Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Մի բլեֆի հետքերով

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր ներկայացրել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ ամենալավատեսական սցենարով մինչեւ 2050թ. ՀՀ բնակչությունը հնարավոր է դառնա 3 միլիոն 200.000: «Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի, եւ անկանխատեսելի իրավիճակներ, ինչպես օրինակ՝ քառօրյա պատերազմներ, չլինեն: Իսկ ամենավատատեսական սցենարով՝ նշյալ ժամանակահատվածում բնակչության թիվը կլինի 2 միլիոնից պակաս: Իսկ ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին»,-ասել է Գարիկ Հայրապետյանը:

Անշուշտ, մենք գործ ունենք մասնագիտական, փորձագիտական լուրջ ուսումնասիրության հետ ու առնվազն կոռեկտ չէ կասկածի տակ դնել դրա արժանահավատությունը, մանավանդ, որ խոսքը միջազգային հեղինակավոր կազմակերպության մասին է, որը Հայաստանում քաղաքական հետաքրքրություններ չունի:

Մյուս կողմից` բոլորս հիշում ենք, որ ԱԺ աշխատանքի մեկնարկին Սերժ Սարգսյանը խոստանում էր 2040թ-ին Հայաստանի բնակչության թիվը հասցնել չորս միլիոնի: Սերժ Սարգսյանն, ի տարբերություն ՄԱԿ-ի փորձագետների, Հայաստանում ունի կոնկրետ քաղաքական շահեր և, այսպես ասենք, կարող է տրվել փաստերն ու թվերը մանիպուլացնելու գայթակղությանը: Իհարկե, մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չուներ, որովհետև համապետական ընտրությունները նոր են ավարտվել ու առնվազն հինգ տարի հասարակության «ուղեղները լվանալու» անհրաժեշտություն չկա: Մնում է ենթադրել, որ երկրի առաջին դեմքն իրեն շրջապատել է դիլենտանտներով, ովքեր նրան ոչ թե մասնագիտական խորհուրդներ են տալիս, այլ ասում են բաներ, որոնք կարող են հաճո լինել շեֆի ականջին:

Սակայն խնդիրն ավելի գլոբալ է ու չի վերաբերում միայն Սերժ Սարգսյանին ու նրա աշխատակազմին կամ մեկ ելույթի: Սուտն ու կեղծիքը կարևոր բաղկացուցիչներ են մեր պետական քաղաքականության, քարոզչության համար: Օրինակ, անցած տարի Գևորգ Կոստանյանին ազատեցին գլխավոր դատախազի պաշտոնից, բայց այդ փաստը հանրությանը հրամցրեցին այնպես, թե իբր Գևորգ Կոստանյանը ծանր հիվանդ է և բուժման կարիք ունի: Բարեբախտաբար, Կոստանյանն ողջ և առողջ ու ոչ միայն պատգամավոր է, այլ նաև հասցնում է պետության շահերը պաշտպանել ՄԻԵԴ-ում: Կամ կառավարությունը խստանում է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել մի երկրում, որը պատշաճ չի կարողանում հյուրերին սպասարկել նույնիսկ մասշտաբային համազգային կամ միջազգային միջոցառումների ժամանակ: Իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահության պայմաններում` ստի և կեղծիքի քաղաքականությունը մարդկանց ավելի է օտարում պետությունից, վերջնականապես սպանում է հավատը խոսքի և քաղաքականության հանդեպ: Դրա պատկերը տեսանք վերջին ընտրություններում, երբ խոսքն անգամ տաս հազար դրամի արժեք չուներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում