Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ո՞ւմ է պետք հայ-եվրոպական սկանդալը. ապրիլի պատերազմի դասը

Որքան էլ աներևակայելի է թվում, սակայն անցնող շաբաթ կարծես թե մենք ականատես եղանք հայ-եվրոպական սկանդալի, պարզապես մինի-սկանդալի, բարեբախտաբար, թեև դեռևս դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արձագանքեցին բավականին կոշտ և թերևս հենց սկանդալին բնորոշ շեշտադրումով՝ դիվանագետը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է: Եվ ո՞վ էր դա ասողը: Ամենևին ոչ լոկ ՀՀԿ-ական պատգամավոր, կամ մերձիշխանական փորձագետ, այլ նախարարը, այն էլ արդարադատության նախարարը, այն էլ բազմափորձ և հմուտ Դավիթ Հարությունյանը, որն անկասկած պատկանում է Հայաստանի իշխանության համակարգի այն հազվագյուտ ներկայացուցիչների շարքին, որոնք ունեն շոշափելի ադեկվատություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում, հատկապես իրավական նրբերանգներ պարունակող: Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո հայ-եվրոպական սկանդալը թերևս ամենաաներևակայելին էր, որ հնարավոր էր պատկերացնել, հատկապես ընտրությանը Եվրամիության, ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականների պայմաններում: Արդյո՞ք այդ գնահատականները բումերանգով հարվածեցին հենց Եվրամիությանը, թե՞ պարզապես ինչ որ «սև կատու» է անցել Հայաստանի ու Եվրամիության միջև, աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումից առաջ: Կամ գուցե Հայաստանի իշխանությունն է պատրաստվում չստորագրել, կամ մտադիր է ստորագրության դիմաց ավելի բարձր գին պահանջել Եվրամիությունից: Կա՞ Ռուսաստանի գործոնը, որը փորձում է Երևանին հետ պահել ստորագրությունից:

Վարկածներն ու հնարավոր տարբերակները կարող են շատ լինել, սակայն ամենամտահոգիչն այն է, որ արդեն իսկ գործ ունենք սկանդալային իրավիճակի հետ: Մի բան, որ նույնիսկ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո տեղի չունեցավ, իսկ այժմ «պայթեց գրեթե անամպ երկնքում»: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունը փորձում է դրանով առևտրի գնալ կոռուպցիայի դեմ պայքարում շեշտադրումների հարցում: Հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանն է կոշտ դիմակայության գնում, քանի որ չի կարողանում Եվրամիության աջակցությունը ստանալ իշխանության ներսում վերադասավորումների իր ծրագրի, մասնավորապես իր հետագա քաղաքական դերակատարման հարցում: Մի բան հստակ է, որ թե՛ Դավիթ Հարությունյանը, թե՛ նրան հաջորդող մյուս ՀՀԿ-ականները չեն որդեգրի այդ տոնայնությունն ու բովանդակությունը, վստահ չլինելով Սերժ Սարգսյանի տրամադրության և հավանության հարցում:

Հետևաբար պետք է ենթադրել, որ հանձնարարականներն իջեցվել էին ակնթարթորեն, ինչը նշանակում է, որ Երևանը սպասում էր առիթի, կամ պարզապես խնդիրները Հայաստանի և Բրյուսելի միջև հասունացել էին ավելի վաղ և ներկայումս ընդամենը ելել են ջրի երես: Բոլոր դեպքերում, մենք գործ ունենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի հետ, որովհետև Հայաստանի ու Եվրամիության միջև թեկուզ ամենափոքր թյուրըմբռնումը և առավել ևս սկանդալային լարումը, նույնիսկ մինի մասշտաբով, նշանակում է Հայաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դիրքերի խարխլում: Ու առավել վատ է, որ դա տեղի է ունենում Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհանես Մանի՝ Բաքու այցին զուգահեռ, որտեղ խոսվում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի պատրաստման մասին:

2013 թվականին Հայաստանը էապես առաջ էր անցել Ադրբեջանից, հավակնելով անգամ եվրաասոցացման գործընթացի շնորհիվ դառնալ տարածաշրջանի տնտեսա-քաղաքական լիդեր: Սակայն սեպտեմբերի 3-ը Հայաստանը հետ գցեց և այսպես ասած հավասարեցրեց Ադրբեջանին: Ավելին, Ադրբեջանն առավելություն ստացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Հայաստանի հանդեպ «ռազմավարական դաշնակցի» հակադաշնակցային պահվածքի շնորհիվ: Հավասարակշռության ապահովման կարևոր քայլից Հայաստանը զրկելուց հետո տեղի ունեցավ հավասարկշռության շեշտակի խախտում, ինչն էլ բերեց Ադրբեջանի ավելի ու ավելի լկտիացման, հրադադարի ավելի ու ավելի մեծ և հանդուգն խախտումների և ի վերջո ապրիլի պատերազմի, երբ ոչ միայն հակառակորդը գրոհեց, այլ եվրասիական դաշնակիցները միահամուռ «դավաճանեցին», և Սերժ Սարգսյանը ստիպված էր ոտքի տակի ամուր հող փնտրել Բեռլինում՝ Մերկելի կողքին:

Եվրամիության հետ գնալով նոր համաձայնագրի ստորագրման, որը անհամեմատ ավելի համեստ է իր քաղաքական բովանդակությամբ, քան Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանն այդուհանդերձ էական քաղաքական և դիվանագիտական քայլ է կատարում ապրիլի պատերազմում հայկական զինուժի սխրանքի շնորհիվ վերականգնված ռազմա-քաղաքական հավասարակշռությունն ամրացնելու և Բաքվից կրկին առաջ անցնելու ուղղությամբ: Համաձայնագրի ստորագրումը սպասվում է աշնանը, սակայն ամռանը բռնկվում է սկանդալը և առաջանում է լարում: Ո՞ւմ է դա պետք, և ինչի՞ համար: Ո՞ւմ է պետք թույլ չտալ քաղաքական և դիվանագիտական առումով ամրացնել, ամրապնդել այն հավասարակշռությունը, որ ապրիլին թանկ կյանքերի գնով վերականգնեցին հայ զինվորն ու սպան, և որն այնքան կարևոր է հայկական պետականության անվտանգության ու ինքնիշխան զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում