Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մտածո՞ւմ եք օրինական երկիր ստեղծել, ուրեմն օրինական ճանապարհով արեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկումը, ըստ որի՝ «Սասնա ծռերի» գործողություններում քրեական հանցակազմ կա: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս հայտարարությունը և քննադատությունն այս հայտարարության վերաբերյալ:

– Համացանցի ֆենոմենալ երևույթներից մեկը այն է, որ ազատ դաշտ է ստեղծված թիրախավորելու մարդկանց: Հիշենք, որ հենց 2016-ի ամռանը թիրախավորվել էին շատուշատ մարդիկ, ովքեր արտահայտել էին իրենց անհամաձայնությունը «Սասնա ծռերի» քայլին: Թեև հազար անգամ ասում էինք, որ, այո, կան շատ խնդիրներ, իշխանություններն ունեն շատ բացասական վարքագիծ, ինչը հանգեցրել էր նման գործողությունների, բայց մեթոդները, որոնք ընտրվել էին, որքան էլ մարդիկ փորձում էին ասել, թե մարդու իրավունքների  կոնվենցիայից է բխում, միևնույն է՝ անընդունելի էին: Նույն «Սասնա ծռերի» տղաները ժամանակին գնացել էին պատերազմ հայի արյուն պաշտպանելու, հետո հայը հային էր սպանում:

Սա բնական գործընթաց է, և քաղաքական գործչի կամ քաղաքական միավորի հզորությունը հենց այն է, որ ինքը կարողանում է իր տեսակետն արտահայտել: Այս իմաստով ես ուրախ եմ, որ «Ելք»-ը արտահայտի իր տեսակետը, մնացած քաղաքական կուսակցությունները՝ իրենցը, իսկ հանրությունը ինքը կընտրի: Հիմա ֆեյսբուքում թիրախավորվում է ամեն ինչ: Տեսեք, եթե  անգամ հայ-իրանական թեման դրվի՝ դարձյալ կթիրախավորեն, հայ-ռուսական թեման դրվի, իսկ մյուսը եթե սկսի եվրոպական արժեքներից խոսել՝ դարձյալ թիրախավորելու են, ընտանեկան բռնություններից խոսեք՝ դարձյալ թիրախավորելու են: Պատգամավորության 5 տարիներին, որպես քաղաքական գործիչ, ունեցել եմ խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնելուց թիրախավորվել եմ, այնուամենայնիվ, գնացել եմ իմ ճանապարհով: Եվ եթե դիմակայում ես, շարունակում ես գնալ առաջ, ուրեմն ամրանում, ուժեղանում ես: Տեսեք, ընտրություններ էին, «Սասնա ծռերը» իրենց օժանդակությունը քաղաքական միավորի հանդեպ հայտնեցին, իսկ քանի՞ ձայն տվեց այդ քաղաքական միավորմանը հանրությունը: Ես տեսել եմ, որ Էդմոն Մարուքյանը, նաև «Ելք»-ը գրել են, որ ունեն հստակ իրենց մոտեցումը. ով չի ալարում՝ թող դնի ամբողջական հարցազրույցը նայի, որ հասկանա՝ ինչի մասին է Էդմոնը խոսել, իսկ թիրախավորողներն էլ չգիտեմ, թե ինչ են ուզում ապացուցած լինել: Մտածո՚՞ւմ եք օրինական երկիր ստեղծել, ուրեմն օրինական ճանապարհով արեք: Անօրեն ճանապարհով օրինական երկիր երբևէ չի կառուցվել: Իրենց իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է Էդմոնի իրավունքները, կամ Էդմոնի իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ իրենց իրավունքներն են սկսվում: Դրա համար կա դատական համակարգ, մտածում եք՝ Էդմոնը սխա՞լ բան է արել, վիրավորե՞լ է՝ դատի տվեք, ինչո՞ւ չեք օգտագործում դատական համակարգը:

– Ձեզ համար անընդունելի՞ է այդ ճանապարհով փոփոխությունների հասնելու եղանակը:

– Այն ժամանակ էլ ասել եմ՝ տղաներ, դուք ձեր ուղերձը հասցրել եք:  Եվ ուրախ կլինեի, որ ուշադրությունը մինչև վերջ  լիներ այդ խնդիրների վրա, որոնք դրվել էին: Ես ասում էի՝ ինչքան ժամանակը ձգվի, այնքան խնդիրները փոխվելու են, հստակ օրեցօր դրել նշել եմ: Այն ժամանակ 4-5 օր հետո ես գրեցի, որ այսօրվանից անցել են բարեկամական շրջապատին կպնելուն, ու խնդիրները փոխվեցին: Առաջին օրվա պահանջը նայեք և մեկ շաբաթ հետոյի պահանջները նայեք: Եթե դու կարողանում ես քո հարցը բարձրացնել և դարձնել հանրային օրակարգ, դու որոշակի ժամանակահատվածում  պետք է հետամուտ լինես այդ խնդրի լուծմանը, իսկ այս դեպքում այնքան տարբեր խնդիրներ առաջացան, որ առաջին օրվա բոլոր պահանջները երկու շաբաթ հետո բոլորը մոռացել էին, բոլորը  մոմ էին վառում, որ խաղաղ հանգուցալուծվի: Մեզ համար մեր խնդիրները քիչ են՝ սկսած արտաքին թշնամիներից, վերջացրած ներքին մեր խնդիրներից, կոռուպցիայից և այլն, եկեք նաև ներքին ատելության խնդիրներ ավելացնենք և դա էլ փորձենք հաղթահարել: Չէ՞ որ եթե ատելությունը մեկ անգամ դրեցիր, դա մնալու է: Ցանկացած խնդրի էներգետիկան մնալու է, եթե դու դրան միայն ավելացնում ես: Իրար հանդեպ փայփայման խնդիր չունենք, միայն ատելությունն ենք ավելացնում:

– Կարծիք կա, որ «Ելք»-ը իշխանության համար շատ ավելի կարևոր է, քան ԲՀԿ-ն և Դաշնակցությունը: Համամի՞տ եք:

– Ուզում եք ասել՝ 100.000-ից ավելի ձայնը, որ «Ելք»-ը ստացել է, հաշվարկի ժամանակ միայն իշխանության և «Ելք»-ի ներկայացուցիչնե՞րն էին: Այդ սենյակում չկայի՞ն ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕՐՕ-ի  վստահված անձինք, իրենք այդ թվերը չէի՞ն հաստատում: Չէ՞ որ ձեր աչքի առաջ են եղել այդ ձայները: Իշխանության ուզածով այն կլիներ, որ երկկուսակցական պառլամենտ ձևավորվեր՝ իրենք և ՀՅԴ-ն: Ինչների՞ն է պետք ընդդիմություն, ինչների՞ն է պետք գլխացավանք: Իշխանության շահից չէր բխում «Ելք» ունենալը ԱԺ-ում, իրենք շատ ուրախ կլինեին, որ «Ելք»-ը 6,5 տոկոս հավաքեր և դուրս մնար ԱԺ-ից, որ իրենք ինչ ուզենային՝ անեին:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք բացատրում այս քննադատությունը «Ելք»-ի հասցեին:

– Մեկը անցել է, մյուսը չի անցել, չեն կարողանում հանդուրժել: Եվ եթե այդ բոլոր ուժերը երբևէ ունենան վարժություն, որը կոչվում է իմ նախկին կատարած սխալները, որտեղ բարձրաձայն ասեն՝ այստեղ այսպիսի սխալներ ենք թույլ տվել, ես կասեմ, որ իրենք ուսումնասիրում են իրենց սխալները: Բայց մեզ մոտ չեն խոսում սեփական սխալներից, խոսում են ուրիշների մեղքերից: Գալիս է մի իրավիճակ, երբ դու պետք է գործողություններ անես և այդ գործողությունների հիման վրա արդյունք գրանցես: Չգիտեմ՝ ինչու են «Ելք»-ը թիրախավորել, երևի նրա համար, որ «Ելք»-ը կարողացել է տղամարդավարի իր տեսակետը արտահայտել: Այդ նույն  «Ելք»-ի մեջ կա Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյանին տեսել եմ առաջին օրը ՊՊԾ գնդի  գրավման ժամանակ, ով մտել էր գունդ և նկարահանել էր, տեսել եմ նրան այնտեղ երկրորդ, երրորդ, չորրորդ օրը՝ մինչև այնտեղ կանգնած մարդիկ Նիկոլին վերջին  բառերով ինչ ասես՝ ասացին: Սա էլ է, չէ՞, մեր աչքի առաջ եղել: Մեզ մոտ 25 տարվա մշակույթ է՝ մեղադրել կողքինին, չտեսնել սեփական խնդիրները, որ ես չկարողացա գտնել ճանապարհ՝ համոզելու, որ այս մարդը քվեարկի, կամ ես չկարողացա  գտնել ճանապարհ, բայց պետք չէ ուրիշի վրա բարդել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում