Tuesday, 16 04 2024
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը

Նոր զոհ սահմանին. խաղաղությունն այլընտրանք չունի

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Առաջնագծից ստացված տեղեկությունները շոկ են առաջացրել մեր հանրության մոտ: Մարդիկ արդարացիորեն մտահոգված են ու դրա հիմքում նաև ակնհայտ անվստահություն է պետական մարմինների՝ մեր անվտանգությունն ապահովելու նրանց կարողության հանդեպ:

Պատահական չէ, որ Ադրբեջանի հերթական սադրանքը համընկավ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության տարածաշրջանային այցի «ընդմիջման» հետ. միջնորդներն արդեն այցելել են Երևան ու Ստեփանակերտ, երկու օրից նրանց սպասում են Բաքվում: Մինչ այդ եղել էր համանախագահության հասցեական հայտարարությունը, որում կար թույլ հանդիմանություն Ադրբեջանի հասցեին: Բաքվի երեկվա և այսօրվա սադրանքների հիմնական մեսիջը հասցեագրված է հենց միջնորդներին ու հանգում է նրան, որ Ադրբեջանն իրեն, ըստ էության, դուրս է դնում միջազգային պարտավորություններից և հետևողական է լինելու միջնորդական ձևաչափի փոփոխության հարցում: Մի քանի օր առաջ արձանագրել էինք, որ հարկ չկա ոգևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարություններից, որովհետև դրանք հաստատ չեն նպաստելու տարածաշրջանային կայունությանը, բայց Բաքվին ալիբի են տալու միջնորդական ձևաչափի անաչառությունը կասկածի տակ դնելու համար: Երկուշաբթի միջնորդներին դժվար հանդիպումներ են սպասվում Բաքվում, որովհետև Ադրբեջանն, ըստ էության, երեկ և այսօր իր ասելիքը մատուցել է ու սպառել է երկխոսության օրակարգը:

Ընդ որում, Ադրբեջանն իր բոլոր քայլերն է կառուցում այն տրամաբանության վրա, որ ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար առաջնահերթություն է: Դրան են միտված ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Նախիջևանում, Ալիևի վերջին ելույթը Բաքվում հավատարմագրված իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպմանը, և անգամ իրադարձություններ, որոնք արտաքուստ որևէ առնչություն չունեն կարգավորման գործընթացի հետ: Օրինակ՝ երբ Ադրբեջանի իրավապահները Թբլիսիում լրագրող են առևանգում, Ալիևը դրանով միջազգային հանրությանը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչքան հեռու կարող է գնալ միջազգային պարտավորությունների անտեսման հարցում, եթե դա բխում է իր ռեժիմի շահերից:

Առանձին քննարկման թեմա է ռուս-ադրբեջանական բարդ հարաբերությունների հարցը: Ակնհայտ է, որ վերջին օրերի սադրանքները կապված են նաև այդ հարաբերությհւնների, կամ վերջին ամիսներին դրանցից Բաքվի հիասթափության հետ: Ադրբեջանը Մոսկվային ակնհայտորեն շանտաժ է անում, նրանից պատետազմի նոր քարտ-բլանշ է պահանջում կամ առնվազն ակնկալում է, որ Ռուսաստանը պետք է «խմբագրի» Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` այն հարմարեցնելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանությանը:

Խաղաղությունն այլընտրանք չունի: Այս աքսիոմը գերիշխող պետք է լինի Հայաստանում, որովհետև հակառակ տրամաբանությունը կնշանակի` վարքագծային առումով տրվել Ադրբեջանի սադրանքին: Ընդ որում, խաղաղության գաղափարն անհրաժեշտ է ձերբազատել երկու հակադիր ծայրահեղությունից: Դրանցից մեկը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է, որը ռացիոնալության էլեմենտներով հանդերձ, ադեկվատ չէ այսօրվա իրականությանը: Մյուսը` Բաքուն գրավելու մկջոցով Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու թեզն է, որը նույնիսկ արժանի չէ լուրջ քննարկման, որովհետև պոռոտախոսության և արկածախնդրության դրսևորում է:

Հայաստանը կապիտուլացվելու իրավունք չունի, ոչ էլ կարող է իրեն թույլ տալ` ներքաշվել խոշորամասշտաբ պատերազմի մեջ: Դա կործանարար կլինի մեր երկրի` առաջին հերթին դեմոգրաֆիկ վիճակի համար: Դրան չի դիմանա նաև մեր տնտեսությունը, որն այսօր ընդամենը 11 միլիարդանոց է` դոլարային արտահայտությամբ, և հինգ տարի հետո կդառնա ընդամենը 13 միլիարդանոց, եթե, իհարկե, կառավարությունը կարողանա առնվազն հինգ տոկոսանոց տարեկան աճ ապահովել:

Ադրբեջանի մաշեցնող պատերազմի մարտավարությանը կարող ենք հակադրել միայն նոր պետության մոդելը: Խոսքն, անշուշտ, չի վերաբերում միայն առաջնագծի ամրացմանը, առավել ևս՝ ակնհայտ PR-ային «Ազգ-պետություն» և այլ նախաձեռնություններին: Խոսքը` ներսում մրցակցային, իսկ միջազգային հարաբերություններում մրցունակ պետության մասին է: Դա նշանակում է մի մոդել, որը բացահայտում է յուրաքանչյուր քաղաքացու ներուժ` դրա ռեալիզացման միջավայր ստեղծելով, դա ենթադրում է այնպիսի դիվանագիտություն, որն ինքնաբավ է ու բխում է ոչ թե կոնկրետ իշխանության կամ նրա մոսկովյան «տանիքի», այլ` Հայաստանի քաղաքացիների շահերից: Անհրաժեշտությունների թվարկումը կարող եմ շարունակել, բայց դրանց հանրագումարն է կարևորը` ուժեղ և ժամանակակից երկիր: Միայն այդպիսի Հայաստանը կարող է որակապես տարբերվել Ադրբեջանից` ԼՂ կարվավորման գործընթացում միջազգային հանրությանը կանգնեցնելով քաղաքակիրթ երկընտրանքի առաջ: Միայն այդպիսի Հայաստանը կարող է դիմանալ Ադրբեջանի հետ տևական ռեսուրսային պայքարի:

Հայ-ադրբեջանական հակադրությունն անհրաժեշտ է փոխադրել քաղաքակրթական հարթություն: Եվ եթե ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, պետք է վերջ տանք բոլոր տեսակի «համազգային ռաբիսություններին» ու զբաղվենք մեր պետության որակով: Եթե կուզեք, իրական «առաջնագիծն» անցնում է հենց այսօրվա և նոր Հայաստանների սահմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում