Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման համար բոլոր հնարավորությունները կան

«Հայաստանում փոքր ավիացիայի զարգգացման համար բոլոր հնարավորությունները կան, բայց մենք տարիներ շարունակ այդ հնարավորությունից չենք օգտվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանում առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց:

Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը տեղեկացրել էր, որ առաջին կանոնավոր չվերթները կլինեն շուտով: Այս տեսանյութը մեծ արձագանք գտավ համացանցում, ինչին հաջորդեց քաղավիացիայի պարզաբանումը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի՝ ՌԴ քաղաքացի օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից և, վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասն է: Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին: Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը»:

Նշենք, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ:

Կապանի օդանավակայանի թռիչքից հետո «Առաջին լրատվական»-ը գրեց, որ օդանավը պատկանում է Կրասնոդար քաղաքում բնակվող հայազգի Սիմոն Մնոյանին, որը Կրասնոդար քաղաքում ունի իր անձնական օդանավակայանը և հանդիսանում է «ՍԻՄ» ավիաընկերության հիմնադիրը և ամերիկյան «Փայփեր» ինքնաթիռնեի պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում: Հենց նա էլ Հայաստանում իրականացված փորձնական թռիչքի հեղինակն էր՝ հույս ունենալով զարգացնել փոքր ավիացիան Հայաստանում:

Ադբաշյանի խոսքերով՝ այս ամենում ոչ մի զարմանալի բան չկա: 80-ական թվականներին տասնյակ թռիչքներ էին իրականացվում Կապան, Գորիս, Ջերմուկ և այլ ուղղություններով: «Շատ մեծ պահանջ կա ժողովրդի կողմից, բայց այդ պահանջը չի բավարարվում: Բացի այդ, նշված ուղղություններով ճանապարհները ոչ մի ստանդարտի չեն համապատասխանում: Իսկ Սովետական Միության ժամանակ այդ ճանապարհների նորոգումը, ստանդարտներին համապատասխանեցումը համաձայնեցվում էր քաղավիացիայի հետ: Բայց այսօր Հայաստանի ոչ մի ճանապարհ չի համապատասխանում անգամ մարդատար ավտոմեքենաների պահանջներին: Բայց չնայած այդ ամենից զատ, մենք չունենք փոքր ավիացիա, ինչը շատ վատ է»,- հավելեց Ադբաշյանը:

Նրա խոսքերով՝ եթե ոլորտը Հայաստանում զարգանա, շատ բան կփոխվի: «Տարիներ առաջ, երբ մենք թռիչքներ էինք իրականացնում Կապան և այլ ուղղություններով, առաջին թռիչքների ժամանակ այդ քաղաքներում մեծ արտագաղթ կար, բայց հենց թռիչքները դարձան կանոնավոր, լրիվ հակառակ պատկեր ունեցանք: Այդ քաղաքներից այլևս մարդկանց արտահոսք չկար, այլ հակառակը՝ մարդիկ հետ էին գալիս ապրելու իրենց քաղաքներում: Ասածս այն է, որ փոքր ավիացիայի զարգացումը նորից աշխուժացում կբերի Հայաստանի տարբեր քաղաքներում և կյանքը նորից կսկսի եռալ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Դմիտրի Ադբաշյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման համար բոլոր հնարավորությունները կան և բնավ պետք չէ, որ պետությունը գումար տրամադրի ոլորտի զարգացման համար, նորդրողների հրավիրի: «Այսօր բոլոր հնարավորությունները կան: Փառք Աստծո, դեռ կան մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն ոլորտը զարգացնել, աշխուժացնել: Պարզապես Հայաստանում փոքր ավիացիան զարգացնելու ցանկություն պետք է հայտնել, և մեր միավորումը պատրաստ է մնացած խնդիրները լուծել: Եվ բնավ պետք չէ հույսը դնել պետական աջակցության, փողերի վրա»,- եզրափակեց Ադբաշյանը:

 

Լուսանկարները՝  hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում