Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Արդեն լավ է, որ միավորման հիմքում «աբիժնիկությունը» չէ

Այսօր «Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվել է ու միավորվել է Հնչակյան կուսակցությանը: Արդեն դրական է այն հանգամանքը, որ այս միավորումը տեղի չի ունենում «աբիժնիկության» հիմքով, որովհետև հենց ԱԺ ընտրություններում կրած պարտությունն է, օրինակ, մյուս «խոշորացումների» գլխավոր մոտիվը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուսներին առաջարկում է միավորվել, խոշորանալ, դա չի նշանակում, թե նա լուրջ վերլուծել է խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները կամ իրենց ձախողման պատճառները, որովհետև խոսում է միավորման մասին քաղաքական նույն «աշխարհագրության» սահմաններում ու ամենակարևորն է` առանց օրակարգի: Ապրիլի 2-ին ձախողված արտախորհրդարանական ուժերի վարքագծում կամ միավորման տողատակում հիմնական մոտիվը ոչ թե իշխանությանը այլընտրանք դառնալն է կամ հանրությանն ապացուցելը, որ երկրում առկա է պետական կառավարման ճգնաԺամ, այլ, ըստ էության, հաջողության էֆեկտի դատափետումն է: Պատահական չէ, որ արտախորհրդարանականների «խոշորացման» գոյություն չունեցող գործընթացն ուղեկցվում է «Ելքի» հանիրավի վարկաբեկումով:

Պետք է ասել, որ արդեն դրական է, որ հնչակներին ու «Հայազնին» «աբիժնիկությունը» չի միավորում: Երկու քաղաքական ուժերն էլ` խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցել, բայց դրանցից դասեր են քաղել ու միավորվում են ոչ թե մանդատներ ստանալու կամ դրանցից զրկված լինելու հենքով, այլ գաղափարական մոտիվով: Իհարկե, ասվածը բավարար չէ, որ ՍԴՀԿ-ի ու «Հայազնի» միավորումը կամ միայն միավորման փաստը դրական էֆեկտ ունենա: Անհրաժեշտ է լուրջ և հետևողական աշխատանք, որ կաբինետային այդ միավորումը հանրային որոշակի արձագանք ունենա, հասարակությունը միավորումից ազդակներ ստանա ու ինքն էլ` հանրային որոշակի օրակարգ ձևավորի: Հայաստանի քաղաքական դաշտի ձախ սեգմենտը գրեթե դատարկ է` ինչքան էլ ՀՅԴ-ն փորձի իրեն սոցիալիստական կուսակցություն ներկայացնել: Մյուս կողմից` «ձախությունը» Եվրոպայում լուրջ գաղափարական և ինստիտուցիոնալ ճգնաժամ է ապրում, ինչի դրսևորումն են, օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանական վերջին ընտրությունները: Առհասարակ` ձախ կուսակցությունները դատապարտված են անհաջողության, եթե, որպես բազա, չունեն աջակից հզոր արհմիություններ: Շատ կարևոր է, որ ՍԴՀԿ-ն և «Հայազնը» միավորման դասական ակտից հետո` հետևողականորեն կատարեն մյուս բոլոր քայլերը, որոնք կբխեն ոչ թե քաղաքականության մասին հայկական ձևախեղված պատկերացումներից, այլ հենց դրա դասականությունից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում