Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Ահա թե ինչու իշխանությունը հրապարակավ չի արձագանքի 8 միլիարդին

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին ԱՄՆ դեսպանի օրերս արած հայտարարությանը, ասել է, թե Հայաստանի իշխանությունը չէր կարող ուշադրության չարժանացնել այդ հայտարարությունը, և վստահ է, որ այժմ այն մասնագետների մանրամասն ուսումնասիրության առարկան է: Աշոտյանն այդպիսով «Առավոտի» հետ զրույցում փորձում է պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունը առ այսօր չարձագանքեց ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: Պարզվում է՝ հարցն ուսումնասիրում են մասնագետները:

Այն, որ մասնագետների ուսումնասիրությունը անհրաժեշտ է և կարևոր, ու չի կարող լինել առանց դրա՝ կասկածից վեր է: Սակայն ամբողջ խնդիրը այն է, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին հայտարարությունը, այն էլ՝ դեսպանի, ոչ թե որևէ ներդրողի կամ տնտեսագետի շուրթերից, առաջին հերթին քաղաքական հայտարարություն է:

Հետևաբար մասնագետների հաշվարկը և ուսումնասիրությունները ունեն իրենց տեղը, իսկ իշխանության քաղաքական արձագանքը՝ իր տեղը: Մեկը մյուսին լրացնում են, ոչ թե հակասում: Բայց մասնագետների ուսումնասիրություն փաստորեն կա, իսկ իշխանության քաղաքական արձագանք՝ ոչ: Առավել ևս, որ մասնագետների ուսումնասիրություն պետք է ներկայացներ երևի թե հենց ամերիկյան կողմը, և հայկական կողմից պահանջվում էր գուցե ավելի քիչ բան՝ արագ արձագանք դեսպանին, թե՝ ասել եք, դե եկեք քննարկենք, մենք պատրաստ ենք, ասեք, թե ինչ ենք անում, որտեղ և այլն:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ գնալ այդպիսի պատասխանատու քաղաքական արձագանքի: Եվ բանն այստեղ ամենևին էլ այն չէ, որ, օրինակ, Մոսկվան կարող է խանդել, որ «Գազպրոմը» կարող է սաստել և այլն: Դա, իհարկե, կա, բայց առանցքայինն այն է, որ երբ Հայաստանի իշխանությունը հրապարակավ հայտնի պատրաստակամություն և ասի՝ դե եկեք խոսենք, մենք պատրաստ ենք, ամերիկյան կողմը կգա և նույնպես հրապարակավ կխոսի՝ ներկայացնելով շատ պարզ, մասնագիտական, թղթաբանական հաշվարկներ և ուսումնասիրություններ չպահանջող մի բան՝ կատարել քայլեր հավասար մրցակցության, իրավական պաշտպանվածության ուղղությամբ, այս, այս և այս պարզ քայլերը:

Ընդ որում, քայլեր, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, ոչ թե «ներքին գործերի միջամտություն» են: Եվ կպարզվի, որ ամերիկյան կողմը 8 միլիարդի համար պատասխան ունի՝ չէր կարող պատասխան չունենալ 8 միլիարդի համար մի կողմ, որը անցնող 25 տարում միայն 2,5 միլիարդ դոլար նվիրել է Հայաստանին՝ այն դեպքում, երբ ռազմավարական դաշնակիցը գույք է տարել 100 միլիոն պատքի դիմաց, 300 միլիոն պարտքի դիմաց:

Կպարզվի, որ ազատ, մրցակցային պայմանների հարցում պատասխան չունի Հայաստանի իշխանությունը: Այդ իսկ պատճառով մենք չենք տեսնում և չենք տեսնի հրապարակային հստակ արձագանք: 8 միլիարդը միայն ռուսական ազդեցությանը կամ ռուսական նավթագազային բիզնեսի շահերին չէ, որ Հայաստանում կարող է հարվածել: 8 միլիարդը տարեցտարի կարող է Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխել, հետևաբար փոխել հասարակական կառուցվածք, ձևավորել միջին խավը, հանրությանն ազատել քրեաօլիգարխիկ կախվածությունից:

Դրա քաղաքական հետևանքները կլինեն այն, որ քրեաօլիգարխիկ իշխանությունը մի քանի տարի անց կա՛մ ստիպված կլինի տեղի տալ սոցիալապես անկախ հասարակությանը և թողնել իշխանությունը՝ չկարողանալով այն գնել 10 հազար դրամներով, կա՛մ ստիպված կլինի վերադառնալ ավտոմատով ընտրություններին, որը 15-20 տարի առաջ հնարավոր էր, իսկ այժմ իրավիճակը, մեղմ ասած, հարաբերական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում