Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգում առնվազն 5 մահապարտ-ահաբեկիչ գրոհել է ոստիկանության վարչությունը: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը:
Կիրակի առավոտյան գրոհայիններից մեկն իրեն պայթեցրել է ոստիկանական վարչության կայանատեղիից ոչ հեռու: Մնացածները հետո փորձել են գրասենյակ ներթափանցել: Բախումների ընթացքում նրանցից 3-ը ոչնչացվել է, ևս մեկը շարունակել է փոխհրաձգությունն անվտանգության ուժերի հետ:
Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Այդ շրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, նշում է հեռուստաալիքը:
«Պաժվակ» գործակալությունը հայտնում է հարձակման հետևանքով 4 զոհի և 25 վիրավորի մասին: