Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Սվիտալսկու հայտարարությունից պետք է ոչ թե վիրավորվել, վրդովվել, այլ հետևություն անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Իշխանությունը բուռն արձագանքեց այս ելույթին՝ համարելով սա ներքաղաքական հարցերին միջամտելու փորձ։ Ինչպե՞ս եք գնահատում Պյոտր Սվիտալսկու գնահատականը: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, իշխանությունն այսքան բուռն արձագանքեց:

– Ինձ համար անհասկանալի է, թե ինչու իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդքան բուռն արձագանքեցին Հայաստանում ԵՄ դեսպանի մտահոգությանը: Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը գնահատում եմ որպես մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներում շահագրգիռ դեսպանի մտահոգ տեսակետ: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի վերաբերյալ նրա գնահատականներին, ես չեմ կարծում, որ երկրում ընտրական ձևախեղումները, ընտրական ապօրինությունները կապված են ԿԸՀ-ի ձևավորման կամ կոնկրետ Տիգրան Մուկուչյանի անձի հետ: Այս ձևախեղումները շատ ավելի խորն են, և այդ առումով ես, անկեղծ ասած,  շատ ավելի խորքային խնդիրներ եմ տեսնում ընտրակեղծարարության, ընտրական գործընթացների ձևախեղման, քաղաքացիների ընտրական գործընթացների հանդեպ համատարած անվստահության, ինչը դրդում է գնալ և վերցնել ընտրակաշառք: Իսկ թե ինչ կերպ ձևավորված կլինի ԿԸՀ-ն, իհարկե՝ համաձայն եմ Սվիտալսկու հետ, որ ճիշտ կլիներ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ ներգրավված լինեին ԿԸՀ- ում, բայց եթե անգամ մեր ԿԸՀ-ն կազմված լինի բացառապես քաղաքացիական հասարակության՝ մեծ վստահություն ներշնչող անձանցից, բայց պահպանվի ռեյտինգային արատավոր ընտրակարգը, որտեղ գործում է ռեյտինգ հավասար է փող բանաձևը, ինչքան շատ փող՝ այդքան շատ ռեյտինգ, ուստի, շնորհակալ լինելով Պյոտր Սվիտալսկուն իր մտահոգության համար, ես կարծում եմ, որ խնդիրը չի լուծվի, քանի որ մեր ընտրական ձևախեղումները շատ ավելի խորն են: Ուստի սեպտեմբերյան նստաշրջանում մենք քննարկելու ենք, առաջարկելու ենք քաղաքական ուժերին ԸՕ-ում փոփոխություններ, որի առանցքում լինելու է ռեյտինգային ընտրակարգի վերանայումը, որովհետև այդ ընտրակարգը  ամբողջովին ապաքաղաքականացրեց ընտրական գործընթացը, որտեղ քիչ փող՝ քիչ ռեյտինգ, շատ փող՝ շատ ռեյտինգ մեխանիզմն է գործում: Բացի այդ, ընտրողը պետք է  վստահություն ունենա ընտրական գործընթացների հանդեպ: Տոտալ անվստահությունը բերեց փող վերցնելուն և փողով ընտրություն կազմակերպելուն: Եվ  այս ամենը ես բացարձակ չեմ պայմանավորում նրանով, թե՝ ով նստած կլինի ԿԸՀ-ում՝ Մուկուչյա՞նը, Սանթրոսյա՞նը, թե՞ Պողոսյանը, Ազգային ժողո՞վը կընտրի ԿԸՀ, թե՞ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն: Կրկնում եմ՝ մենք պետք է սկսենք ընտրական արդար մեխանիզմների ներդրումից: Դրա առաջին խոչընդոտներից մեկը ապաքաղաքական, գլադիատորական ռեյտինգային ընտրակարգն է: Ի դեպ,  կոալիցիայի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես իր մտահոգությունն է հայտնել ռեյտինգային ընտրակարգի կապակցությամբ, և ես կարծում եմ, որ մենք կփորձենք սեպտեմբերյան նստաշրջանում լայն կոնսենսուս ձևավորել ռեյտինգային ընտրակարգը վերանայելու հետ կապված: Այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լավ կլինի, որ ներգրավված լինեն, ընդունելի առաջարկ է, բայց կրկնում եմ՝ դա չի լուծելու որևէ հարց, քանի դեռ այս մեխանիզմն է գործում:

– Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին անձամբ Դուք մասնակցում էիք, բայց  որևէ անգամ չբարձրաձայնեցիք ռեյտինգային ընտրակարգի հետ կապված մտահոգություն: Ընտրություննե՞րը ցույց տվեցին, թե ինչ վտանգ է պարունակում ռեյտինգային համակարգը:

– Իհարկե, ցանկացած գործիք կիրարկման մեջ է ցույց տալիս իր արդյունավետությունը կամ ոչ արդյունավետությունը: Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ նույն ընտրությունները կվերածվեն գլադիատորական մարտերի հենց նույն կուսակցության ներսում: Մենք, իհարկե, հասկանում էինք, որ մեր երկրում խոսել բացարձակ արդար և բացարձակ ազատ ընտրության մասին, միֆ է, բայց որևէ մեկս չէր պատկերացնում, որ գործելու է չոր պրագմատիկ հաշվարկ՝ քիչ փող՝ քիչ ռեյտինգ, շատ փող՝ շատ ռեյտինգ մեխանիզմը: Հիմա կիրակումը ցույց տվեց, որ այս մեխանիզմը բացարձակ ապաքաղաքականացնում է  ընտրական գործընթացը և այն տեղափոխում է բաց աճուրդի դաշտ: Եվ եթե մենք անցել ենք խորհրդարանական կառավարման, ինչը նշանակում է կուսակցության քաղաքական դերի բարձրացում, ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններին տեղափոխում է դախլի աճուրդի սեղանի շուրջ, ինչը միանշանակ անընդունելի է:

Իսկ ինչ վերաբերում է դեսպանի մտահոգություններին, մեկ անգամ չէ, որ դեսպանը այդ նույն մտահոգությունները հայտնել է, ինչո՞ւ են զարմանում: Կարո՞ղ է չեն լսել այն ձայնագրությունները, թե ինչպես են ստորացնում, նվաստացնում իրենցից կախում ունեցող աշխատողներին, մի՞թե տեղյակ չեն, թե ինչպես են գործատուները ճնշում իրենցից կախում ունեցող 80 կամ 100.000 դրամ ստացող աշխատակիցներին՝ ցուցակների հավաքագրում, գալոչկաներ, ներկա-բացականեր: Այնպես որ, ես զարմանում եմ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ զարմացել են դեսպանի գնահատականներից:

– Ըստ Ձեզ՝ այս ելույթը ուղղված էր միայն ՀՀԿ-ի՞ն, թե՞ նաև մյուսներին:

– Ես շատ հաճախ եմ շփվում Սվիտալսկու հետ, և ինքը իսկապես ոչ թե դեսպան է գալոչկայի համար, ինչպես մենք ունեցել ենք բազմաթիվ դեսպաններ և այսօր էլ ունենք, այլ մարդ է, ով իսկապես ցանկանում է, որ  Հայաստանը իր բոլոր գործառույթներով համապատասխանի եվրոպական չափորոշիչներին: Նա դեսպան է, ով ցանկանում է, որ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարեն ոչ թե հայտարարությունների մակարդակով՝ թղթեր, սրեր ճոճելով, այլ իրական պայքար մղեն, որ մեր երկրում իսկապես արմատավորվի նորմալ ընտրական գործընթաց, որ քաղաքացին վստահություն ունենա, որ իր քվեն տեղ է հասնելու, որպեսզի  չգնա, հերթ չկանգնի և 10.000 դրամ չվերցնի: Ուստի այս մտահոգություններից պետք է ոչ թե վիրավորվել, վրդովվել, ոչ թե սա համարել մեր ներքին գործընթացներին միջամտություն, այլ պետք է հետևություններ  անել: Հետևություններ անելը շատ ավելի արժանապատիվ է, քան ընդամենը բարձրագոչ հայտարարություններ անելը:

– Սեպտեմբերից դուք պայքարելու եք ընդհանրապես ռեյտինգայինը վերացնելու համա՞ր:

– Նույն ռեյտինգային ընտրակարգը ունի տարբեր մոդելներ: Մենք պատրաստ ենք առաջարկով հանդես գալ, ձևավորել քաղաքական ուժերի միջև կոնսենսուս, այդ թվում՝ կառաջարկենք  ՀՀԿ-ին, նաև բոլոր ընդդիմադիր ուժերին քննարկել առավել արդյունավետ մոդել ներդնելու գաղափարը: Այդ ռեյտինգայինը ցույց տվեց, որ սա ոչ թե համամասնական, այլ 100 տոկոսանոց բաց մեծամասնական ընտրակարգ է: Պատրաստ ենք լսելու ցանկացած առաջարկ, որը միտված կլինի մեր երկրում հանրության վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ մեծացնելուն:

– Փաստո՞ւմ եք, որ ավելի վատ ԸՕ ունենք, քան նախկինում էր:

– Ես չէի ասի, թե ավելի վատ ԸՕ ունենք, բազմաթիվ խնդիրներ ԸՕ-ով կարգավորվել են: Ինչ վերաբերում է ռեյտինգայինին, ապա, այո, դրա կիրարկումը ցույց տվեց դրա անարդյունավետությունը: Նույն գործիքը երկրորդ անգամ կիրառելն ուղղակի անթույլատրելի կլինի:

– Տիկին Զոհրաբյան, մյուս շաբաթ կառավարության ծրագիրը կգա  ԱԺ: Կառավարության ներկայացրած նախորդ գրեթե բոլոր նախագծերին դեմ քվեարկեցիք:  Արդյոք խմբակցությունը  որոշում ունի՞ դեմ քվեարկելու նաև կառավարության ծրագրին՝ հաշվի առնելով այս յոթ ամիսների կարճաժամկետ ծրագրի ոչ արդյունավետությունը, թե՞ չունի դեռ որոշում:

– Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը միաձայն կքվեարկի: Այս պահին կարող եմ իմ անձնական տեսակետը ներկայացնել. ես չեմ տեսնում կառավարության ծրագրին կողմ քվեարկելու որևէ պատճառ:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում