավ։ Տվյալ գործի շրջանակներում կայացվեց այդ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում, և որևէ անձ պատասխանատվության չենթարկվեց։

Ինչ վերաբերում է «Նուբարաշեն»-ի այս դեպքին, ապա հույս ունեմ, որ ձերբակալված անձինք գոնե կբարձրաձայնեն, թե ում հովանավորչությամբ են դա արել, որը այս պահի դրությամբ դեռևս չի բացահայտվել։ Իմ ունեցած տեղեկություններով, որոնք որ վերաբերում էին Արմեն Շամիրյանի գործին՝ շատ բարձր մակարդակով էր հովանավորչությունը կատարվել, կոնկրետ անուններ չեմ տա, որովհետև գործի շրջանակներում դա չհաստատվեց, բայց կարող եմ ասել, որ խոսքը բաժնի պետի մասին չէր, այլ ավելի բարձր մակարդակի պաշտոնյաների։

-Պարոն Զալյան, մամուլում նաև այսպիսի տեղեկություններ կան, որ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք ՔԿՀ ոլորտը կարգավորելու համար։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչն է խանգարում Արթուր Օսիկյանին լավ աշխատել։

-Կոռուպցիան և միայն կոռուպցիան։ Այդ վիճակը և դատապարտյալներին և ՔԿՀ-ների ղեկավարությանն ու աշխատակիցներին ձեռք է տալիս։ Ներսում բնակվողները ստանում են որոշակի արտոնություններ, իսկ արտոնություններ տվողները դրա դիմաց ստանում են գումար։ Օրենսդրությամբ էլ հենց վարչությունն է պատասխանատու ոլորտում տիրող իրավիճակի համար, արդարադատության նախարարությունն էլ ունի իր պարտավորությունները, բայց առաջնայինը հենց ՔԿՀ վարչությունն է։

Մենք 2016թ-ին հրապարակել էինք մեր 2015թ-ի զեկույցը, որտեղ ՔԿՀ արգելված իրերի ներթափանցման, մասնավորապես հեռախոսների՝ 2000-ից ավելի դեպք էինք ներկայացրել, բայց կատարվել էր ընդամենը 20 ծառայողական քննություն։ Ակնհայտ է, որ դա արդյունավետ չէ և նաև դրա արդյունքն է, որ այսօր էլ այդ վիճակը շարունակվում է, քանզի մեր՝ 2016թ-ի զեկույցն էլ, որը դեռ չի հրապարակվել, գրեթե նույն տեսքը ունի, այսինքն՝ այդ առումով որևէ բան չի փոխվել։ Մենք սա ըստ էության դիտարկում ենք որպես անգործություն, որովհետև թե՛ ՔՀԿ-ների պետերը, թե՛ քրեակատարողական վարչության պետը և թե՛ արդարադատության նախարարությունը, իրենց նախաձեռնությամբ՝ յուրաքանաչյուր դեպքի առիթով ծառայողական քննություն հարուցելու իրավունք ունեն։ Այդ լիազորություններն ունենալը և չկիրառելը, իմ կարծիքով՝ ուղղակի ընդունելի չէ։

-Մամուլում նաև լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ պետերի շրջանում։ Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոց»-ը։ Չի բացառվում նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը ևս լքի իր պաշտոնը և աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում: Ձեր կարծիքով՝ ՔԿՀ-ների պետերի հնարավոր տեղափոխությունը, արդյո՞ք կարող է խնդրի լուծում համարվել, կամ ընդհանրապես դրական արդյունք խոստանալ։

-Իհարկե ոչ, տեղափոխությունը փոփոխության հույս չի տալիս։

-Դավիթ Հարությունյանին կհաջողվի՞ շտկել վիճակը, չէ՞ որ նա առաջին անգամ չէ, որ արդարադատության նախարար է նշանակվում և քաջատեղյակ է ոլորտում առկա թերություններից։ Եվ նաև այս առումով ինչպե՞ս կգնահատեք այլևս նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։

-Ես նախարարների աշխատանքներին գնահատականներ տալ չեմ ուզում։ Մեր բոլոր տարիների հրապարակած զեկույցներում կոռուպցիայի դրսևորման մասին մանրամասներ կան։ Դա ոչ թե մեկ տարվա խնդիր է, այլ տարիներ շարունակ այդ խնդիրն եղել է, կա և գնալով խորանում է։ Տվյալ ոլորտի բարեկարգումը ոչ թե նախարարի մակարդակով պետք է լինի, այլ ավելի բարձր օղակների կողմից պետք է քաղաքական կամքի դրսևորում լինի կոռուպցիայից ձերբազատվելու համար։

-Նախագահի մակարդակո՞վ նկատի ունեք։

-Գուցե։

-Իսկ կարո՞ղ ենք սա դիտարկել կոռուպցիայի դեմ հայտարարված համալիր պայքարի համատեքստում։

-Չեմ կարող ասել։ Եթե տվյալ համատեքստում դիտարկենք, ապա բոլոր ՔԿՀ-ներում էլ պետք է լիներ ձերբակալումներ, որովհետև վիճակը բոլոր ՔԿՀ-ներում էլ նույնն է, միայն «Նուբարաշեն»-ը չէ, որ այդպես է։ Խնդիրն ամբողջ համակարգում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում