Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Արոնյանը՝ դե ֆակտո աշխարհի չեմպիոն

«Ես երբեք չեմ հրաժարվի աշխարհի չեմպիոն դառնալու նպատակից: Երբ ես հետ կանգնեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարից, կնշանակի, որ կարիերաս ավարտված է»,- հայտարարել է երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess 2017» գերմրցաշարի հաղթողի կոչումը նվաճած հայաստանցի Լևոն Արոնյանը: Հիշեցնենք, որ Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Մեր գրոսմայստերը պարտության մատնեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ինչպես նաև աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Վերջին տուրից առաջ Արոնյանը 5.5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:

Վերջին տուրում Արոնյանը մրցեց մեկ այլ ամերիկացի՝ Ուեսլի Սոյի հետ: Խաղալով սև ֆիգուրներով, Արոնյանը շարունակ գրոհներ էր ձեռնարկում և վերջնախաղում ստացավ զինվորի առավելություն: Մեր շախտամիստը պայքարեց մինչև վերջ և միավորը կիսեց այն պահին, երբ խաղատախտակի վրա մնացին երկու Արքաները: Սա բացառիկ երևույթ է շախմատում: Նշենք, որ Սոն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երրորդն է՝ վերջին շրջանում բավական գրագետ շախմատ է ցուցադրում: Վերջնախաղում մի պահ թվաց, թե Արոնյանի հաղթանակն անխուսափելի է, սակայն Սոյին ի վերջո հաջողվեց փրկել խաղը: Նշենք, որ զուգահեռաբար ընթացող ամերիկացիներ Նակամուրայի և Կարաունայի պարտիան ևս լարված էր և դրամատիկ: Հաղթանակի դեպքում Նակամուրան կհավասարվեր Արոնյանին և հաղթողի կոչումը կորոշվեր արագ շախմատի պարտիաներով: Պարտիայի ընթացքին հետևող շախմատի սիրահարներից շատերը կարծիք էին հայտնում, որ Կարաունան կնվիրի միավոր իր հայրենակցին, սակայն մրցամարտն ընթացավ արդար խաղի կանոններով: Նակամուրային նույնիսկ չհաջողվեց կես միավոր վաստակել, և տանուլ տվեց պարտիան:

Կարաունայի հաղթանակից օգտվեց Վլադիմիր Կրամնիկը, որը պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նշենք, որ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը զբաղեցրեց միայն նախավերջին 9-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի փոխչեմպիոն Կարյակինը եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով ընդամենը 3.5 միավոր: Ինչևէ, Արոնյանի պարտիաներն այսօր կարելի է որակել ֆանտաստիկ: Ի դեպ, սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր շախմատային գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները: Այս տարվա ապրիլին Արոնյանը հաղթող ճանաչվեց Գերմանական Բադեն Բադենում տեղի ունեցած «Grenke Chess Classic» մրցաշարում: Այստեղ հայաստանցի շախմատիստը յոթ պարտիաներից չորսը հաղթանակով էր ավարտել: Փաստորեն երկու գերմրցաշարի կտրվածքով Արոնյանը 16 հանդիպումներում տոնել է 7 հաղթանակ, 9 պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն:

«Norway Chess 2017»-ում Արոնյանի անհատական գործակիցն ավելացել է 15.5-ով և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում մեր շախմատիստը 2808.5 միավորով 4-րդն է: Հիմք ընդունելով Արոնյանի վերջին երկու մրցաշարերի ելութները՝ շախմատային բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Արոնյանը այս պահին չունի հավասարը, նրան համարելով աշխարհի դե ֆակտո չեմպիոն: Արոնյանի քայլերը անսպասելի են, կրեատիվ: Նա ցուցադրում է բոլորովին նոր շախմատ, և այսօր շախմատային էլիտայի ներկայացուցիչներին ուղղակի չի հաջողվում կանգնեցնել հայաստանցի գրոսմայստերին: Նույն ոգով շարունակելու դեպքում Արոնյանն այս տարի կարող է դառնալ առաջինը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Առաջին տեղում գտնվող Կարլսենի գործակիցն այս պահին՝ 2822.3, իսկ երկրորդ տեղում գտնվող Կրամնիկն ունի 2811.5 գործակից: Լավագույն եռյակը եզրափակող Սոյի անհատական գործակիցն էլ 2809.8 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում