Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Ոստիկանությունը բեմադրել է Դոն Պիպոյի սպանության փորձը բացահայտող տեսանյութը. ուշագրավ մանրամասներ

Մայիսի 14-ին ոստիկանությունը նախ հաղորդագրությամբ տեղեկացրեց, ապա նաև տեսանյութով ցուցադրեց, թե ինչպես էր պլանավորվել քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի և Վստրեչի Ապերի դեմ սպանության փորձը, և ինչպես էր հայրենի ոստիկանությանը հաջողվել կանխել դա: Այդ տեսանյութից հետո, սակայն, «Առաջին լրատվական»-ը գրեց, որ ոստիկանությունը իրականում չի բացահայտել սպանության փորձը, այլ դա բացահատել են Դոն Պիպոյի մարդիկ, ապա բռնել նրանց ու հանձնել իրավապահ մարմիններին:

Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև այս գործով մեղադրյալներից մեկի պաշտպան Արմինե Ֆանյանը: «Ոստիկանությունը գուցե իր համար օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել, որոշ տեղեկություններ է ունեցել, բայց կոնկրետ իմ պաշտպանյալին և մյուս երկու մեղադրյալներին ոստիկանությանը հանձնել են այլ անձինք: Իսկ նրանք հաստատապես ոստիկաններ չեն եղել, քանի որ 3 օր շարունակ պահել են իմ պաշտպանյալին և մյուս երկուսին, ծեծել են, մարմնական վնասվածքներ են պատճառել, դանակի հարվածներ ունի ոտքին, բավական լուրջ վերք է»,- ասաց տիկին Ֆանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը նշել է, որ չի ճանաչում այդ անձանց:

Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Դոն Պիպոյի դեմ սպանության փորձը չի բացահայտել ոստիկանությունը՝ հարցրեցինք Ֆանյանից: «Փաստը մնում է փաստ, որ ըստ իմ պաշտպանյալի հայտնած տեղեկությունների՝ ոստիկանությունը արդեն իսկ սպասում էր Էջմիածնում վարձակալված այդ տան մոտ, և իրենց այլ զինված անձինք բերել և հանձնել են ոստիկանությանը, որից հետո արդեն ոստիկանությունը այդ տանը նկարահանել է այդ տեսանյութը, ձերբակալման տեսարանները»,- ասաց փաստաբանը:

Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ըստ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, որի նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի 30-ին հայտնաբերվել է Տավուշի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն այսօր ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով ՝ մի խումբ անձանց կողմից, պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նշենք նաև, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, և որ խմբի անդամների միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում