Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ Սենատի որոշման: Այս մասին հաղորդում է RIA Novosi-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:
Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կամալ Դեհքան Ֆիրուզ Աբադին նշել է, որ նախագիծը պատրաստվել է իրենց հանձնաժողովի և Մեջլիսի հետազոտական կենտրոնի կողմից:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ԱՄՆ-ի ոոշումը անվանել էր Իրանի միջուկային ծրագրի գործողությունների պլանի խախտում: