Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

ՀՀ-ում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան աշխարհի 152 երկրներում. փոխնախարար

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղը) համեմատությամբ բարելավել է իր դիրքերը 5 կետով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն: Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրերում ներառված են հատկապես այնպիսի միջոցառումներ, որոնք նախատեսում են Հայաստանի դիրքերը էականորեն բարելավել:

«Այս առումով մենք ուժեղ ենք պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերով, վարկերի ստացման և պայմանագրերի կիրառմամբ: Թույլ ենք միջազգային հաշվետվությունների, սնանկացման վարույթների, այսինքն՝ առողջացման համար նախատեսված ընթացակարգերի առումով, ինչպես նաև քաղաքաշինական թույլտվությունների ստացման ու էլեկտրականության միացման առումով, այսինքն՝ այն ծառայություններով, որոնք նոր ստեղծվող բիզնեսի համար ապահովում են շինարարական թույլտվության ստացման և հանրային ծառայություններին միանալու ընթացակարգերը: Այս վերջին չորսը մեզ համեմատաբար մտահոգվելու տեղիք են տալիս, և այս առումով անելիքներ ունենք»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ գնահատման գործընթացը կախված է երկու գործոնից՝ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ տնտեսվարող սուբյեկտի համար օրինակ շինարարական թույլտվություն ստանալու համար, և ժամանակը, որի ընթացքում հնարավոր է դա իրագործել:

«Հետևաբար, մեր գործողություններով նպատակ ունենք կամ կրճատել քայլերը, կամ այն ժամանակը, որ այդ տնտեսվարողից պահանջում է այդ ցուցանիշին հասնելու համար»,-նշեց նա:

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ Հայաստանի գրանցած ցուցանիշները պետք է դիտարկել եւ վերլուծել՝ համեմատելով մյուս երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում բիզնես սկսելն ավելի պարզ է՝ իմ համեմատ 152 երկրների, եւ ավելի բարդ՝ ի համեմատ 37 երկրների:

«Բոլորն են փոփոխություններ անում, եւ պետք է հիշել, որ մեր հարևանները ևս ձեռքերը ծալած չեն նստում: Մենք պետք է պարզապես ավելի արագ եւ արդյունավետ գործենք, քան մեր հարեւանները»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը:

Այս տարի, մասնավորապես, նախատեսվում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում (ներկայումս երեք գերատեսչությունների ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում), սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում` ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով եւ այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում